«Յըլդըրըմ» բանակախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Յըլդըրըմ» բանակախումբ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակբանակախումբ, ռազմական կազմավորում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Թուրքիա
ԵնթարկոումՕսմանյան բանակ
Ներառնում է*
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
ԹվակազմՇուրջ 47 180 զինծառայող. 45 000 հետևակային, 2180 հեծյալ (1917 թվական)[1]
Սուրբ բարեխոսՕսմանյան կայսրության սուլթան
Պատմություն
Ստեղծվեցհուլիս 1917 թվական
Ճակատամարտեր
Լուծարվեց7 նոյեմբերի 1918
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԷրիխ ֆոն Ֆալքենհայն (հուլիս 1917- 6 փետրվարի 1918), ,
Օտտո Լիման ֆոն Սանդերս (24 փետրվարի 1918—30 հոկտեմբերի 1918),
Մուստաֆա Քեմալ փաշա (31 հոկտեմբերի 1918—7 նոյեմբերի 1918)

«Յըլդըրըմ» բանակախումբը (թուրքերեն՝ Yıldırım Ordular Grubu), Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է (բանակների խումբ), որը գոյություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հայտնի է նաև «Կայծակ» բանակախումբ անվամբ։ Երբեմն այն անվանում էին Գերմանական կայսերական բանակի «F» բանակախումբ (գերմ.՝ Heeresgruppe «F»), քանզի «Յըլդըրըմ» բանակախմբի հրամանատարությունն իրականացնում էին գերմանացի ռազմական խորհրդականները և, բացի այդ, այդ բանակախմբի կազմի մեջ մտնում էին գերմանական բանակի մի քանի ոչ մեծաթիվ ստորաբաժանումներ[2]։

«Յըլդըրըմ» բանակախմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի հուլիսին օսմանյան և գերմանական հրամանատարությունները կազմավորեցին «Յըլդըրըմ» բանակախումը (այլ կերպ այն կոչվում էր «F» բանակախումբ), որի ընդհանուր հրամանատար նշանակվեց գերմանացի գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայնը։ Բանակախմբի մեջ սկզբնապես մտնում էին օսմանյան VI և VII բանակների զորամասերն ու ստորաբաժանումները։ Այնուհետև VI բանակը, որը մարտնչում էր Միջագետքում, դուրս հանվեց «Յըլդըրըմ» բանակախմբից, իսկ նրա փոխարեն «Յըլդըրըմի» կազմի մեջ մտցվեց նորակազմ օսմանյան VIII բանակը։ Այսպիսով՝ օսմանյան VII և VIII բանակներից կազմված «Յըլդըրըմ» բանակախումբը՝ գեներալ Ֆալքենհայնի գլխավորությամբ կազմում էր Կենտրոնական տերությունների հիմնական ուժը՝ Պաղեստինյան ռազմաճակատում[1]։

Մուդրոսի զինադադարի ստորագրումից, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և Թուրքիայի անկախության պատերազմի սկսվելուց հետո Օսմանյան ռազմական նախարարությունը որոշում կայացրեց ստեղծելու «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերի տեսչախումբ (զորահրամանատար՝ Մեհմետ Ջեմալ փաշա), որի շտաբը տեղակայված էր Իկոնիա քաղաքում, և որի մեջ մտցվեցին XII, XVII և XX բանակային կորպուսները[3][4]։

«Յըլդըրըմ» բանակախմբի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանակախմբի անվանումը թուրքերեն նշանակում է «Կայծակ»։ Հավանաբար, անվանումը ցույց էր տալիս, որ նա ընդունակ է կայծակնային հարվածներ հասցնելու և կայծակնային պատերազմ վարելու։

«Յըլդըրըմ» անունը կրել է թուրքական օսմանյան գահատոհմի 4-րդ սուլթանը՝ Բայազետ Ա-ն (ծնվ. 1360 թ., գահ բարձրացած 1389 թ.՝ 29 տարեկան հասակում, գերի ընկած Լենկ Թեմուրին՝ Անկարայի ճակատամարտում՝ 1402 թ. հուլիսին և դրանից հետո շուտով վախճանված)։ Նրան անվանում էին «Բայազեդ Յըլդըրըմ», այսինքն՝ «կայծակ Բայազետ»։

«Յըլդըրըմ» բանակախմբի մարտավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յըլդըրըմ» բանակախումբը ներառում էր զորքեր և զորամասեր, որոնք կիրառում էին Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ռազմաճակատի զորքերի ամենավերջին մարտավարական հնարքները, մասնավորապես՝ ինֆլիտրացիայի մարտավարությունը։ Բացի այդ, «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերն ու զորամասերը հանդերձված էին մերձամարտի սպառազինությամբ ու հանդերձանքով, ինչպես օրինակ՝ պողպատե սաղավարտներով (գերմ.՝ Stahlhelm) և պոչավոր նռնակներով։ Ի լրումն այդ ամենի, «Յըլդըրըմ» բանակախմբի զորքերն ու զորամասերը ստանում էին հրետանային և գնդացրային կրակային օժանդակություն[5][6]։

«Յըլդըրըմ» բանակախմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան հեծելազորը Երուսաղեմի արվարձաններում 1917 թվականի ամռանը:

1917 թվականի օգոստոսին «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[7].

1918 թվականի հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Էրիխ ֆոն Ֆալքենհայն՝ «Յըլդըրըմ» բանակախմբի զորահրամանատարը 1917-ից մինչև 1918-ի հունվար:

1918 թվականի հունվարին «Յըլդըրմը» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[8].

1918 թվականի հունիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսը՝ «Յըլդըրըմ» բանակախմբի զորահրամանատարը 1918 թվականին:

1918 թվականի հունիսին «Յըլդըրըմ» բանակախմբի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[9].

1918 թվականի սեպտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի սեպտեմբերին «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[10].

Մուդրոսի զինադադարից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թ. նոյեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի նոյեմբերին «Յըլդըրըմ» բանակախմբի կազմի մեջ մտնում էին հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը[11].

  • «Յըլդըրըմ» բանակախումբ (հրամանատարություն. զորահրամանատար՝ գեներալ Մուստաֆա Քեմալ փաշա)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 366.
  2. Dale, C. «German Forces in the Ottoman Empire 1914–1918» (անգլերեն). Germancolonialuniforms.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
  3. Zekeriya Türkmen. Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920). — Türk Tarih Kurumu Basımevi, 1972. — P. 110—111. — ISBN 975-16-1372-8 (թուրքերեն)
  4. Zekeriya Türkmen. Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920). — Türk Tarih Kurumu Basımevi, 1972. — P. 333. — ISBN 975-16-1372-8 (թուրքերեն)
  5. Hadaway, Stuart (2015). From Gaza to Jerusalem: The Campaign for Southern Palestine 1917. Stroud: The History Press. էջ 63. ISBN 978-0-7509-6661-0. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Faulkner, Neil (2016 թ․ մայիսի 24). Lawrence of Arabia's War: The Arabs, the British and the Remaking of the Middle East in WWI. New Haven: Yale University Press. էջ 482. ISBN 978-0-300-19683-2. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Erickson, Edward J. Ordered to Die A History of the Ottoman Army in the First World War. — Greenwood Press, 2001. — P. 170. — ISBN 0-313-31516-7 (անգլ.)
  8. Erickson, Edward J. Ordered to Die A History of the Ottoman Army in the First World War. — Greenwood Press, 2001. — P. 181. — ISBN 0-313-31516-7 (անգլ.)
  9. Erickson, Edward J. Ordered to Die A History of the Ottoman Army in the First World War. — Greenwood Press, 2001. — P. 188. — ISBN 0-313-31516-7 (անգլ.)
  10. Erickson, Edward J. Ordered to Die A History of the Ottoman Army in the First World War. — Greenwood Press, 2001. — P. 197. — ISBN 0-313-31516-7 (անգլ.)
  11. Erickson, Edward J. Ordered to Die A History of the Ottoman Army in the First World War. — Greenwood Press, 2001. — P. 202. — ISBN 0-313-31516-7 (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward J. Erickson: Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War. Greenwood Publishing Group, 2001. ISBN 0-313-31516-7.
  • Hans Werner Neulen: Feldgrau in Jerusalem. 2. Aufl., München: Universitas, 2002, ISBN 3-8004-1437-6, S. 225ff.
  • Werner Steuber: Jildirim. Deutsche Streiter auf heiligem Boden, Reihe: Schlachten des Ersten Weltkriegs Band 5; 1. Auflage 1922. Stalling, Oldenburg. 2. Auflage 1925.
  • Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları. \Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri. Ankara, Genkurmay Başkanlığı Basımevi, 1972, 9.
  • Zekeriya Türkmen. Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920). Türk Tarih Kurumu Basımevi, 1972. 48. isbn: 975-16-1372-8.