«Սոյուզ» կրող հրթիռի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարայի տիեզերական թանգարանի «Սոյուզ» կրող հրթիռ հուշարձան

Դ. Ի. Կոզլովի անվան Սամարայի տիեզերական թանգարանի «Սոյուզ» կրող հրթիռ հուշարձան, գտնվում է Սամարայի Լենինի պողոտայի վերջում՝ Կոզլովի հրապարակում `«Ռոսիսկայա» մետրոյի կայարանի հարևանությամբ։ Տեղադրվել է Յուրի Գագարինի տիեզերք թռչելու տարելիցի և 1958 թվականին Սամարայում արտադրված R-7 հրթիռների պատվին («Պրոգրես» հրթիռա-տիեզերական կենտրոնի կողմից)[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը իրական R-7 հրթիռ է՝ կրող կոնստրուկցիայով։ Հրթիռի բարձրությունը շենքի հետ կազմում է 68 մետր, քաշը` 20 տոննա։ Կրող կառույցը կշռում է 53 տոննա[2]։ Տեղադրված հրթիռի ցուցանմուշը պատրաստվել է 1984 թվականին կույբիշևյան «Պրոգրես» գործարանում՝ որպես Պլեսեցկի տիեզերակայանում ռազմական ուսուցման մոդել։ 1999 թվականին, իր ռեսուրսը սպառած հրթիռը «Պրոգրես» հրթիռա-տիեզերական կենտրոնի 40-ամյա տարեդարձի կապակցությամբ նվիրել են ընկերությանը, որն այն վերածել է մակետի. հրթիռից հանել են բոլոր սարքավորումները և ամրացրել են հեղույսներով՝ միայն բաքի վրա ծախսելով մոտ 13 հազար։ Բացի այդ, հրթիռ ներկվել է սպիտակ, իսկ տիեզերանավի ծածկող մասը՝ նարնջագույն։ Հուշահամալիրը և թանգարանի շենքը մեկ ճարտարապետական կառույց են (ծրագրի ճարտարապետներ՝ Ժուկով և Չիչերին)։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 1-ին։ Արարողությանը ներկա են գտնվել Սամարայի մարզի նահանգապետ Կոնստանտին Տիտովը, «Պրոգրես» հրթիռա-տիեզերական կենտրոնի գլխավոր կոնստրուկտոր Դ. Ի. Կոզլովը, Ռոսավիակոսմոսի, Բայկոնուրի հրաձգարանի, Պլեսեցկի ներկայացուցիչներ։

2007 թվականի հուլիսի 7-ին հուշարձանի մոտ բացվել է «Սիրո ծառուղին»։

Սամարայի տիեզերական թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 12-ին[2]։ Գործունեության առաջին իսկ տարվա ընթացքում թանգարանը դարձավ զբոսաշրջության զարգացման բաժնի «Սամարայի շրջանի տուրիստական ապրանքանիշ» մրցանակակիր[3]։

2010 թվականի փետրվարի 24-ին հուշարձանի դիմաց հրապարակն անվանվել է «Պրոգրես» հրթիռա-տիեզերական կենտրոնի լեգենդար կոնստրուկտոր Դ. Ի. Կոզլովի անունով[4][5]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հուշահամալիրը Р-7 հրթիռին նվիրված 5-րդ հուշարձանն է[3]։ Р-7 կրող հրթիռին նվիրված մյուս հուշարձաններն են՝

  • Մոսկվայում, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես, 1969
  • Կորոլյով մերձմոսկովյան քաղաքում՝ «Էներգիա» հրթիռա-տիեզերական կորպորացիայի տարածքում
  • Կալուգայում՝ Կ. Է. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանի տարածքում, 1973
  • Լենինսկ քաղաքում (այժմ՝ Բայկոնուր), 1981

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Самарская Губернская Дума - Юным гражданам губернии» - Музей «Самара космическая»(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Музейно-выставочный центр «Самара Космическая»
  3. 3,0 3,1 Новости рынка недвижимости - «50 лет в космосе»(չաշխատող հղում)
  4. В Самаре появилась площадь имени Дмитрия Козлова
  5. В Самаре появилась площадь Козлова

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексушин Г. В. Самарские памятники: Научно-справочное пособие. — Самара, 2008. — 500 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]