Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, ով դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։
Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը) իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշման ընթացքում։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։ 1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- մարտի 22-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Կրոկուս սիթի հոլում տեղի է ունեցել ահաբեկչություն։
- մարտի 15-ին Մարսելի հայաբնակ Պոմոն թաղամասի «Պաստյոր» հրապարակում, հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ հանդիսավոր բացվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։
- մարտի 11-ին Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման 96-րդ արարողության ժամանակ Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» կինոնկարը առաջադրվել է 13 անվանակարգերի և ստացել 7 մրցանակ։
- մարտի 7-ին Շվեդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ (լուսանկարում)։
- փետրվարի 21-ին՝ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն։
Վերջերս մահացածներ՝ Ալեքսանդր Շիրվինդտ • Նիկոլայ Ռիժկով • Անդրեաս Բրեմե • Ալեքսեյ Նավալնի
Գիտե՞ք, որ․․․
- ...իտալացի առաջին կինոաստղագնացը (տեսանյութ) թռել է Լուսին՝ այնտեղ ամուսնանալու նպատակով։
- ...Վերածննդի և Լուսավորության դարաշրջաններում գոյություն է ունեցել հանրապետություն, որը, սակայն, չի ունեցել ո՛չ մայրաքաղաք, ո՛չ էլ պետական խորհրդանիշեր։
- ...Միացյալ Թագավորության Պլիմուտ քաղաքում ապրել է քաղաքային ավտոբուսներով մշտապես երթևեկող կատու, որի մասին նույնիսկ գիրք է գրվել։
- ...գեր թագավորի սիրուհիների համար ստեղծվել է հատուկ աթոռ, որպեսզի նրանք չմնան միապետի ծանրության տակ։
- ...երեք տարբեր պետություններին պատկանող կղզում հոսում են նույն անվանումով երկու գետեր։
- ...Անգլիայի Լիվերպուլ քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել հսկա բանանաոչխարի (լուսանկարում)։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
307 289 հոդված |
701 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- CEE Spring 2024
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- Կանանց միամսյակը Վիքիակումբներում
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1795 թ. - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
- 1798 թ. - ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
- 1848 թ. - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
- 1864 թ. - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
- 1992 թ. - հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
- 2004 թ. - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում էր ծխելը բոլոր աշխատատեղերում, ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:
- 2004 թ. - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
- 2008 թ. - մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
- 2010 թ. - Մոսկվայի մետրոյում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ:
Օրվա պատկեր