«Մուրատ» ռազմագործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Մուրատ» ռազմագործողություն
Թուրք-քրդական հակամարտություն
Hakkari Turkey Provinces locator.gif
«Մուրատ» ռազմագործողության իրականացումը Թուրքիայի Հաքքյարի նահանգում
Թվական 1998 թվականի ապրիլ-մայիս ամիսներ[1]
Վայր Հաքքյարի նահանգ, Թուրքիա
Արդյունք Թուրքիայի զինված ուժերը չկարողացան ձերբակալել Մուրատ Քարայըլանին
Հակառակորդներ
Թուրքիա Թուրքիա Քրդական բանվորական կուսակցություն
Հրամանատարներ
24 գեներալներ[1] Մուրատ Քարայըլան
Կողմերի ուժեր
40,000[1] 450[1]
Ռազմական կորուստներ
3 զոհ 58 զոհեր

3+ գերիներ[2]

«Մուրատ» ռազմագործողություն (թուրք.՝ Murat Operasyonu), ռազմական գործողություն, որն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության։ Ռազմագործողությունը սկսվել է 1998 թվականի ապրիլի 23-ին[3] Թուրքիայի հարավարևելյան Հաքքյարի նահանգում։ Մինչ 2017 թվականն այն եղել է Թուրքիայի զինուժի կողմից Թուրք-քրդական հակամարտության շրջանակներում իրականացված ամենախոշոր ռազմական գործողությունը։ Որոշ տեսաբաններ էլ կարծում են, որ այն եղել է ամենախոշոր ռազմական գործողությունը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր[1]։

Ռազմագործողության ժամանակ թուրքական բանակն օգտագործել է 40 000 զորախումբ՝ ընդդեմ 450 քուրդ զինյալների, որոնց գլխավորում էր Մուրատ Քարայըլանը[1]։ Այդուհանդերձ, թուրքական զինուժը չկարողացավ սպանել կամ գերի վերցնել Քարայըլանին այն բանից հետո, երբ մայիսին շրջապատեցին նրան՝ Դիարբեքիրի նահանգի Խուլփի գյուղում[4]։

Ռազմագործողության առաջին երեք օրերին բախումներ են տեղի ունեցել Դիարբեքիրի, Բինգյոլի, Մուշի և Բիթլիսի նահանգներում։ Դիարբեքիրի նահանգում բախումները հիմնականում տեղի են ունեցել Լիջեում և Հայնիում։ Բինգյոլի նահանգում էլ բախումների հիմնական թատերաբեմը Գենչ քաղաքն էր։ Թուրքիայի զինուժի բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է, որ գործողության առաջին երեք օրերին սպանվել են 58 զինյալներ, 3 հոգի գերեվարվել։ Այդ ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է թուրք երեք զինվորական։ Զինյալները Խուլփիում խոցել են ռազմական ինքնաթիռ, որից հետո գերեվարվել է ազգությամբ հայ գործարար[2]։

Քրդական բանվորական կուսակցությանը համակիր աղբյուրները հայտնել են, որ կուսակցության նախկին ռազմական հրամանատար Շեմդին Սաքըքը ռազմագործողության ժամանակ օգնել է թուրքական զինուժին, այն բանից հետո, երբ ձերբակալվել է թուրքական զինուժի կողմից։ Սաքըքը ձերբակալվել է բանվորական կուսակցությունը լքելուց և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությանը միանալուց հետո[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 The Invisible War in North Kurdistan (page 102)
  2. 2,0 2,1 «TURKEY - From the papers»։ Վերցված է 11 February 2015 
  3. «The Kurdish Conflict in Turkey»։ Վերցված է 11 February 2015 
  4. «The Economist - World News, Politics, Economics, Business & Finance»։ The Economist։ Վերցված է 11 February 2015 
  5. The Şemdin Sakık Show