«Ուեյվերլի Փլեյսի կախարդները» հեռուստասերիալի կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքևում ներկայացված են ամերիկյան Disney Channel ալիքի հայտնի հեռուստասերիալի` «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (անգլ.՝ Wizards of Waverly Place) կերպարների ցանկը։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսնադրա Մարգարիտա Ռուսսո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Ռուսսո
Այլ անուն(ներ) Ալեքս (բոլորը), Լեքսի (տաիկը մոր կողմից)
Բարեկամ(ներ) Խենկ Ռուսսո (պապիկը հոր կողմից), Ռոուզ Ռուսսո (տաիկը հոր կողմից), Կելբո Ռուսսո (հորեղբայրը հոր կողմից), Մեգան Բրուկ Ռուսսո (հորաքուրյրը հոր կողմից), Թրևոր, Գրեմ և Կիմ Ռուսսոներ (զարմիկները հոր կողմից), Մագդալենա Լարկին (տաիկը մոր կողմից), Էրնեստո և Ջենիև Լարկիններ (մորքեղբայրները մոր կողմից)

Ալեքսնադրա Մարգարիտա «Ալեքս» Ռուսսո, Դիսնեյ ալիքի «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սիթքոմի գլխավոր հերոսուհին։ Որպես ընտռանիքի միջնեկ երեխա և միակ աղջիկը ընտանիքում, նա հաճախ շատ խարամանկ և դաժան է լինում ընկերների և ընտանիքի անդամների հանդեպ։ Ալեքսը չի սիրում սովորել, այնպես ինչպես դպրոցում, այնպես էլ կախարդանքի դասընթացների ժամանակ, որոնց նրան բերում է հայրը, ով կորցրել է իր կախարդական ուժերը, սակայն սիրում է կախարդանքը, ամեն գերբնական բան և լավ երաժշտությամբ է հետաքրքրված։ Ալեքսի դերը կատարում է Սելենա Գոմեսը։

Ալեքսը խորամանկ և խելացի է, շատ խանդոտ, ինքնամփոփ, ծույլ, անպատասխատատու, սիրում է գրականությունը սակայն թացնում է դա, արտիստիկ և սպորտային է։ Դողդոջյունով մոտենում իր ավագ եղբոր` Ջասթինի տագնապներին։ Ընտանեկան կախարդ է դառցել «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» ֆիլմում, սակայն ժամանակի փոփոխման պատճառով հրաժարվել է իր ուժերից։ Սակայն վերջ ի վերջո նա դառնում է ընտանեկան կախարդը, և այդ ամենը տեղի է ունենում Ջաթինի խնդրանքով, ովորոշել էր քրոջը տալ իր ուժերը, քանի որ մրցույթի ժամանակ նա օգնել է Ջասթինին և պարտվել է։

Ալեքսի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսը միջնեկ երեխան և միակ աղջիկն է Ռուսսոների ընտանիքում։ Նա ծնվել է Նյու Յորքում, տաքսի համար 804-ում (սերիաներից մեկը դրա հետ էին կապված)։ Նա անընդհատ քննարկում և վիրավորում է իր ավագ եղբորը` (որպես միակ աղջիկն ընտանիքում շատ երեսառած է) Ջասթին Ռուսսոին, չնայած որ նա դա անում է այն պատճառով, որ հիանում է իր եղբորով և ցանկանում է նրան նմանվել, քանի որ նա բարի, խիզակ և խելացի է։ Ինչպես նաև նա դյուրագրգիռ, երազող և իմպուլսիվ է, ինչը ամեն դեպքում չի խանգարում նրան զուսպ լինել։

Նրա մանկության լավագույն ընկերուհին` Հարպեր Ֆինկլը (անգլ.՝ Harper Finkle, կատարում է դերասանուհի Ջենիֆեր Սթոունը, ամեն կերպ փորձում է պաշտպանել նրան բոլոր խնդիրենրից, ինչպես նաև հանդիսանում է նրա «խոհեմության ձայնը»։ Սյուժեի շարունակությամբ Ալեքսը ասում է, որ Հարպերը նրա համար որպես քույր է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]