«Թղթե տունը» հեռուստասերիալի կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է Նեթֆլիքսի «Թղթե տունը» հեռուստասերիալում հայտնված դերասանների և կերպարների ցանկը[1]։

Դերասանական կազմ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրսուլա Կորբերոն՝ որպես Սիլենե Օլիվիերա (Տոկիո), անհուսալի պատմող[2] և փախուստի դիմած ավազակ՝ մինչև Պրոֆեսորի իր ծրագրին մասնակցելու առաջարկը։
  • Ալվարո Մորտեն՝ որպես Սերխիո Մարքուինա (Պրոֆեսոր / Սալվադոր «Սալվա» Մարտին), կողոպտիչների թիմի առաջնորդը և Բեռլինի եղբայրը։
  • Իցիար Իտունյոն՝ որպես Ռաքել Մուրիլիո (Լիսաբոն)՝ ազգային ոստիկանության կորպուսի տեսուչ, որը պատասխանատու է լինում այդ գործի համար, մինչև երրորդ եթերաշրջանում, Պրոֆեսորին սիրահարվելով, միանում է նրա թիմին։
  • Պեդրո Ալոնսոն՝ որպես Անդրես դե Ֆոնոյոսա (Բեռլին), ունի մահացու հիվանդություն և թանկարժեք քարերի գող է, բացի այդ հրամանատար Պրոֆեսորի տեղակալն և եղբայրը։
  • Պակո Տոուսը՝ որպես Ագուստին Ռամոս (Մոսկվա) (1-2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), նախկին հանքափոր, որը հանցագործ է դարձել, Դենվերի հայրը։
  • Ալբա Ֆլորեսը՝ որպես Ագաթա Հիմենես (Նայրոբի) (1–4 եթերաշրջաններ), կեղծիքների և խարդախության փորձագետ, պատասխանատու էր փողերի տպագրության համար և հետևում էր ոսկու ձուլման գործընթացին։
  • Միգել Էռանը՝ որպես Անիբալ Կորտես (Ռիո), երիտասարդ հաքեր։
  • Խայմե Լորենտեն՝ որպես Ռիկարդո / Դենիել[Ն 1] Ռամոս (Դենվեր)՝ Մոսկվայի որդին, որը նրա հետ միանում է կողոպուտին։
  • Էսթեր Ասեբոն՝ որպես Մոնիկա Գազտամբիդե (Ստոկհոլմ), պատանդներից մեկը, Արտուրո Ռոմանի քարտուղարուհին և սիրուհին, որից երեխա ունի։ Կողոպուտի ժամանակ նա սիրահարվում է Դենվերին և դառնում խմբի հանցակիցը։
  • Էնրիքե Արսեն՝ որպես Արտուրո Ռոման, պատանդ և Իսպանիայի Թագավորական դրամահատարանի նախկին տնօրեն։
  • Մարիա Փեդրազան՝ որպես Էլիսոն Փարքեր (1-2 եթերաշրջաններ), պատանդ և Իսպանիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի դուստրը։
  • Դարկո Պերիչը՝ որպես Միրկո Դրագիչ (Հելսինկի), վետերան, սերբ զինվոր, Օսլոյի զարմիկը։
  • Քիթի Մանվերը՝ որպես Մարիվի Ֆուենտես (1-2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), Ռաքելի մայրը։
  • Հովիկ Կեուչկերյանը՝ որպես Բոգոտա (3–4 եթերաշրջաններ), մետաղագործության մասնագետ, որը մասնակցում է Իսպանիայի բանկի կողոպուտին։
  • Ռոդրիգո դե լա Սերնան՝ որպես Մարտին Բերոտե (Պալերմո / Ինժեներ) (3–4 եթերաշրջաններ), Բեռլինի արգենտինացի վաղեմի ընկերը, որը նրա հետ ծրագրել էր Իսպանիայի բանկի կողոպուտը և զբաղեցրել նրա տեղը որպես հրամանատար։
  • Նայվա Նիմրին՝ որպես Ալիսիա Սիերա (3–4 եթերաշրջաններ), Ազգային ոստիկանության կորպուսի հղի տեսուչը, որը ստանձնել է այդ գործի պատասխանատվությունն այն բանից հետո, երբ Ռաքելը հեռացել է ոստիկանությունից։
  • Լուկա Պերոսը՝ որպես Մարսել (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), բանդայի անդամ, որը ներգրավված է Իսպանիայի բանկի կողոպտման մեջ։
  • Բելեն Կուեստան՝ որպես Ջուլյա (Մանիլա) (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), Մոսկվայի սանիկը և Դենվերի մանկության ընկերուհին։ Նա տրանսգենդեր կին է, որը միանում է բանդային և իրեն ներկայացնում է որպես Իսպանիայի բանկի կողոպուտի ժամանակ պատանդներից մեկը։
  • Ֆեռնանդո Կայոն՝ որպես գնդապետ Լուիս Թամայո (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), իսպանական հետախուզության աշխատակիցը, որը վերահսկում է Ալիսիայի աշխատանքն այս գործով։

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտո Գարսիա Ռուիզը՝ որպես Դիմիտրի Մոստովոյ / Ռադկա Դրագիչ (Օսլո) (1-2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), վետերան, սերբ զինվոր և Հելսինկիի զարմիկը։
  • Ֆեռնանդո Սոտոն՝ որպես Անխել Ռուբիո (1–2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3–4 եթերաշրջաններում), տեսուչի օգնական և Ռաքելի տեղակալը։
  • Խուան Ֆեռնանդեսը՝ որպես գնդապետ Լուիս Պրիետո (1–2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 3–4 եթերաշրջաններում), Իսպանական հետախուզության աշխատակիցը, որը վերահսկում է Ռաքելի աշխատանքն այս գործով։
  • Աննա Գրասը՝ որպես Մերսեդես Կոլմենար (1–2 եթերաշրջաններ), Էլիսոնի ուսուցչուհին և պատանդներից մեկը։
  • Ֆրան Մորկիլոն՝ որպես Պաբլո Ռուիս (1 եթերաշրջան), Էլիսոնի դասընկերը և պատանդներից մեկը։
  • Կլառա Ալվարադոն՝ որպես Արիադնա Կասկալես (1–2 եթերաշրջաններ), պատանդներից մեկը, ով աշխատում է դրամահատարանում։
  • Մարիո դե լա Ռոզան՝ որպես Սուարես, Հատուկ գործողությունների խմբի ղեկավար։
  • Միքել Գարսիա Բորդան՝ որպես Ալբերտո Վիկունա (1–2 եթերաշրջաններ, ցուցադրվել է 4 եթերաշրջանում), Ռաքելի նախկին ամուսինը և դատափորձագիտական քննող։
  • Նայա Գուսը՝ որպես Պաուլա Վիկունա Մուրիլիո, Ռաքելի և Ալբերտոյի դուստրը։
  • Դիանա Գոմեսը՝ որպես Տատյանա, Բեռլինի հինգերորդ կինը։
  • Խոսե Մանուել Պոգան՝ որպես Կեսար Գանդիա (4 եթերաշրջան, ցուցադրվել է 3 եթերաշրջանում), Իսպանիայի բանկի անվտանգության ծառայության ղեկավարը, որը փախել է պատանդներից և քաոս է առաջացրել խմբում։
  • Անտոնիո Ռոմերոն՝ որպես Բենիտո Անտոնանսազ (3–4 եթերաշրջաններ), գնդապետ Լուիս Թամայոյի օգնականը, որին պրոֆեսորը համոզում է կատարել իր առաջադրանքները։
  • Պեպ Մուննեն՝ որպես Մարիո Ուրբանեջա (ցուցադրվել է 3–4 եթերաշրջաններում), Իսպանիայի բանկի կառավարիչը։
  • Օլալիա Հեռնանդեսը՝ որպես Ամանդա (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), պատանդ, որին Արտուրոն բռնաբարում է։
  • Մարի Կարմեն Սանչեսը՝ որպես Պախիտա (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), պատանդ և բուժքույր, որը խնամում է Նայրոբիին, երբ նա հիվանդ էր։
  • Կառլոս Սուարեսը՝ որպես Միգել Ֆեռնանդես (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), նյարդային պատանդ։
  • Ռամոն Ագիրեն՝ որպես Բենջամին (ցուցադրվել է մաս 4 եթերաշրջանում), Մանիլայի հայրը, որն օգնում է Պրոֆեսորին ծրագիրը կազմելիս։
  • Ահիկար Ասկոնան՝ որպես Մաթիաս Կանո (ցուցադրվել է 3-4 եթերաշրջաններում), խմբի անդամ, որը զգալի չափով վերահսկում է պատանդներին։
  • Անտոնիո Գարսիա Ֆեռերասը՝ կամեո (ցուցադրվել է 4 եթերաշրջանում), լրագրող։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կայքում Դենվերի անունը նշված է Դանիել[3], սակայն շոուում նա իրեն անվանում է Ռիկարդո[4], Դենի[5] և Դենիել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PERSONAJES 'LA CASA DE PAPEL' – LOS ATRACADORES» (իսպաներեն). antena3.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  2. Lang, Jamie; Hopewell, John (2019 թ․ հուլիսի 15). «'Money Heist' – 'La Casa de Papel' – Creator Alex Pina: 10 Takes on Part 3». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Álvarez, Jennifer (2017 թ․ նոյեմբերի 25). «Conoce los verdaderos nombres de la banda de atracadores de 'La casa de papel'» (իսպաներեն). antena3.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Part 2, episode 8». Money Heist. Event occurs at 36:50. Netflix.
  5. «Part 4, episode 5». Money Heist. Event occurs at 02:38. Netflix.
  6. «Part 4, episode 6». Money Heist. Event occurs at 19:55. Netflix.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]