Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Չինաստան (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, կրճատ՝ ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ չինարեն՝ 中华人民共和国/中華人民共和國 - Ճոնգհուա Րընմին Կոնգհե Գուո), պետություն արևելյան Ասիայում։ Տարածքով ամենամեծ երկիրն է Արևելյան Ասիայում և չորրորդն աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։ Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից։ Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն։
Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է։ Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից։ Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին։
Չիանաստանը քաղաքակրթության բնօրրաններից մեկն է, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից։ Այն ամենահին քաղաքակրթություններից մեկն է․․․ Ավելին⇒
Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Մայիսի 16-ից Ֆրանսիայի վարչապետը Էլիզաբեթ Բորնն է (նկարում)։
- Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել մայիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում գտնվող Tops Friendly Markets սուպերմարկետում;
- Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող «Kalush» երաժշտական խումբը ։
- Ջեն Փսակիի հեռանալուց հետո՝ Կարին Ժան-Պիեռը դարձել է ԱՄՆ մամուլի առաջին սևամորթ քարտուղարը։
- Կառլո Անչելոտտին դարձել է պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը, որ հաղթել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի ֆուտբոլի առաջնություններում։
- ԱՄՆ կոնգրեսը Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենք է ընդունել։ Մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է այն։
- Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ժոզե Ռամուշ Օրտան ընտրվել է Արևելյան Թիմորի նախագահ՝ երկրորդ փուլում հաղթելով գործող նախագահ Ֆրանսիսկո Գուտերեշին։
- Ապրիլ ամսին Հայստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման դեմ ուղղված բողոքի ցույցեր են սկսել։
Վերջերս մահացածներ՝ Լեոնիդ Կրավչուկ • Արմեն Սարգսյան • Յուրի Ավերբախ
Գիտե՞ք, որ․․․
- ... վեթինգ եզրը ծագել է ձիերի մրցավազքից, երբ անասնաբույժը մրցավազքից առաջ ստուգում և եզրակացություն էր տալիս ձիու առողջության և աշխատունակության մասին։
- ... կարկանդակ արտադրող ընկերության անվանումը հիմք է ծառայել ժամանցի և սպորտային պարագայի համար (նկարում)։
- ... աշխարհի ամենաթանկ մարգարիտի համար ենթադրաբար վճարվել է ստացված կաշառքից կամ Եգիպտոսի տուրքից, որը հավասար էր այսօրվա 1․5 միլիարդ ԱՄՆ դոլլարի։
- ... երիտասարդը իր բռնարարքը պատճառաբանել է այս երաժշտական խմբի հայտնի երգի բառերով։
- ... այս թագուհին իր երկարատև թագավորության օրոք ոչ մի հարցազրույց չի տվել։
- ... ամերիկացի այս մարզիկը իր նմանների մեջ միակն է, որ հաղթահարել է Էվերեստը և գրավել աշխարհի «յոթ գագաթները»։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
292 168 հոդված |
515 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022
- CEE Spring 2022 խմբագրաթոն-մրցույթ
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։
- 1812 թ. – Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։
- 1904 թ. – Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան։
- 1908 թ. – ծնվել է Յան Ֆլեմինգը, անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը (մահ. 1964 թ.)։
- 1918 թ. – Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
- 1959 թ. – ծնվել է Շարլ Բերբերյանը, ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը։
- 1968 թ. – ծնվել է Քայլի Մինոուգը, ավստրալիացի երգչուհի և դերասանուհի։
- 2005 թ. – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան։
- 2005 թ. – Նիգ-Ապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»։
