When You’re Gone (երգ, Ավրիլ Լավին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«When You're Gone»
Ավրիլ Լավինի սինգլը
«The Best Damn Thing» ալբոմից
Թողարկված2007 թվականի հունիսի 19
ՖորմատCD
Ձայնագրված2006 թվականի հոկտեմբեր
Ժանրփոփ ռոք
ԵրգահանButch Walker? և Ավրիլ Լավին
Տևողություն3:57
ԼեյբլԱրիստայի Գրառումները
ՊրոդյուսերButch Walker?
Ավրիլ Լավինի սինգլների ժամանակագրություն
««Girlfriend»»
(2007)
«When You're Gone»
(2007)
««Hot»»
(2007)

«When You’re Gone» (հայերեն՝ «Երբ դու հեռացար»), կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի բալլադ երգը, որը դարձել է նրա «The Best Damn Thing» ալբոմի երկրորդ սինգլը[1]:

Պատմություն

Երգն այն մասին է, որ դուք գտնվում եք սիրելի մարդու կողքին, բայց պետք է հրաժեշտ տաք նրան, ինչպես նաև այն մանրուքների մասին, որոնք կարոտելու եք` բաժանման պահից սկսած:

- Ավրիլ Լավին, MTV

«The Belfast Telegraph»-ի հարցազրույցում Ավրիլ Լավինը հերքել է այն փաստը, որ երգը նվիրված է նախկին ամուսնուն` Դերիք Ուիբլիին[2]: Ըստ երգչուհու` ինքը չի ցանկացել երգը դարձնել սիրային բալլադ, սակայն «այդ բոլոր հուզական ապրումները» նրան դրդել են դանդաղ ստեղծագործություններ գրել[3]:

Ստեղծագործության ձայնագրության ժամանակ օգտագործվել է կենդանի լարային նվագախումբ` կոմպոզիտոր Ռոբ Մեթսի ղեկավարությամբ` չնայած նրան, որ երգի սկզբնական մասը, նախքան դաշնամուրով նվագելը, կատարվել է սինթեզատորով:

Տեսահոլովակ

Տեսահոլովակի ռեժիսորը Մարկ Կլասֆելդն է, որը նախկինում աշխատել է Sum 41-ի հետ: Տեսահոլովակի հերոսներն են հղի աղջիկը, որի ամուսինը գնացել է պատերազմ, տարեց տղամարդը, որի կինը վերջերս է մահացել, և դեռահաս զույգը, որոնց թույլ չեն տալիս հանդիպել աղջկա մորը: Տեսահոլովակում ներկայացված են տարբեր տարիքային խմբերում սիրային երեք պատմություններ, բայց դրանք նման են սիրելիից բաժանման հուզական վիճակով:

Տեսահոլովակի որոշ տեսարաններ նկարահանվել են Կալիֆոռնիա նահանգի համալսարանի (Northridge) բուսաբանական այգում[4]: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2007 թվականի հունիսի 6-ին կանադական «MuchMusic» հեռուստաալիքի եթերում: Միացյալ Նահանգերում տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 21-ին «MTV» հեռուստաալիքի «Total Request Live» շոուում: Մեկ տարի անց տեսահոլովակն ստացել է «MuchMusic» հեռուստաալիքի «People’s Choice: Favourite Canadian Artist» մրցանակը[5]:

Քննադատական արձագանքներ

«Billboard»-ը երգը նկարագրել է որպես հզոր բալլադ[6]:

«About.com» կայքը «When You’re Gone» երգը 5-ից գնահատել է 4` այն անվանելով «ուժեղ, տպավորիչ փոփ բալլադ, սիրելիից բաժանման բոլոր ցավերի արտահայտում»[7]:

Ստեղծագործությունների ցանկ

Ճապոնիա, CD սինգլ[8]
  1. «When You’re Gone» (Album Version) — 3:57
  2. «Girlfriend» (Japanese Version) — 3:35
Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա, CD սինգլ[9]
  1. «When You’re Gone» (Album Version) — 3:57
  2. «Girlfriend» (Dr. Luke Remix feat. Lil' Mama) — 3:25
Австралия/Тайвань, CD сингл[10][11]
  1. «When You’re Gone» (Album Version) — 3:57
  2. «Girlfriend» (Dr. Luke Remix feat. Lil' Mama) — 3:25
  3. «Girlfriend» (Submarines' Time Warp 66 Mix) — 3:12
  4. «When You’re Gone» (Video) — 4:08

Սինգլի թողարկման ամսաթիվ

Տարածաշրջան Ամսաթիվ
Միացյալ Նահանգներ Հունիսի 19, 2007 (2007-06-19)
Ճապոնիա Հունիսի 20, 2007 (2007-06-20)
Լատինական Ամերիկա Հունիսի 22, 2007 (2007-06-22)
Բելգիա Հունիսի 29, 2007 (2007-06-29)
Գերմանիա
Նիդեռլանդներ Հուլիսի 2, 2007 (2007-07-02)
Մեծ Բրիտանիա
Իտալիա Հուլիսի 6, 2007 (2007-07-06)
Թայվան Հուլիսի 15, 2007 (2007-07-15)
Ավստրալիա Հուլիսի 28, 2007 (2007-07-28)

Դիրք հիթ-շքերթներում

Հռչակի բարձրացման նպատակով երգը կատարվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում` «Late Show With David Letterman»[12], The X Factor, Canadian Idol[13], «SMAP×SMAP», «Star Academy», «TRL»[14], ինչպես նաև «World Music Awards» և «Los Premios MTV Latinoamérica» մրցանակների հանձնման արարողություններում[15]:

Դեռ մինչև սինգլի թողարկումը «When You’re Gone»-ը «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը, իսկ «Billboard Pop 100»-ում` 74-րդ: Սինգլի թողարկումից հետո երգը բարձրացել է համապատասխանաբար 24-րդ և 16-րդ հորիզոնական:

Կանադական հիթ-շքերթում սինգլն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: «European Hot 100»-ում և իռլանդական հիթ-շքերթում այն հասել է մինչև 4-րդ, իսկ «UK Singles Chart»-ում 3-րդ հորիզոնական:

Հիթ-շքերթ (2007) Լավագույն
Արդյունք
Argentinian Singles Chart[16] 1
Australian ARIA Singles Chart 4
Ö3 Austria Top 40[17] 10
Belgian Singles Chart (Flanders)[18] 36
Belgian Singles Chart (Wallonia)[19] 42
Canadian Hot 100[20] 8
Czech Airplay Chart 3
European Hot 100[21] 4
Danish Singles Chart 13
Finnish Singles Chart[22] 10
French SNEP Singles Chart[23] 17
German Singles Chart[24] 17
Irish Singles Chart 4
Italian Singles Chart 4
New Zealand Singles Chart 26
Portuguese Singles Chart[25] 1
Russian Airplay Chart[26] 62
Slovak Airplay Chart 11
Spanish Singles Chart 11
Swedish Singles Chart[27] 8
UK Singles Chart[28] 3
U.S. Billboard Hot 100 24
U.S. Billboard Mainstream Top 40[29] 9
U.S. Billboard Pop 100 16
Venezuelan Singles Chart[30] 2

Տարեկան հիթ-շքերթ

Տարի Հիթ-շքերթ Դիրք
2007 German Singles Chart[31] #84

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2007 «Paja Awards» «Տարվա սինգլ» Հաղթանակ
«Planeta Awards» «Լավագույն բալլադ» Հաղթանակ
«Լավագույն փոփ կատարում» Առաջադրված
2008 «Japan Gold Disc Awards» «Chaku-Uta Full Song of the Year» Հաղթանակ
«Much Music Video Awards» «People Choice Award» Հաղթանակ

Ծանոթագրություններ

  1. Graff, Gary (2007-05-03). «Avril's Agenda: New Video, Shows, Film Work». Billboard.com. Վերցված է 2007-06-10-ին.
  2. Low, Shereen (2007-04-01). «Older and wiser». The Belfast Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին. Վերցված է 2007-06-10-ին.
  3. Vineyard, Jennifer (2007-02-28). «Don't Know How To Spell 'Avril Lavigne'? Prepare To Be Scolded». MTV News. Վերցված է 2007-06-10-ին.
  4. CSUN Licensing — Facilities Use
  5. MuchMusic.com | MMVA08 Արխիվացված 2008-12-30 Wayback Machine
  6. Cohen, Jonathan (2007-01-29). «Avril Sets Date For Clap-Happy New Album». Billboard.com. Վերցված է 2007-06-10-ին.
  7. «When You're Gone review». 2007-02-28. Վերցված է 2007-06-18-ին.
  8. eil.com — Japanese CD Single
  9. eil.com — UK & French CD Single
  10. eil.com — Taiwanese CD Single
  11. eil.com — Australian CD Single
  12. «Avril Lavigne "When You're Gone" David Letterman Show». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  13. Canadian idol finale Use
  14. «Avril Lavigne "When You're Gone" TRL performance». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  15. «Avril Lavigne Los Premios MTV». Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին.
  16. Argentina Top 20 2007-11-15
  17. Avril Lavigne — When You’re Gone — austriancharts.at
  18. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007-10-02-ին. Վերցված է 2008-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Retrieved 24/09/2007 (Maandag 24 september, 2007)
  19. ultratop.be
  20. «Canadian Hot 100». Billboard.com. Վերցված է 2007-08-04-ին.
  21. Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music | Billboard.com
  22. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008-05-31-ին. Վերցված է 2008-05-25-ին. July 31 — August 6, 2007
  23. lescharts.com
  24. Germany Singles Top 100
  25. Portugal Singles Top 50 (September 16, 2007) — Music Charts
  26. Russian Airplay Detection TopHit 100
  27. www.sverigetopplistan.se
  28. UK Singles Chart Week 28 : 08/07/2007 — 14/07/2007
  29. «Billboard Music-(Allmusic.com)». Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին.
  30. [1] Retrieved Sábado 15/09/2007
  31. Offizielle Single Top 100 - Musik Charts | MTV Germany