«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան
Կոորդինատներ55°51′05″ հս․ լ. 37°28′26″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2013
Շինության ձևըԱրձանախումբ
Կառուցել էԱլեքսեյ Իգնատով
Ներկա վիճակըԿանգուն

«Սպաները» ֆիլմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям фильма «Офицеры», պաշտոնական անվանումը՝ «Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը», ռուս.՝ «Есть такая профессия — Родину защищать»[1]), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է «Սպաները» ֆիլմի հերոսներին (ռեժիսոր՝ Վլադիմիր Ռոգովոյ, 1971 թվական)։ Հուշարձանը բացվել է Հայրենիքի հերոսների օրը[1]՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ին, Ֆրունզենսկայա առափնյա փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը վերարտադրում է ֆիլմի տեսարաններից մեկը՝ երկու մարտական ընկերների, նրանցից մեկի կնոջ և թոռան հանդիպումը երկար բաժանումից հետո։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Ալինա Պոկրովսկայան, որոնք «Սպաները» ֆիլմում կատարել են Իվան Վարավվայի և Լյուբով Տրոֆիմովայի դերերը[1]։

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Միտրոֆան Գրեկովի անվան ռազմական նկարիչների ստուդիայի երիտասարդ վարպետ Ալեքսեյ Իգնատովին՝ «Սպաները» քանդակային հորինվածքի գաղափարը հաջող իրականացնելու համար, որը հավերժացրել է «անցած ժամանակների հերոսների մասին հիշատակը», ինչպես երգվում էր կինոնկարի հայտնի երգում։ Սերգեյ Շոյգուն նշել է, որ Վլադիմիր Ռոգովոյի «Սպաները» ժապավենը վաղուց ոգեշնչման աղբյուր է զինծառայողների համար[1]։

Հուշարձանը գտնվում է պաշտպանության նախարարության շենքի՝ Ֆրունզենսկայա առափնյա փողոց, թիվ 22-ի հարևանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]