«Սարդոստայն» գործողություն
Այս հոդվածում նկարագրվում են ընթացիկ իրադարձություններ:
Տեղեկատվությունը, իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, կարող է շատ արագ փոփոխվել, իսկ սկզբնական լրահոսային հաղորդագրությունները կարող են լինել ոչ արժանահավատ: |
Մասն է | Ukrainian drone strikes in the Russian rear, Ռուս-ուկրաինական պատերազմ ![]() | |
---|---|---|
Կոչվել է ի պատիվ | spider web ![]() | |
Երկիր | Ռուսաստան ![]() | |
Վայր | Մուրմանսկ, Իրկուտսկ, Ռյազան, Իվանովո, Ukrainka ![]() | |
Թվական | 1 հունիսի 2025 ![]() | |
Կազմակերպիչ | Ուկրաինայի զինված ուժեր, Ուկրաինայի անվտանգության ծառայություն ![]() | |
Cost of damage | 7 000 000 000 ԱՄՆ դոլար ![]() | |
Փոխադրամիջոց | մարտական անօդաչու թռչող սարք, FPV drone ![]() | |
Թիրախ | ավիաբազա, Ռուսաստանի ռազմաօդային ուժեր, Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր ![]() | |
Իրագործող | Ուկրաինայի անվտանգության ծառայություն ![]() |
«Սարդոստայն» գործողություն (ուկրաիներեն՝ Операція «Павутина»), անդրսահմանային գործողություն, որ իրագործել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 2025 թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի տարածքում։ Այս գործողությունը մինչ իրագործման օրը իր տեսակի մեջ ամենամեծն է՝ ուղղված Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքների դեմ[1][2]։
Գործողությունը հիմնականում ներառել է շարժական բեռնատարներից իրականացված համակարգված անօդաչու թռչող սարքերի հարվածներ Ռուսաստանի տարածքում։ Թիրախավորվել են ռուսական Բելայա, Դյագիլևո, Իվանովո Սևեռնի, Օլենյա և Վոսկրեսենսկ ավիաբազաները։ Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ այս հարվածների արդյունքում ոչնչացվել է ավելի քան 40 ռուսական ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ A-50 վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռներ և ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպիսիք են Տու-95 և Տու-22Մ ինքնաթիռները, որոնք օգտագործվել են ուկրաինական քաղաքների գիշերային ռմբակոծությունների ժամանակ[3]:
Գործողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայում նախատեսված խաղաղության բանակցություններից մեկ օր առաջ և Ռուսաստանում երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված երկու առանձին միջադեպերից մեկ օր անց[1]։
Նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինական աղբյուրների համաձայն, գործողությունը «չափազանց բարդ» է եղել և պահանջել է 1,5 տարի նախապատրաստական աշխատանքներ։ Անօդաչու թռչող սարքերը տեղափոխվել են Ռուսաստան, տեղադրվել փայտե մեկնարկային կոնտեյներների մեջ, ապա դրանք տեղադրվել են բեռնատարների վրա։ Հարձակման սկզբում այս կոնտեյներների տանիքները հեռակառավարմամբ բացվել են, և անօդաչու թռչող սարքերը ուղղվել են դեպի իրենց նշանակետերը[4][5]։
Հարվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են ռուսական Բելայա, Դյագիլևո, Իվանովո Սևեռնի և Օլենյա ավիաբազաները, ըստ որոշ տեղեկությունների՝ ոչնչացնելով ավելի քան 40 ռուսական ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպիսիք են Տու-160-ը, Տու-95-ը և Տու-22Մ-ները, ինչպես նաև վաղ նախազգուշացման և կառավարման A-50 ինքնաթիռը[6]։ Իրկուտսկի մարզի նահանգապետը հաստատել է Բելայա ավիաբազայի գտնվելու վայրի՝ Սրեդնիի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակումը և հրապարակել է ծխի ամպի տեսագրություններ[7]։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդել են Օլենյայի վրա հարձակման մասին, սակայն նշել են, որ հակաօդային պաշտպանությունը գործում է[8]։ Նույն օրը հաղորդվել է հինգերորդ հարվածի մասին՝ Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի մոտակայքում գտնվող ավիաբազայի վրա[9]։ :
Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար[10]։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կառավարամետ հեռուստաալիքները միջադեպը համեմատել են Պերլ Հարբորի վրա հարձակման հետ[11]:
Deutsche Welle-ին հարցազրույց տված մի շարք փորձագետներ «Սարդոստայն» գործողությունը անվանել են պատմության մեջ ռուսական ռազմական ավիացիայի դեմ ուղղված ամենամեծ հարվածը[11]:
ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռայբար» հեռուստաալիքը նշեց, որ «Տու-95» և «Տու-22» ինքնաթիռները վաղուց դուրս են եկել արտադրությունից, ուստի կորուստները վերականգնելու հնարավորություն չկա[12]:
ՌԴ օդատիեզերական ուժերի հետ կապված «Fighterbomber Telegram» հեռուստաալիքը գրել է, որ անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են ամենակարճ հեռավորությունից, ուստի «անհնար էր հեռացնել ավիացիան հարձակումից, ինչպես նաև դրանց դեմ օգտագործել «Պանցիր», «Ս-300» և այլն»: Նա հարձակումը անվանել է «սև օր Ռուսաստանի հեռահար ավիացիայի համար»[12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ukraine 'targets Russian airbases' with drones». The Times. 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Ukraine hits Russian bomber bases with FPV drone swarm». Defense Blog. 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Ukraine attacks Russian nuclear-capable bombers in Siberia». Reuters. 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Спецоперацію «Павутина» готували понад півтора року - джерело». www.ukrinform.ua (ուկրաիներեն). 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «FPV сховали під дахи мобільних будиночків: деталі про історичну операцію СБУ "Павутина"». LB.ua. 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Ukraine reportedly strikes down over 40 Russian strategic bombers». euronews (անգլերեն). 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Ukraine attacks Russian nuclear-capable bombers in Siberia». Reuters. 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Adams, Paul; Lukiv, Jaroslav (2025 թ․ հունիսի 1). «Ukraine says at least 40 Russian warplanes hit in massive drone strikes». BBC. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Hordiichuk, Ivanna (2025 թ․ հունիսի 1). СБУ уразила за день одразу п'ять військових аеродромів РФ (оновлено) [SBU struck five Russian military airfields in one day (updated)]. Glavcom (ուկրաիներեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «СБУ завдала удару по російських бомбардувальниках: уражено 40 літаків — джерела». hromadske (ուկրաիներեն). 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 11,0 11,1 Эксперты: ВСУ нанесли крупнейший удар по авиации РФ//«Deutsche Welle», 1.06.2025
- ↑ 12,0 12,1 «Украина атаковала базы стратегических бомбардировщиков в Мурманской, Иркутской и Рязанской областях привезенными на фурах дронами». Русская служба The Moscow Times (ռուսերեն). 2025 թ․ հունիսի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 1-ին.