Ան արտաքին հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Ան» արտաքին հոլովումից)
Jump to navigation Jump to search

«Ան» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։

Ժամանակակից արևելահայերենում «Ան» արտաքին հոլովման են պատկանում՝

  1. Գրաբարում Ն վերջնահնչյուն ունեցող բառերի մի մասը։ Դրանք այն միավանկ բառերն են, որոնց հոգնակին կազմվում է ներ վերջավորության միջոցով։ Օրինակ՝ մուկ - մկան, ձուկ - ձկան, լեռ - լեռան և այլն։
  2. Ում ածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում - շարժման, երդում - երդման։
  3. Գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը. սրանք չունեն ներգոյական հոլով։
  4. Մահ և մանուկ բառերը[1]։
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հոլով ձուկ(ը) ձկներ(ը)
Սեռ. հոլով ձկան ձկների
Տր. հոլով ձկան(ը) ձկների(ն)
Հայց. հոլով ձուկ(ը) ձկներ(ը)
Բաց. հոլով ձկանից ձկներից
Գործ. հոլով ձկով ձկներով
Ներգ. հոլով ձկում ձկներում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։