«Աբեգգ» անվան վարիացիաներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Աբեգգ» անվան վարիացիաներ, գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանի առաջին լուրջ կոմպոզիտորական ստեղծագործություններից։ Ստեղծագործությունը գրվել է 1829-1830 թվականներին այն բանից հետո, երբ Շումանը հանդիպել է Մետա Աբեգգին։ Այս կնոջ ազգանունը շատ զարմացրել է կոմպոզիտորին, քանի որ ազգանվան բոլոր տառերը երաժշտական նոտաների անվանումներ են (A-լյա, B-սի բեմոլ, E- մի, G-սոլ, G-սոլ)։ Տառերին համապատասխանող նոտաներով էլ հենց սկսում է վարիացիաների թեման։
Ռոբերտ Շումանը իր ստեղծագործություններում միշտ օգտագործել է սիմվոլիզմը և ուշադիր զննելով նրա գրած նոտաները կարելի է գտնել շատ համապատասխանություններ անվանումների տառերի հետ։
Ստեղծագործությունը կազմված է 4 մասից՝
- Թեմա
- 3 վարիացիա
- Կանտաբիլե (երգեցիկ մասը)
- Ֆինալ (վերջին մասը)
Այս վարիացիաները արժանացել են 19-րդ դարի քննադատների համակրանքին և գովաբանությանը։
|