«Գեորգի Կուտոյան»–ի խմբագրումների տարբերություն
Content added Content deleted
| Տող 25. | Տող 25. | ||
== Պարգևներ և կոչումներ == |
== Պարգևներ և կոչումներ == |
||
* Արդարադատության առաջին դասի խորհրդական։ |
* Արդարադատության առաջին դասի խորհրդական։ |
||
* [[Մխիթար Գոշի մեդալ]]<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/865 |
* [[Մխիթար Գոշի մեդալ]]<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/865 Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին]</ref>։ |
||
Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ |
Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ |
||
03:12, 16 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
| Գեորգի Կուտոյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 30, 1981 |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 17, 2020 (38 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
| Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն | փաստաբան |
Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2020, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]։
Կրթություն
- 1997-2002 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
- 2002-2005 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
- 2007 թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:
Աշխատանքային գործունեություն
- 2002-2010 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
- 2005-2006 թթ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
- 2006-2007 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։
- 2008-2010 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
- 2010-2011 թթ. - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
- 2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
- 2011-2014 թթ. - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
- 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[2]։
- 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[3]։
- 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից[4]։
- 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ[5]։
- 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[6]։
- 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն[7]։
- 2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից[7]:
Պարգևներ և կոչումներ
- Արդարադատության առաջին դասի խորհրդական։
- Մխիթար Գոշի մեդալ[8]։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
| Նախորդող Գորիկ Հակոբյան |
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյան 12 փետրվարի 2016 թ. - |
Հաջորդող Արթուր Վանեցյան |
| ||||||||||||||
Ծանոթագրություններ
- ↑ «ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018-05-10
- ↑ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ նշանակելու և ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 17-ի ՆՀ-66-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
- ↑ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 7,0 7,1 «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-05-10
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
9. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ:


