«ԽՍՀՄ լեգենդներ» թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ԽՍՀՄ լեգենդներ» թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրԿամենսկ-Շախտինսկի
Հիմնադրվել է2016
Կայքsssr-hotel.ru
Քարտեզ
Քարտեզ

«ԽՍՀՄ լեգենդներ» թանգարան (ռուս.՝ Музей «Легенды СССР»), մասնավոր թանգարան Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 2016 թվականի մայիսի 2-ին[1] «Աշխատավորների միջազգային համերաշխության օրը» ԽՍՀՄ պետական տոնին, որը Խորհրդային Միությունում նշվում էր երկու օր՝ մայիսի 1-ին և 2-ին։

Թանգարանի տարածքը զբաղեցնում է նկուղային և առաջին հարկերը, իսկ երկրորդ և երրորդ հարկերում տեղակայված է «ԽՍՀՄ» հյուրանոցը։ Հյուրանոցա-թանգարանային համալիրը ստեղծվել է անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Միխայլովիչ Բեսչյոտնիի կողմից։

Թանգարան այցելության ընթացքում, այցելուները ակամայից սուզվում են Խորհրդային Միության ոճով ստեղծված մթնոլորտի մեջ, կաթնամթերքի համար նախատեսված ապակյա սպասքից մինչև «Չայկա» ներկայացուցչական ավտոմոբիլներ։ Բոլոր ցուցանմուշները բնօրինակ են։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը գտնվում է Մ-4 «Դոն» մայրուղու 932-րդ կիլոմետրի վրա՝ Մոսկվայից Դոնի Ռոստով ուղղությամբ շարժվելիս աջ կողմում։ Թանգարանը գտնվում է Հերոս Պիոներների փողոցի թիվ 91 հասցեում։

Թանգարանը գործում է շուրջօրյա (ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, ընդմիջումը 14:00-ից մինչև 14:30։ Տոմսի արժեքը, մեծահասակների համար 200 ռուբլի է, մինչև 14 տարեկան երեխաների համար 100 ռուբլի, մինչև 7 տարեկան երեխաների համար անվճար)։

«ԽՍՀՄ Լեգենդները» համալիրի կողքին է գտնվում «Բայկ-հոթել» հյուրանոցը[2], ամառային սրճարանը, ավտոտեխսպասարկման կայանը և «Լուկօյլ»-ի ավտոլիցքավորման կայանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Каменске открывается музей, равных которому в России просто нет». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  2. «М4 ДОН: Музей Легенды СССР и Байк-отель». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]