Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՀապավումԵՊԳԹԻ
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է1953
Լուծարված է1994
ՌեկտորՎահագն Մկրտչյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
Հասցեմինչ 1994 թվականը՝ Yerevan Academy of Fine Arts, 36 Isahakyan Street, Yerevan 0009, Armenia

Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում 1952 - 1994 թվականներին։ Ստեղծվել է Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով։

Պատմություն

1944 թվականին Երևանում հիմնադրվում է թատերական ինստիտուտ՝ դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներով, իսկ 1945 թվականի հունիսին, գեղարվեստի ինստիտուտը։ Սկսած 1950 թվականից թատերական ինստիտուտում դադարեցվեց ընդունելությունը ռեժիսորական և թատերագիտական մասնագիտությունների գծով, կրճատվեց ուսանողության թիվը։ Նույնը տեղի ունեցավ Գեղարվեստի ինստիտուտում։ Անհրաժեշտ համարվեց միավորել այս երկու ուսումնական հաստատությունները։ 1952 թվականին Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով ստեղծվեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ Թատերական ֆակուլտետն ուներ ռեժիսորական, դերասանական և թատերագիտական (1944-1962 թվականներ), կերպարվեստինը՝ գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչության (1949-1958 թվականներ) և գրաֆիկական (1949-1959 թվականներ) բաժիններ։ Ռեկտոր նշանակվեց հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը։ 1994 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը բաժանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի[1]։

Ենթակառուցվածք

1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ 1976 թվականին ինստիտուտի երկու ֆակուլտետներն ունեին հետևյալ բաժինները. թատերականը՝ դերասանական, ռեժիսորական և երաժշտական կոմեդիայի (1971-ից), կերպարվեստինը՝ գունանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960-ից՝ խեցեգործություն, գորգի ձևավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից)[2]։

Ռեկտորներ

Ծանոթագրություններ

Տես նաև