«Ճիչ» հեռուստասերիալի կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կերպարների ցանկը, ովքեր հայտնվել են Ճիչ սարսափ հեռուստասերիալում, որը ստեղծվել է ռեժիսոր Ուես Քրեյվենի և սցենարիստ Քևին Ուիլյամսի կողմից:

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիդնի Փրեսքոթ (Նիվ Քեմփբել) - սերիայի գլխավոր հերոսուհին, մոլագարի հիմնական զոհը, սկզբից հարազատ Վուդսբորո քաղաքում:
  • Գեյլ Ուեզերս Ռայլի (Քորթնի Քոքս) - լրագրողուհի, ով կարծում է, որ Սիդնի իր մոր սպանության մեջ սխալ մարդու է մեղադրել: Միշտ հասնում է իր ուզածին, ազնիվ և բարի երիտասարդ կին է: Ամուսնացած է Դյուիի հետ: Ապրում է Վուդբորոյում:
  • Դուայթ «Դյուի» Ռայլի (Դևիդ Արկետտ) — Սիդնիի լավագույն ընկերը, ամուսնացած է Գեյլի հետ: Աշխատում է շերիֆի օգնական, հետո պահակ և «Հարված դանակով» ֆիլմի նկարահանումների կոնսուլտանտ, հետո շերիֆ է դառնում:

«Ճիչ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատում Ռայլի — Սիդնիի լավագույն ընկերուհին, Դյուիի քույրը: Հանդիպել է Ստյուիի հետ: Նրա դերը կատարել է դերասանուհի Ռոուզ ՄակԳոունը:
  • Բիլլի Լումիս — Սիդնիի ընկերուհին, մեկ տարվա ընթացքում նրա ընկերն է եղել: Լուռ և ինքնամփոփ դեռահաս բաժանված ծնողների ընտանիքում: Նրա դերը կատարել է Սկիտ Ուլրիխը:
  • Ստյուարտ «Ստյու» Մեյքեր — Սիդնի Փրեսքոթի համադասարանցին, ուրախ և շփվող տղա: Հանդիսանում է Տատումի՝ Սիդնիի լավագույն ընկերուհու ընկերը: Առաջ հանդիպել է Քեյսի Բեյքերի՝ մոլագարի առաջին զոհի հետ, ինչի հետևանքով հետագայում միանգամից կասկածվողների ցուցակն ընկավ Ռենդիի կողմից: Ստյուիի դերը կատարել է Մեթյու Լիլլարդը:
  • Ռենդի Միքս — Սիդնիի ընկերը, որ գաղտնի սիրահարված է նրան: Աշխատում է տեսավարձույթում, չի սիրում Բիլլիին: Մասնավորապես ամեն ինչ գիտի ֆիլմերի և սարսափների մասին: Դերակատարը՝ Ջեյմի Քենեդի:
  • Քեննեթ Ջոնս - օպերատոր Գեյլ Ուեզերս: Դերակատարը՝ Ուիլյամ Էրլ Բրաուն:
  • Քեյսի Բեյկեր - մոլագարի երկրորդ զոհը: Առաջ հանդիպել է Ստյուի հետ: Այդ մեկ հայտնվելը ֆիլմի մեջ կատարել է դերասանուհի Դրյու Բերիմորը:
  • Սթիվեն Օրտ - առաջին զոհը, Քեյսի Բեյկերի ընկերուհին: Դերը կատարում է Քևին Պատրիկ Ուոլլսը:
  • Շերիֆ Բյորկ - Վուդսբորո քաղաքի ոստիկանության շերիֆը: Դերակատար՝ Ժոզեֆ Ուիպպ:
  • Մորին Ռոբերտս-Փրեսքոթ - Սիդնիի մայրը: Դերասանուհի՝ Լինն Մակրի:
  • Նիլ Փրեսքոթ - Սիդնիի հայրը: Դերասան՝ Լոուրենս Հեհթ:
  • Քոթթոն Ուիրի - անարդար կերպով դատված Մորին Փրեսքոթի սպանության մեղադրանքով, Սիդնիի մոր սիրեկանհը: Դերը կատարվել է դերասան Լև Շրայբերի կողմից:

«Ճիչ 2»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլ Սթիվենս - մարդասպանի առաջին զոհը Վինդզորյան քոլեջի դեպքերի ժամանակ: Դերը կատարում է Օմար Էփսը:
  • Մորին Էվանս - մոլագարի երկրորդ զոհը, Ֆիլի ընկերուհին, մահանում է «Հարված դանակով» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, հիմված առաջին ֆիլմի իրադարձությունների վրա: Դերը կատարում է Ջադա Փինքեթ Սմիթը:
  • Քեյսի «Սի-Սի» Կուպեր - Վինդզորյան քոլեջի ուսանողուհի, Ռենդիի դասընկերը կինոի թեորեմի դասարանում: Դերը կատարում է Սառա Միշել Գելարը:
  • Հեյլի - Սիդնիի լավագույն ընկերուհին: Դերասանուհի՝ Էլիզ Նիլ:
  • Դերեկ - Սիդնիի ընկերը: Դերասան՝ Ջերի օՔոնել
  • Միկկի - Սիդնիի կուսընկերը: Դերը կատարում է Թիմոթի Օլիֆանտը:
  • Ջոել - Հեյլի նոր օպերատորը: Դերասան՝ Դուեյն Մարտին:
  • Թորի Սպելլինգ - կամեո, կատարում է Սիդնիի դերը «Հարված դանակով» ֆիլմում:
  • Լյուկ Ուիլսոն - կամեո, կատարում է Բիլլիի դերը «Հարված դանակով» ֆիլմում:
  • Դեբբի Սոլթ - Բիլլիի մայրը: Ոչ՛ Սիդնին, և ոչ՛ էլ Գեյլը չեն ճանաչում նրան, քանի որ նա նիհարել է 75 կգ-ով: Դերը կատարում է Լորի Մետկալֆը:

«Ճիչ 3»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստինա Գամիլտոն — Քոթթոն Ուիրի ընկերուհին: Դերը կատարում է Քելլի Ռոզերֆորդը:
  • Մարտա Միքս — Ռենդիի քույրը: Նա հայտնվում է «Հարված Դանակով» ֆիլմի նկարահանման հրապարակում, որպեսզի փոխանցի տեսահոլովակը, որը արվել էր Վինդզորյան քոլեջում: Նրա դերը կատարում է Խիզեր Մատարացցոն:
  • Սարա Դարլինգ — «Հարված դանակով 3» ֆիլմի դերասան: Դերը կատարում է Ջեննի ՄակՔարթին:
  • Սթիվեն Սթոուն — Ջենիֆերի թիկնապահը, չի սիրում Դյուիին: Դերասան՝ Պատրիկ Ուորբերտոն:
  • Թոմ Պրինց — կատարում է Դյուիի դերը «Հարված դանակով 3» ֆիլմում: Դերը կատարում է դերասան Մեթ Կիսլարը:
  • Անջելինա Թայլեր — կատարում է Սիդնիի դերը «Հարված դանակով 3» ֆիլմում: Դերը կատարում է դերասանուհի Էմիլի Մորտիմերը:
  • Թայսոն Ֆոքս — դերասան «Հարված դանակով 3» ֆիլմում: Դերը կատարում է դերասանԴեոն Ռիչմորդը:
  • Ջեննիֆեր Ջոլի - կատարում է Գեյլի դերը «Հարված դանակով 3» ֆիլմում: Դերը կատարում է դերասանուհի Պարկեր Ռոուզը:

«Ճիչ 4»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիլլ Ռոբերտս — Թրևորի նախկին ընկերուհին, Սիդնի Փրեսքոթի զարմուհին և Քեյթ Ռոբերտսի դուստրը: Նրա դերը կատարել է Էմմա Ռոբերթսը: Ջիլլի դերի համար քննվել է նաև Էշլի Գրինը, սակայն նրա թեկնածությունը մերժվել է:
  • Չչարլի Ուոկեր — Ռոբբի Մերսերի ընկերը, սարսափ ֆիլմերի երկրպագու, մասնավորապես «Հարված դանակով» ֆիլմի: Նա կազմակերպում է «Հարված դանակով» ֆիլմի ավելի մեջ տեսադիտումները: Նրա դերը կատարել է Ռորի Կալկինը:
  • Կիրբի Ռիդ — Ջիլլ Ռոբերտսի և Օլիվի Մորրիսի ընկերուհին, սարսափ ֆիլմերի երկրպագու: Հանդիսանում է Չարլիի տրտնջալու առարկան: Նրան դերը կատարել է Հեյդեն Փեյնթիերը:
  • Թրևոր Շելդոնը — Ջիլլ Ռոբերտսի նախկին ընկերը: Մարդասպանի զոհերը զանգերը նրա համարից են ստանում, ինչը նրան գլխավոր կասկածյալի դերում է պահում: Դերը կատարում է Նիկո Տորտելլան:
  • Ռոբբի Մերսեր — Չարլի Ուոկերի ընկերը և սարսափ ֆիլմերի երկրպագու, Չարլիի հետ միասին աշխատում է ֆիլմերի սիրահարների ակումբում: Չարլիի հետ այնտեղ կազմակերպում է «Դանակի հարված» ֆիլմաշարի բոլոր յոթ մասերի դիտումը։ Դերակատարը՝ Էրիկ Կնուդսեն:
  • Зլիվիա Մորրիս — Ջիլլ Ռոբերտսի և Կիրբի Ռիդի ընկերուհին: Նա սպանվել է սեփական տան մեջ, մինչև Սիդնին և Ջիլլը կգտնեին նրան: Նրա դերը կատարել է Մարիել Ջաֆֆեն:
  • Դետեկտիվներ Էնտոնի Պերկինս և Ռոսս Հոսս — աշխատել են Վուդսբորոյի ոստիկանությունում, նշանակվել են որպես Ջիլլ Ռոբերտսի և Սիդնի Փրեսքոթի թիկնապահներ: Ջիլլի տունը պաշտպանելու ժամանակ հարձակման ենթարկվեցին և սպանվեցին. Հոսսը սպանվել էր մեջքին դանակի հարվածով, իսկ Պերկինսը գլխով: Նրանց դերերը կատարել է Էնթոնի Անդերսոնը (Պերկինս) և Ադամ Բրոդին (Հոսս):
  • Դետեկտիվ Ջուդի Հիքս — շերիֆ Վուդսբորո Սյուի Ռայլիի տեղակալը և Սիդնի Փրեսքոթի նախկին համադասարանցուհին: Նա պաշտում է Դյուիին, սակայն չի սիրում նրա կնոջտ՝ գեյլ Ռայլիին: Նա փրկում է Գեյլին Ջիլլի կրակոցից, սակայն ինքն է ընդունում փամփուշտը, սակայն իր հագին զրահաբաճկոն ուներ, և այդ պատճառով փրկվում է: Նրա դերը կատարել է դերասանուհի Մարլի Շերթոնը: Լեյք Բելլը ստացել է Ջուդիի դերը, սակայն դուրս է եկել ֆիլմի նկարահանումներից այն պատճառով, որ շատ խիտ գրաֆիկ ուներ:
  • Քեյթ Ռոբերթս — Ջիլլ Ռոբերթսի մայրը, Սիդնի Փրեսքոթի մորաքույրը և Մորին Փրեսքոթի քույրը: Այն բանից հետո, երբ նրա և Սիդնիի վրա հարձակվեց մարդասպանը, Քեյթը, հենվելով դռանը, դանակով սպանվել է փոստի սլոթի ետևից: Նրա դերը կատարել է Մերի Մակդոնելը:
  • Ռեբեկկա Ուոլթերս — Սիդնիի օգնականը և հրապարակախոս, ով օգնել է կազմակերպել իր պրոմոտուրը Վուդսբորոյում: Նա ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ Սիդնին առաջարկել էր նրան գումար աշխատել այդ սպանությունների միջոցով: Վերադառնալով իր մեքենայի մոտ, նա մինչև մահանալը ծեծվել էր մարդասպանի կողմից, և ավտոկայանատեղիի վերին մասից բեռնատարի վրա ընկել՝ մի շարք լրագրողների աչքի առաջ: Նրա դերը կատարել է Էլիսոն Բրին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]