Վիգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վիգո
իսպ.՝ Vigo
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես109,06 կմ²
ԲԾՄ28 մետր
Բնակչություն296 479 մարդ (2013)
Խտություն2718,49 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ36201–36216
Ավտոմոբիլային կոդPO
Պաշտոնական կայքvigo.org (իսպ.)
Վիգո (Իսպանիա)##
Վիգո (Իսպանիա)

Վիգո (իսպ.՝ Vigo [ˈbiɣo], գալ.՝ Vigo), քաղաք և նավահանգիստ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Գտնվում է Գալիսիայի ինքնավար համայնքում։ Բնակչությունը 299 հազ. մարդ, տարածքը 109,06կմ²։ Գալիսիայի ամենամեծ քաղաքն է։ Համարվում է համալսարանական քաղաք։

Պատմություն

Քաղաքը հիմնել են հին հռոմեացիները, սակայն նրանց կառուցած շինություններից գրեթե ոչ մեկը չի պահպանվել։ 1529 թվականին Հռոմեական սրբազան կայսրության միապետ [[Կառլոս V-ը քաղաքին թույլատրել է առևտրով զբաղվել Ամերիկայի հետ։

Իսպանական ժառանգության համար մղված պատերազմի ընթացքում՝ 1702 թվականին Վիգոյի ծովածոցում անգլո-հոլանդական նավատորմն ու զորքը ջախջախել են Ամերիկայից ոսկի ու արծաթ բերող ֆրանս-իսպանական տորմիղը և հարուստ ավար զավթել: Ի դեպ, ֆրանսիացի անվանի ֆանտաստ գրող Ժյուլ Վեռնի «Քսան հազար լյո ծովի տակ» վեպում, որի որոշ գործողություններ ծավալվում են Վիգոյի ծովածոցում, գլխավոր հերոսը՝ նավապետ Նեմոն, իր «Նաուտիլուս» սուզանավի կառուցման համար անհրաժեշտ գումարը ձեռք է բերում 1702 թվականին տեղի ունեցած ծովամարտի ժամանակ անգլիացիների խորտակած նավերի գանձերը սուզվելու միջոցով հանելով[1]:

Սպորտ

Վիգոյում է գտնվում «Սելտա» ֆուտբոլային ակումբի մարզաբազան:

Անվանի վիգոցիներ

  • Շոան Մանուել Պինտոս (1811—1876) — գալիսիացի բանաստեղծ, ում համարում են գալիսիական վերածննդի՝ 19-րդ դարի երկրորդ կեսին գալիսիական լեզվի ու գրականության վերածնության նախակարապետ[2].
  • Շոսե Մարիա Պոսադա (1812—1878) — գալիսիացի բանաստեղծ, ով հող է նախապատրաստել անվանի բանաստեղծուհի Ռոսալիա դե Կաստրոյի պոեզիայի համար[3].
  • Սերաֆին Ավենդանյո (1838—1916) — իսպանացի նկարիչ
  • Լաուրա Պոնտե (ծնվ.1973) — իսպանացի դերասանուհի և ֆոտոմոդել

Քույր քաղաքներ

Գրականություն

[галис.] / Ricardo Carballo Calero. — 3.ª edición. — Vigo : Editorial Galaxia, 1981. — 894 p. — ISBN 8471543915.

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Vigoին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
  • «Vigo» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). 1911. էջ 62.
  • Պաշտոնական կայքէջ
  • Info about Vigo at Spanish Tourism Board Official Website
  • Виго

Ծանոթագրություններ

  1. Verne, Jules (1871). «Twenty Thousand Leagues Under the Seas». J. Hetzel et Cie. Վերցված է 2014-02-22-ին.
  2. Calero, 1981, էջ 75
  3. Calero, 1981, էջ 87
  4. «International Relations of the City of Porto» (PDF). 2006-2009 Municipal Directorate of the Presidency Services International Relations Office. Արխիվացված է օրիգինալից (PDF) February 15, 2010-ին. Վերցված է 2009-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)