Երվանդունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդունիներ
Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը
Տեսակարքայատոհմ
Երկիր
ՏիրույթներԵրվանդունիների թագավորություն
ԾագումԵրվանդ Սակավակյաց
ՏիտղոսներՀայաստանի թագավոր
Հայաստանի սատրապ
Մեծ Հայքի Արքա
Ծոփքի արքա
Փոքր Հայքի արքա
Կոմմագենեի արքա
ՀիմնադիրԵրվանդ Սակավակյաց
ՀիմնումՄ.թ.ա. 570
ԱվարտՄեծ Հայքում և Ծոփքում՝ մ.թ.ա. 220
Փոքր Հայքում՝ մ.թ.ա. 1-ին դար
Կոմմագենեում՝ մ.թ. 72
Ազգային
պատկանելիություն
Հայ
Կրտսեր
ճյուղեր
Արծրունիներ

Երվանդունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։

Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։

Ծագում

Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը։

Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։

Պերգամոն քաղաքից 12կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երվանդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։

Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I-ը, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում է, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են հայոց Երվանդունիների տոհմի հետ։

Պատկեր:Silver Rhyton.jpg
Արծաթյան պտյակ (ռիթոն) Երզնկայից, մ.թ.ա. 5-րդ դար

Երվանդունիների արքայացանկը

Պարույր ՆահապետՄ.թ.ա. Մոտ 600-570

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Արտավազդ մ.թ.ա. 300-280
  11. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ
Երվանդունիների Մեծ Հայքն ու Ծոփքը
Հայի պատկեր, Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Աղբյուրներ

  • Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ 1-3, Երևան.1945-52