«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
Լենինգրադի պաշտպանության համար | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տեսակ | campaign medal? | ||||
Կարգավիճակ | չի տրվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծ՝ 32 մմ նյութ՝ արույր | ||||
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 22, 1942[1] | ||||
Պարգևատրման քանակը | 1 470 000 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | «Խեղդվողներին փրկելու համար» մեդալ | ||||
Կրտսեր պարգև | «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ | ||||
![]() |
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ՝ ԽՍՀՄ պետական պարգև՝ Լենինգրադ քաղաքի պաշտպաններին (զինվորականներին և քաղաքացիական անձանց) պարգևատրելու համար։
Պատերազմական ժամանակաշրջանի առաջին խորհրդային մեդալներից մեկը («Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար» և «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալների հետ միասին):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականի ուշ աշնանը ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարիատը միջնորդեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանը՝ Լենինգրադի, Ստալինգրադի, Սևաստոպոլի և Օդեսայի պաշտպանության համար մեդալներ սահմանելու խնդրանքով։
Ստեղծվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի դեկտեմբերի 22-ի ««Լենինգրադի պաշտպանության համար», «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար» և «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալներ ստեղծելու և այդ մեդալներով Լենինգրադի պաշտպանության մասնակիցներին շնորհելու մասին» հրամանագրով[2]։
1943թ. մարտի 27-ին հաջորդեց Գերագույն խորհրդի հրամանագիրն՝ այս տեսակի մեդալների, կանոնակարգի, դրանց նմուշների և նկարագրության մասին, միևնույն ժամանակ, հրամանագրով սահմանվել է այս տեսակի մեդալների շնորհում այս քաղաքների պաշտպանության բոլոր մասնակիցներին՝ ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական անձանց[3].։
Մեդալը կրելու, ժապավենի գույնի և շերտաձողի վրա նրա տեղադրման կանոնները հաստատվել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի հունիսի 19-ի «ԽՍՀՄ շքանշանների և մեդալների համար ժապավենների նմուշների և նկարագրության հաստատման և շքանշանների, մեդալների, շքանշանային ժապավենների և տարբերանշանների կրելու կանոնների մասին» հրամանագրով[4]։
Մեդալի հեղինակը նկարիչ Ն.Ի.Մոսկալովն է։ Բացի հաստատված տարբերակից, մշակվել են ևս 7 մեդալների նմուշներ։
- Բ. Գ. Բարխինի էսքիզում հիմնական տարրը Լենինի հուշարձանն է Ֆինլանդիայի կայարանում Ծովակալության ֆոնի վրա, նրա աջ կողմում զենիթային հրանոթի բարձրացված փողն է։
«Բորոբին»-ի արհեստանոցի արվեստագետների թիմի կողմից մշակվել է երեք նախագիծ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ տարր՝ քաղաքի ճարտարապետական խորհրդանիշը և «Լենինգրադի պաշտպանության համար» մակագրությունը։
- Առաջինի վրա պատկերված էր Պետրոս I-ի հուշարձանը, որի տակ պատկերված էր հարձակման համար բարձրացված սվիններ և գնդացիր, մակագրությունն արված էր շրջագծով։
- Երկրորդ էսքիզի վրա պատկերված էր Ծովակալությունը, մակագրության տակ գտնվող եզրերը շրջանակված են դափնու ճյուղերով։
- Երրորդը ներառում էր մակագրություն կենտրոնում՝ վերևում պատկերաված էր Պետրոպավլովյան ամրոցը, իսկ ներքևում՝ երկու խաչաձև հրացաններ։
Ա․Ա․ Կաբակովի երկու էսքիզների վրա՝
- Առաջինի վրա պատկերված էին հարձակման գնացող կարմիրնավատորմայինը և կարմիրբանակայինը՝ ձախ եզրից «Պաշտպանել Լենինի քաղաքը» մակագրությամբ, ետևի կողմում՝ Լենինի դիմանկարը և «Լենինգրադի պաշտպանության համար» մակագրությամբ։
- Երկրորդի վրա մի քանի պաշտպաններ հրացաններով արդեն պատրաստ մարտի, նրանց ձախ կողմից գրված էր «Լենինգրադի համար» մակագրությունը, ետևի կողմում գրված է «Լենինգրադի պաշտպանության համար» գրառումը։
Ն. Ա. Կոնգիսերի էսքիզը պատկերում էր Կարմիր բանակի զինվորների շարքը, որոնց հետևում երեևում էին Պետրոպավլովյան տաճարը և Լենինի հուշարձանը:
1963 թվականի «Հայրենական մեծ պատերազմ» նամականիշերի շարքում նկարիչ Պ. Կրանցևիչը պատկերել է մեդալի դիմերեսի պատկերը նամականիշի աջ կողմում։ Մեդալի նկարի վրա արտացոլված է մեդալի առաջին դրոշմը, իսկ մեդալի կանթը՝ նրա ավելի ուշ տարբերակն է։
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալը շնորհվել է Լենինգրադի պաշտպանության բոլոր մասնակիցներին.
- Կարմիր բանակի, նավատորմի և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի զորքերի ստորաբաժանումների, կազմավորումների և հիմնարկների զինվորական անձնակազմը, որոնք փաստացի մասնակցել են քաղաքի պաշտպանությանը՝
- բանվորներ, աշխատակիցներ և այլ քաղաքացիական անձինք, ովքեր մասնակցել են քաղաքի պաշտպանության ռազմական գործողություններին, իրենց անձնուրաց աշխատանքով նպաստել քաղաքի պաշտպանությանը ձեռնարկություններում և հիմնարկներում, մասնակցել պաշտպանական կառույցների կառուցմանը, հակաօդային պաշտպանությանը, կոմունալ ծառայությունների պաշտպանությանը, հակառակորդի օդային հարձակումներից հրդեհների դեմ պայքարին, տրանսպորտի և կապի կազմակերպմանն ու սպասարկման, հասարակական սննդի կազմակերպման, մատակարարման, հիվանդների և վիրավորների, երեխաների խնամքի և քաղաքը պաշտպանելու այլ միջոցառումներ կազմակերպելու գործում:
Մեդալի առաջին շնորհումը տեղի է ունեցել 1943 թվականի հունիսի 3-ին Սմոլնիում կայացած հանդիսավոր ժողովում։ Մինչև 1945 թվականը պարգևատրվեցին Լենինգրադի պաշտպանության շուրջ 600 000 մասնակիցներ։ Այդ մարդկանց մասին տեղեկատվությունը 1945 թվականի դրությամբ պահվում էր Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանում, առկա էր պարգևատրվածների անուններով 6 հատոր։ Հետագայում այդ փաստաթղթերը կորել են[5] }}։
1985 թվականի դրությամբ մոտ 1,470,000 մարդ պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով։ Նրանց թվում են 15 հազար երեխաներ ու դեռահասներ։
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգևատրված անձինք իրավունք ունեին պարգևատրվելու հետագայում հաստատված «Լենինգրադի 250-ամյակի հիշատակին» հոբելյանական մեդալով։
Մեդալի նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալը ի սկզբանե պետք է պատրաստված լիներ չժանգոտվող պողպատից, սակայն 1943 թվականի մարտի 27-ի հրամանագրով նյութը փոխվեց արույրի[6]։ Մեդալն ունի 32 մմ տրամագծով շրջանագծի տեսք։ Մեդալի դիմերեսին, Ծովակալության շենքի տեսանելի ուրվագծի ֆոնին պատկերված են կարմիրբանակայինների, կարմիրնավատորմայինների, բանվորների և բանվորուհիների մի խումբ՝ հրացանները առաջաթեք բռնելով։ Մեդալի վերևում պատկերված է հնգաթև աստղ և մեդալի եզրով արված է «ՀԱՆՈՒՆ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» մակագրությունը։ Մեդալի առջևի կողմը եզրագծված է ուռուցիկ եզրով։ Մեդալի դարձերեսին «ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ» մակագրությունն է։ Մակագրության վերևում պատկերված են մանգաղը և մուրճը։ Մեդալի բոլոր մակագրություններն ու պատկերներն ուռուցիկ են։

Մեդալը կանթի և օղակի միջոցով միացված է հնգանկյուն շերտաձողին՝ ծածկված 24 մմ լայնությամբ մետաքսե մուարի ժապավենով։ Սկզբում ժապավենը կարմիր գույն էր, եզրերի երկայնքով արծաթագույն գծերով, յուրաքանչյուրը 4 մմ լայնությամբ: 1943 թվականի հունիսի 19-ի հրամանագրով ստեղծվել է նոր ժապավեն՝ ձիթապտղի գույնի, մեջտեղում երկայնական կանաչ գծով, 2 մմ լայնությամբ[7]։ «Լենինգրադի պաշտպանության համար», «Օդեսայի պաշտպանության համար», «Սևաստոպոլի պաշտպանության համար» և «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալներն առաջին խորհրդային պարգևներն էին, որոնք հաստատվել էին հնգանկյուն շերտաձողի վրա կրելու համար: Սկզբում դրանք պետք է կրեին կրծքի աջ կողմում։ 1943 թվականի հունիսի 19-ի հրամանագրով ընդունվել է հնգանկյուն շերտաձողը նաև այլ պարգևների համար, որոնք նախկինում կրում էին այլ ձևերի շերտաձողերի վրա, քաղաքների պաշտպանության համար մեդալները որոշվել է կրել կրծքի ձախ կողմում, այլ պարգևների հետ նույն շարքում: Եթե մեդալակիրն այլ պարգևներ ունի, ապա «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալը տեղադրվում է «Օդեսայի պաշտպանության համար» մեդալից աջ, իսկ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալի հաստատումից հետո՝ վերջինիս աջ կողմում[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մեդալի հակառակ կողմը
-
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով պարգևատրում, 1944 թվականի հունիսի 1
-
ԽՍՀՄ փոստի նամականիշ, 1944 թվական
-
Պիսկարյովսկոե գերեզմանատան թանգարանի տաղավարում տեղադրված մեդալիոն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադի բլոկադա
- «Սևաստապոլի պաշտպանության համար» մեդալ
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
- «Օդեսայի պաշտպանության համար» մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Об учреждении медалей “За оборону Ленинграда”, “За оборону Одессы”, “За оборону Севастополя”, “За оборону Сталинграда” и о награждении этими медалями участников обороны Ленинграда, Одессы, Севастополя, Сталинграда (ռուս.)
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «Об учреждении медалей «За оборону Ленинграда», «За оборону Одессы», «За оборону Севастополя» и «За оборону Сталинграда» и награждении этими медалями участников обороны Ленинграда, Одессы, Севастополя и Сталинграда» от 22 декабря 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — № 47 (206). — С. 1. Архивировано из первоисточника 17 նոյեմբերի 2021.
- ↑ Текст указа в викитеке
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «Об утверждении образцов и описание лент к орденам и медалям СССР и Правил ношения орденов, медалей, орденских лент и знаков отличия» от 19 июня 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — № 23 (229). — С. 1 – 2. Архивировано из первоисточника 4 դեկտեմբերի 2021.
- ↑ И. Ю. Милова Моя блокада. IV. Салют победы // История Петербурга : Журнал. —СПб., 2009. — В. 3 (49). — С. 58—59.
- ↑ Постановление Президиума Верховного Совета СССР от 27 марта 1943 г. «О медалях „За оборону Ленинграда“, „За оборону Одессы“, „За оборону Севастополя“ и „За оборону Сталинграда“».
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 19 июня 1943 г. «Об утверждении образцов и описания лент к орденам и медалям СССР и правил ношения орденов, медалей, орденских лент и знаков отличия»
- ↑ Изотова М. А., Царёва Т. Б. Награды России и СССР. Популярная энциклопедия. Ордена, медали, нагрудные знаки. — Ростов-на-Дону: Владис, 2010. — С. 462—463. — ISBN 978-5-9567-0961-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бурков В. Г. К истории медали «За оборону Ленинграда» // Фалеристика, вексиллология, геральдика, история международных отношений: избранные труды / отв. ред. и предисл. О. Н. Наумов, археограф. введ. А. С. Соколов. — М.: У Никитских ворот, 2021. — С. 237—242.
- Виктор Григорьев Первые медали Великой Отечественной войны и их первоначальный вид после утверждения // Санкт-Петербургский коллекционер. — 2005. — № 2 (32). — С. 20.
- Владимир Холкин Редкие наградные документы к медали «За оборону Ленинграда» // Петербургский коллекционер. — 2010. — № 5 (61). — С. 54—55.
- Володин А. Н., Мерлай Н. М. Медали СССР. — СПб.: Печатный двор, 1997. — С. 54—55. — ISBN 5-7062-0111-0
- Григорьев В. С. История одной награды. — М.: РИЦ «Кавалер», 2008.
- Изотова М. А., Царёва Т. Б. Награды России и СССР. Популярная энциклопедия. Ордена, медали, нагрудные знаки. — Ростов-на-Дону: Владис, 2010. — С. 462—463. — ISBN 978-5-9567-0961-0
- Колесников Г. А., Рожков А. М. Ордена и медали СССР. — Мн.: Народная асвета, 1986. — С. 73—75.
- Метелкин Е. Н., Сохор Т. Е. Битва за Ленинград и блокада города на почтовых марках СССР и России / ред. Г. Л. Соболев. — СПб.: Нестор-История, 2019. — С. 137—146.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ» հոդվածին։ |
- Указ Президиума Верховного Совета СССР от 22 декабря 1942 г. «Об учреждении медалей „За оборону Ленинграда“, „За оборону Одессы“, „За оборону Севастополя“ и „За оборону Сталинграда“ и о награждении этими медалями участников обороны Ленинграда, Одессы, Севастополя и Сталинграда»
- Медали и ордена СССР
- Медаль «За оборону Ленинграда». Поиск награжденных медалью гражданских лиц