«Գեորգի Կուտոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content added Content deleted
չ (clean up, փոխարինվեց: բ: → բ։, ը: → ը։ oգտվելով ԱՎԲ)
Տող 48. Տող 48.
[[Կատեգորիա:Իրավաբանական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:Իրավաբանական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԱԱԾ տնօրեններ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԱԱԾ տնօրեններ]]

[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մխիթար Գոշի մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:Մխիթար Գոշի մեդալակիրներ]]

13:33, 19 Ապրիլի 2017-ի տարբերակ

Գեորգի Կարենի Կուտոյան (ծնվ. 30 սեպտեմբերի 1981 թ., ք. Երևան), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Կրթություն

Աշխատանքային գործունեություն

  • 2002-2010 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։
  • 2005-2006 թթ. - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։
  • 2006-2007 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։
  • 2008-2010 թթ. - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
  • 2010-2011 թթ. - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
  • 2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։
  • 2011-2014 թթ. - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։
  • 2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[1]։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[2]։
  • 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից[3]։
  • 2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ[4]։
  • 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[5]։
  • 2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն[6]։

Պարգևներ և կոչումներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Նախորդող
Գորիկ Հակոբյան
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գեորգի Կուտոյան

12 փետրվարի 2016 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է


Ծանոթագրություններ