«Նովի բիտ» ընկերության բնակելի շենքեր (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նովի բիտ» ընկերության բնակելի շենքեր
Տեսակշինությունների համալիր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1928
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

«Նովի բիտ» ընկերության բնակելի շենքեր (ռուս.՝ Жилые дома товарищества «Новый быт»), շենքեր, որոնք զբաղեցնում են Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանի Սուվորովի փողոցի, Վորոշիլովի պողոտայի և Սոկոլովի փողոցի միջև ընկած թաղամասի մի մասը։ 1920-ական թվականների վերջի ճարտարապետության հուշարձան է[1]։ Մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի «Նովի բիտ» («Նոր կենցաղ») ընկերության առաջին բազմահարկ կոոպերատիվ շենքերը կառուցվել են 1928 թվականին՝ ճարտարապետ Միխայիլ Նիկոլաևիչ Կոնդրատևի նախագծով։

Երկու մասնաշենքերն էլ ունեն անսովոր և բավական բարդ հատակագիծ, որն ապահովում է շենքերի բարենպաստ կողմնորոշում՝ ստեղծելով բոլոր բնակարանների լավ ինսոլյացիա, այսինքն՝ թույլ է տալիս Արեգակին լուսավորել նրանցից յուրաքանչյուրը։ Շենքերը բնակեցվել են հետևյալ կերպ. բաժնետերերը ստացել են մեկուսացված բնակարաններ, սակայն նրանք քիչ էին, մյուսներին բնակեցրել են կոմունալ բնակարաններում։ 1930-ական թվականներին շենքերում գոյություն ուներ ջրային ջեռուցում, սակայն սնունդը պատրաստում էր ածխով կամ փայտով աշխատող վառարանների վրա։ Էլեկտրաէներգիա անցկացվել է հենց սկզբից։ Սառնարաններ չեն եղել։ Մարդիկ գնում էին հատուկ սառնարանային տարողությունների համար սառույց և այնտեղ պահպանում էին մթերքները։

Մինչև 1953-1954 թվականները տաք ջրամատակարարում «Նոր բիտի» շենքերում չկար։ Բնակիչներն այցելում էին քաղաքային բաղնիք Վորոշիլովի կամ Կիրովի պողոտաներում։

1930-ական թվականներներին «Նոր բիտի» շենքերը համարվում էին շատ հեղինակավոր և բարեկարգ։ Կային աղբատար խողովակներ, աղբը տեղափոխում էին պարբերաբար։

Թարմ հաց և կաթ բակ էին բերվում ամեն օր ձեռքի սայլակով։ Ամռանը բակում կինո էին ցուցադրում, համերգներով հանդես էին գալիս արտիստները, անցկացվում էին տոներ երեխաների համար։ Բակն առավոտյան մաքրում էին և ջրում։ Մուտքերը պարբերաբար մաքրվում էին, որոշ ատիճանավանդակներում կային ծաղիկներ։

Այսօր «Նոր բիտում» ապրում է շուրջ երկու հազար մարդ, բնակարանների մոտավորապես 30 տոկոսը մինչ օրս կոմունալ է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի «Նովի բիտ» ընկերության շենքերը կառուցվել են կոնստրուկտիվիզմի ոճով։ Բազմալանջ տանիքներով և նկուղներով աղյուսե հինգհարկանի շենքերն ունեն մի քանի մասնաշենքեր, որոնք նայում են միմյանց։ Տները սվաղված չեն։ Մասնաշենքերի պայտաձև տարրերը կազմում են համաբակային տարածքը։ Յուրաքանչյուր շենքի Ճարտարապետական դիմագիծը լրացնում են երկու պատուհանով ելունները և ելուստավորումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4
  • Вера Волошинова. Новый быт//газета «Молот». — 30.07.2010. №№ 105-106 — с. 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]