Պտղոմեոս XIV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պտղոմեոս XIV
հունարեն՝ Πτολεμαίος ΙΔ΄, Ptolemaĩos
Պտղոմեոս XIV-ի պատկերով մետաղադրամ
Եգիպտոսի փարավոն
Մ․թ․ա․ 47-44 թվականներ
Նախորդող Կլեոպատրա և Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր
Հաջորդող Կլեոպատրա և Պտղոմեոս XV Կեսարիոն
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն եգիպտացի
Դավանանք եգիպտական բազմաստվածություն
Ծննդյան օր Մ․թ․ա․ 60/59 թվական
Վախճանի օր Մ․թ․ա․ 44 թվականի հուլիսի 26
Դինաստիա Պտղոմեոսներ
Քաղաքացիություն Հին Եգիպտոս
Հայր Պտղոմեոս XII Աուլետես
Մայր անհայտ
Ամուսին Կլեոպատրա

Պտղոմեոս XIV (հունարեն՝ Πτολεμαίος ΙΔ΄, Ptolemaĩos) կամ Պտղոմեոս XIV Թեոս Ֆիլոպատոր II, Եգիպտոսի փարավոն, որը ապրել է մ․թ․ա․ 60/59-44 թվականներին և Եգիպտոսը կառավարել մ․թ․ա․ 47-44 թվականներին։ Նա Պտղոմեոս XII Աուլետեսի որդին է և Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

Ավագ եղբոր՝ Պտղոմեոս XIII-ի մահից հետո՝ մ․թ․ա․ 47 թվականի հունվարի 13-ին, ըստ վերջինիս կտակի՝ Պտղոմեոս XIV-ը հռչակվել է Եգիպտոսի փարավոն և համակառավարիչ՝ իր ավագ քրոջ՝ Կլեոպատրայի հետ համատեղ։ Նա մոտ 12 տարեկան էր, երբ ժառանգեց Եգիպտոսի գահը։ Նա և իր ավագ քույրը՝ Կլեոպատրան, ամուսնացել են, սակայն Կլեոպատրան շարունակել է սիրային հարաբերությունների մեջ մնալ Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարի հետ։ Համարվում է, որ Պտղոմեոսը կառավարել է միայն անվամբ, քանի որ դա էին ենթադրում եգիպտական սովորույթները, սակայն իրական իշխանությունը կենտրոնացված է եղել իր քույր Կլեոպատրայի ձեռքում։

Մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին մի շարք դավադիրների կողմից, որոնց թվում ամենանշանավորն էին Մարկոս Յունիոս Բրուտոսը և Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Հռոմում սպանվել է Կեսարը։ Շուտով սպանվում է նաև Պտղոմեոսը։ Նրա կենդանության մասին վերջին հիշատակությունը վերաբերվում է մ․թ․ա․ 44 թվականի հուլիսի 26-ին։ Ենթադրվում, սակայն դեռևս անորոշ է մնում այն կարծիքը, որ Կլեոպատրան իր աղբորը թունավորել է ընձախոտով։ Դրանից հետո իր որդուն՝ Պտղոմեոս XV Կեսարիոնին, Կլեոպատրան մ․թ․ա․ 44 թվականի սեպտեմբերի 2-ին դարձնում է Եգիպտոսի փարավոն և համակառավարիչ։

Տոհմածառ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող:
Կլեոպատրա և Պտղոմեոս XIII
Եգիպտոսի փարավոն
մ․թ․ա․ 47-44
համատեղ իշխող Կլեոպատրա
Հաջորդող:
Կլեոպատրա և Պտղոմեոս XV Կեսարիոն