Հասարակաց որդեգիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակաց որդեգիրը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՄուրացան
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1882
Հրատարակչություն«Նոր դար» թերթ
Հրատարակվել է1884
ՎիքիդարանՀասարակաց որդեգիրը

«Հասարակաց որդեգիրը», Մուրացանի պատմվածքներից, որում արտահայտվել է գրողի բացասական տրամադրվածությունը քաղաքի և քաղաքային բարքերի հանդեպ։ Պատմվածքում պատկերված է ժամանակակիցների կեղծ խոստումներին ապավինած շնորհալի երիտասարդ երգիչ Գևորգի երազանքների փլուզումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լույս է տեսել Թիֆլիսում հրատարակվող «Նոր դար» թերթում, 1884 թվական, № 14-22[1]։

Երկրորդ անգամ տպագրվել է Մուրացանի երկերի 1936-1939 թվականների հրատարակության 3-րդ հատորում (Պետհրատ, 1936, Երևան-Մոսկվա)։ Ինքնակենսագրության մեջ Մուրացանն ասում է, որ «Հասարակաց որդեգիրը» գրել է «Ռուզան» դրամայի առաջին ներկայացումից «մի քանի ամիս հետո»։ Եթե նկատի ունենանք, որ «Ռուզանը» առաջին անգամ բեմադրվել է 1882 թվականի փետրվարի 4-ին, ուրեմն «Հասարակաց որդեգիրը» պետք է գրված լինի 1882 թվականի առաջին կեսին։

Այս պատմվածքի հղացման, կամ ինչպես հեղինակն է ասում, «շարժառիթի» մասին Մուրացանը գրել է․

Իմ հեղինակության ներկայացումը («Ռուզանի» բեմադրությունը) այնքան էր ոգևորել Թիֆլիսի հայ հասարակությանը, որ հարուստներից ոմանք ոչ միայն իրենց ծանոթությունն ու բարեկամությունն ինձ առաջարկեցին, այլև գեղեցիկ խորհուրդ հղացան՝ նպաստել իմ մտավոր զարգացման՝ ուղարկելով ինձ Եվրոպա թե՛ ուսանելու և թե՛ ճանապարհորդելու, որպեսզի այս միջոցով ծանոթանայի նաև նշանավոր բեմերի և բեմական տաղանդների հետ։ Աստուծո ողորմությամբ իմ բնական հոռետեսությունն ազատեց ինձ հայ ազգասերների անելիք բարերարությունից, որովհետև, ինչպես վերջը հայտնվեցավ, ես էլ նույն վիճակին պիտի հանդիպեի, ինչին որ հանդիպեց իմ խեղճ «Հասարակաց որդեգիրը»՝ եթե անխոհեմություն ունեցած լինեի հայերի խոստումներով ոգևորվելու և պաշտոնս թողնելու։
- («Լումա», 1910, № 10, էջ 7-8, ընդգծումը հեղինակինն է)

Մուրացանի ժամանակակիցներից մեկը հայտնում է, որ «Ռուզանի» բեմադրության կապակցությամբ խոսք է բացվել Մուրացանին «արտասահման սովորելու ուղարկելու մասին։ Մի քանի հարուստներ խոստացան իրենց որդեգիր անել,– շարունակում է նա,– ավա՜ղ։ Հատուցումը «Հասարակաց որդեգիրն է» («Հանդես գրական և պատմական», 1896, յոթերորդ գիրք, էջ 272)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Մուրացան, Երկերի ժողովածու, Հատոր առաջին, Հայպետհրատ, Երևան, 1951, Ծանոթագրություններ, էջ 547

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]