Լոնդոն (Կանադա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:32, 28 Հոկտեմբերի 2019 տարբերակ, Արեն Ձավարյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բնակավայր
Լոնդոն
անգլ.՝ City of London
Դրոշ

ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1826 թ.
Մակերես420,57 կմ²
ԲԾՄ251±1 մետր
Բնակչություն422 324 մարդ (2021)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ519, 226 և 548
Փոստային դասիչN5V ke N6P
Պաշտոնական կայքlondon.ca(անգլ.)
Լոնդոն (Կանադա) (Կանադա)##
Լոնդոն (Կանադա) (Կանադա)
Չշփոթե՛լ Լոնդոն մայրաքաղաքի հետ:

Լոնդոն (անգլ.՝ London), քաղաք Կանադայում` Օնտարիո նահանգի հարավարևմտյան մասում: Տեղակայված է Թեմս գետի ափերին: Ըստ 2011 թվականի մարդահամարի` բնակչությունը կազմում է 366 151 մարդ (արվարձանները հաշված` 474 786): Մեծությամբ 6-րդ քաղաքն է Օնտարիոյում և 10-րդը` Կանադայում:

Լոնդոնի հայտնի բնիկներ են դերասաններ Ռայան Գոսլինգը և Ռեյչել ՄաքԱդամսը, գեղասահորդներ Տեսա Վերտյուն և Սքոթ Մոիրը, հոկեյիստներ Ջո Թորնտոնը, Էրիկ Լինդրոսը, Ջեֆ Քարտերը, Գրեգորի Քեմբելը, Դրյու Դաուտին և Մայք վան Ռինը, երաժիշտ և փորձագետ Լես Սթրաուդը, երգիչ Ջասթին Բիբերը:

Պատմություն

Քաղաքի տեղում միջնադարում եղել են մի քանի հնդկական բնակավայրեր: Հնագիտական ​​պեղումները հաստատում են, որ մարդիկ այստեղ բնակվել են վերջին 10 հազար տարվա ընթացքում[2]: 1793 թվականին Վերին Կանադայի փոխգնդապետ Ջոն Գրեյվս Սիմկոն ընտրել է այս վայրը որպես Վերին Կանադայի ապագա մայրաքաղաք, որը նա մտադիր էր՝ ի պատիվ արքա Գևորգ 3-րդի անվանակոչել Ջորջինա: Բայց նահանգապետ Գայ Կառլտոնը աննպատակահարմար է համարել մայրաքաղաքի կառուցումը խիտ անտառների մեջտեղում:

Առաջին անգամ Լոնդոնում բնակվել են եվրոպացիներ (1801-1804 թվականներ), իսկ 1826 թվականին դարձել է գյուղ: 1845 թվականին խոշոր հրդեհը ոչնչացրել է բնակավայրի մեծ մասը, այնուամենայնիվ 1855 թվականին այստեղ արդեն բնակվել էր ավելի քան 10 հազար մարդ, և Լոնդոնն ստացել է քաղաքի կարգավիճակ: Հետագայում Լոնդոնը ընդարձակվել է՝ կլանելով հարևան քաղաքները, և դարձել ամենամեծ բնակավայրը Օնտարիոյի հարավ-արևմուտքում:

Նախկինում Լոնդոն հասնելու համար, մեկուսացված լինելով նահանգի ավելի բնակեցված հատվածից, հարկավոր էր անցնել մի խիտ անտառ, որի համար Լոնդոնն ստացել է «Անտառային քաղաք» մականունը:

Բնակչություն

Բնակչության 48,2 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ 51,8 %-ը` կանայք: Բնակչության մեծ մասը Բրիտանական կղզիներից ներգաղթյալների հետնորդներ են, որոնց հաջորդում են գերմանացիները, ֆրանկ-կանադացիները, հոլանդացիները, իտալացիները, լեհերը, պորտուգալացիները, ուկրաինացիները, հնդկացիները:

Տնտեսություն և կրթություն

Լոնդոնի տնտեսությունը զարգանում է լոկոմոտիվների, զրահատեխնիկայի, ապահովագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվին: Կանադական «3M» ներկայացուցչությունը տեղակայված է Լոնդոնում: Հենց այստեղ են գտնվում «Kellogg» և «Overland-Ford» ընկերությունները:

Կանադայի հնագույն համալսարաններից մեկը` Արևմտյան Օնտարիոյի համալսարանը, որը հիմնադրվել է 1878 թվականին, գտնվում է Լոնդոնում:

Քույր քաղաքներ

Լոնդոնի քույր քաղաք է Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքը:

Մշակույթում

Ռեժիսոր Թոդդ Քեսսլերի «Քեյթ» ֆիլմի գլխավոր հերոսը երազում է մեկնել Լոնդոն:

Սպորտ

Այս քաղաքում 1980 թվականի վերջին տեղի է ունեցել գեղասահքի աշխարհի պատանիների առաջնությունը: 2013 թվականի մարտին քաղաքում կայացել է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այստեղ բազմիցս անցկացվել են գեղասահքի ազգային առաջնություններ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոն (Կանադա)» հոդվածին։