Jump to content

«Սևան» միջազգային երաժշտական փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SEVAN International Music Festival
«Սևան» միջազգային երաժշտական փառատոն
ՏեսակՄշակութային
ՀաճախականությունԱմենամյա
ՎայրՍևան
Առաջինը2015 թվական
Վերջինը2023 թվական
ԺանրՖոլկ ռոք, ռոք
Թեմատիկաերաժշտություն

«Սևան» միջազգային երաժշտական փառատոն (անգլ.՝ SEVAN International Music Festival), Սևանում անցկացվող ամենամյա երաժշտական փառատոն[1][2], այն հիմնվել է 2015 թվականին։ Փառատոնի առաջին օրերը եղել են օգոստոսի 24-25-ը, անցկացվում է ամեն տարի օգոստոս ամսվա առաջին շաբաթ և կիրակի օրերին[3]։ Այն կազմկակերպվում է Սևան քաղաքի հանրային լողափում և հիմնվել է Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից։ Փառատոնը 2023 թվականին տեղի է ունեցել օգոստոսի 5-6 օրերին՝ հանրային լողափում։ Այն չի հանդիսանում առևտրային փառատոն և մուտքն ազատ է։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյեկտը ստեղծվել է «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով, հիմնվելով տարածաշրջանում ձևավորված կարիքների հիման վրա, հիմք դնելով Գեղարքունիքի մարզում ամենամյա փառատոնային մշակույթի զարգացմանը[4]։ Սկզբում փառատոնը համարվել է մարզային, սակայն 2018 թվականին դարձել է միջազգային։ Իր ձևաչափով այն համայնքում առաջինն է։ Այն կարևոր հարթակ է հանդիսանում սկսնակ երաժիշտների համար՝ ինքնադրսևորվելու, նույն բեմում ելույթ ունենալու արդեն փորձառու և հայտնի խմբերի հետ հանդիպելու առումով։ Փառատոնային առաջին օրը ռոք երաժշտության սիրահարների համար է, իսկ 2-րդը ֆոլկ։

Փառատոնի նպատակներից է բեմ, հարթակ, հնարավորություն և ստեղծագործական համագործակցության դաշտ ստեղծել մասնակից երիտասարդ երաժիշտների համար։ Փառատոնն ունի նաև ածանցյալ նպատակներ՝ սոցիալական և բնապահպանական ենթատեքստերով, ինչն արտահայտվում է փառատոնի ուղերձի մեջ` «Տարին գեթ մեկ անգամ ասենք Շնորհակալություն Սևան»[5]։ Որպես առաջնային թիրախ հանդես են գալիս այն բոլոր երիտասարդ երաժիշտները, որոնք ընտրության կարգով դառնում են փառատոնի մասնակից և կիսում են փառատոնի գաղափարները։ Ժանրային առումով փառատոնը երկու տարբեր երաժշտական բևեռներ բերում է մի հարթակ՝ երիտասարդ ռոք խմբերը և ժամանակակից ֆոլկլյորիկ կամ էթնո խմբերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեւան միջազգային երաժշտական փառատոն բերած Գոհարը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Կայացել է «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը». aravot.am. 2022.
  3. ««Սևան» 5 րդ միջազգային երաժշտական փառատոն». together4armenia.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  4. Mediamax. ««Սեւան» երաժշտական փառատոնին մնացել են հաշված օրեր». Bravo.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Կայացել է «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.