Թրաֆալգարյան հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
անգլ.՝ Trafalgar Square
Թրաֆալգարյան հրապարակ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎեստմինստեր
Նախկին անվանումներՎիլհելմ IV-ի հրապարակ
Չարինգ Քրոս
Միանում էNorthumberland Avenue?, Ուայթհոլ, St Martin's Place?, Ստրենդ, Duncannon Street?, Cockspur Street? և Pall Mall East?
Ստեղծում1840
ՃարտարապետCharles Barry?
Անվանվել էՏրաֆալգարյան ճակատամարտ
Ժառանգության կարգավիճակGrade I listed park and garden?[1]
Կայքlondon.gov.uk/priorities/arts-culture/trafalgar-square
OpenStreetMap քարտեզին
Յանդեքս քարտեզին
Գուգլ քարտեզին
Քարտեզ
Քարտեզ

Հայացք Նելսոնի սյունին
Սուրբ Մարտինի տաճարը գիշերը

Թրաֆալգարյան հրապարակը (անգլ.՝ Trafalgar Square), հրապարակ է, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում։ Հրապարակը գտնվում է լոնդոնյան Վեստմինստերում։ Սկզբնական շրջանում կոչվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Վիլհելմ IV-ի անունով, սակայն 1805 թ-ին վերանվանվել է Թրաֆալգարյան հրապարակ՝ ի հիշատակ Նապոլեոնյան պատերազմում Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ Անգլիայի տարած ռազմածովային հաղթանակի, որ տեղի է ունեցել 1805 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Իսպանիայի Թրաֆալգար հրվանդանի մոտ։

Մինչև 13-րդ դարը հրապարակի տարածքում գտնվում էր թագավորական արքունիքը, իսկ երբ Գևորգ 4-րդը արքունիքը տեղափոխեց Բուքինգեմյան պալատ, տարածքը սկսեց վերակառուցվել Ջոն Նաշի կողմից։ Սակայն վերջինիս մահից հետո գործընթացը դանդաղեց, և հրապարակը բացվեց միայն 1844 թվականին։

Հրապարակի կենտրոնում վեր է խոյանում 169 ոտնաչափ (52մ) բարձրությամբ Նելսոնի սյունը, որ պահպանվում է 4 առյուծների արձանների կողմից։

Հրապարակը մշտապես օգտագործվել է համայնքային հավաքների և քաղաքական ցույցերի համար, այդ թվում՝ արյունոտ կիրակին։ Հրապարակի ծայրում Ադմիրալների կամարն է։ Հրապարակում ամենուր կարելի է հանդիպել աղավնիների։ Ջորջ Օրվելի 1984 վեպում հրապարակը անվանված է «Հաղթանակի հրապարակ»:

Թրաֆալգարի հրապարակը Անգլիայում Սուրբ ծննդյան տոները նշելու ամենանշանավոր վայրն է։ Գեղեցիկ տոնածառը զարդարվում է տոներից տասներկու օր առաջ և մնում ևս տասներկու օր տոներից հետո։

Աղավնիները Թրաֆալգարյան հրապարակում

Ճարտարապետություն

Հրապարակի կենտրունում 44 մ բարձրությամբ Նելսոնի սյունն է՝ մուգ մոխրագույն գրանիտից, պսակված ադմիրալ Նելսոնի արձանով։

  •  Second edition published as 
  1. National Heritage List for England