Օտոնե Վիսկոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտոնե Վիսկոնտի
իտալ.՝ Ottone Visconti
 
Մասնագիտություն՝ կաթոլիկ քահանա
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր 1207(1207)
Ծննդավայր Ինվորիո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանի օր օգոստոսի 8, 1295
Վախճանի վայր Միլան,Միլանի տաճար
Թաղված Միլանի տաճար
Դինաստիա House of Visconti?
Քաղաքացիություն  Միլան
Հայր Ուբալդո Վիսկոնտի
Մայր Անաստասիա Պիռովանո

Օտոնե Վիսկոնտի (իտալ.՝ Ottone Visconti; 1207, Ինվորիո, Նովարա, Պիեմոնտ, Իտալիա - օգոստոսի 8, 1295, Chiaravalle Abbey, Միլան, Signoria of Milan` 1262-1295 թվականներին եղել է արքեպիսկոպոս և 1277-1287 թվականներին ղեկավարել Միլանում: Միլանի Վիսկոնտիների տան հիմնադիր Ուբալդո Վիսկոնտիի և Անաստասիա Պիրովանոյի որդին է[2]: Իր եկեղեցական կարիերան սկսեց որպես կարդինալ Օտտավիանո Ուբալդինի պապական ժառանգության օգնական[3]: 1260 թվականին դարձել է Նովարայի Պոդեստա: 1262 թվականի հուլիսի 22-ին ֆեոդալական ազնվականության և պոպոլաների պայքարի շնորհիվՀռոմի Պապ Ուրբան IV-ը նրան նշանակել է Միլանի արքեպիսկոպոս և Օտտոն անմիջապես դարձել է քաղաքի բնակչության ֆեոդալական մասի ճանաչված առաջնորդ[4]:

Վիսկոնտի Դելլա Տորեի հետ սկսեց պայքարել Միլանի սահմաններից դուրս :

Շուտով Կառլ Անժուացու ակտիվ գործողությունների պատճառով Դելլա Տորրը կապը խզել է իր հետ և սկսել աջակցություն ստանալ կայսրից, որը նույնպես հետաքրքրված էր Միլանի հսկողությամբ: Այս փոփոխությունը ամրապնդեց արքեպիսկոպոս Օտտո Վիսկոնտիի դիրքերը, որը դեռևս հենված էր Պապի աջակցությանը[5]:

Օտտոնե Վիսկոնտի գերեզմանը Միլանի տաճարում

1272 թվականին երկու ճամբարների միջև զինված պայքարը սկսել է ավելի շատ ուժերով: 1277 թվականի հունվարին վճռական պայքարը տեղի ունեցավ Դեզիոյի ճակատամարտում, որի Նապո դելա Տորեն չստանալով Ռուդոլֆ I-ի աջակցությունը՝ պարտություն կրեց և գերեվարվեց[6]: Օտտոնե Վիսկոնտին սկսեց ղեկավարել միայնակ՝ հիշեցնելով, որ Միլանի արքեպիսկոպոսների հին իրավունքներն աշխարհիկ իշխանություն են: 1287 թվականին իշխանությունը փոխանցել է իր եղբորորդուն՝ Մաթեո I Վիսկոնտիին (1250-1332) և հեռացել Կլեռվո վանական համալիր:

Ծանոթագրություններ

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. Baroni, Maria Franca (1995). University of Milan (ed.). La documentazione di Ottone Visconti arcivescovo di Milano (1262-1295) (Italian). {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Treccani (ed.). Viscónti, Ottone (Italian).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Richard, Charles-Louis; Giraud, Jean-Joseph (1822). Méquignon Fils Ainé (ed.). Bibliothèque sacrée, ou, Dictionnaire universel [...] des sciences ecclésiastiques (French). Vol. 13. էջ 301.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Motta, Antonio (1931). DELLA TORRE (Italian). {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Milan by Thais». thais.it. 9 April 2009. Վերցված է 1 March 2012-ին.

Արտաքին հղումներ