Սև այրի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև այրի
անգլ.՝ Black Widow
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և արկածային ֆիլմ
ԹեմաԿամքի ազատություն[1], brainwashing?[1], հոգեբանական մանիպուլյացիա[1], վարձու մարդասպան[1] և բռնություն երեխաների նկատմամբ[1]
ՀիմքՍև այրի
Թվական2020
Պրեմիերա2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեյթ Շորթլանդ
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակԺակ Շեֆեր, Ned Benson? և Էրիկ Փիրսոն
ԴերակատարներՍքարլեթ Յոհանսոն[2], Դևիդ Հարբոր[2], Ռեյչել Ուայզ[2], O. T. Fagbenle?[2], Ֆլորենս Փյու[2], Ռեյ Ուինսթոն[3][2], Ուիլյամ Հերթ[2], Ahmed Bakare?[2], Joakim Skarli?[2], Simona Brown-Zivkovska?[2], Օլգա Կուրիլենկո[2], Olivier Richters?[2] և Yuuki Luna?
ՕպերատորՌոբ Հարդի
ԵրաժշտությունԼորն Բելֆ
Պատմվածքի վայրՕհայո[1], Կուբա[1], Մարոկկո[1], Նորվեգիա[1], Բուդապեշտ[1] և Ռուսաստան[1]
Նկարահանման վայրՆորվեգիա, Pinewood Studios, Բուդապեշտ, Լոնդոն, Hankley Common?, Terminal Station?, Ատլանտա, Rome? և Մարոկկո
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն133 րոպե
Բյուջե200 000 000 $[4]
Շահույթ379 751 655 $[5] և 183 651 655 $[5]
ՆախորդՍարդ-մարդ․ Տնից հեռու
Պաշտոնական կայքէջ

«Սև այրի» (անգլ.՝ Black Widow), ռեժիսոր Քեյթ Շորթլանդի թողարկվելիք ֆիլմը, հիմնված է Marvel կոմիքսների նույնանուն հրատարակության վրա: Ֆիլմը պետք է դառնա Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մաս: Գլխավոր դերը կկատարի Սքարլեթ Յոհանսոնը:

Դերերում

Դերասան Դեր
Սքարլեթ Յոհանսոն Նատաշա Ռոմանոֆ / Սև այրի Նատաշա Ռոմանոֆ / Սև այրի
Ֆլորենս Պյու անհայտ
Դևիդ Հարբոր անհայտ
Ռեյչել Վայս անհայտ
Օ․ Ֆագբենլի անհայտ

Ստեղծում

2004 թվականին «Սև այրու» մասին կոմիքսների էկրանավորման իրավունքը գնվել է Lions Gate Entertainment ընկերության կողմից[6], իսկ ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր պետք է լիներ Դևիդ Հեյթերը[7]: 2006 թվականի հունիսին Lions Gate-ը չեղարկել է ֆիլմի նախագծի վերաբերյալ աշխատանքները և իրավունքը փոխանցել Marvel ստուդիային[8]: Փետրվարին ստուդիան բանակցություններ է սկսել Էմիլի Բլանտի հետ Սև այրու դերը «Երկաթե մարդը 2» ֆիլմում կատարելու համար[9], բայց դերասանուհին չի կարողացել հայտնվել ֆիլմում, որովհետև նկարահանվում էր «Գուլիվերի ճանապարհորդությունները» կատակերգությունում[10]: Հաջորդ ամիս հերոսուհու դերն ստացել է Սքարլեթ Յոհանսոնը, ընդ որում՝ դերասանուհին միանգամից պայմանագիր է կնքել հաջորդ նախագծերում նկարահանվելու համար[11]: 2010 թվականի սեպտեմբերին, «Երկաթե մարդ 2» ֆիլմի թողարկումը տեղափոխելով տնային կրիչների վրա, Marvel ստուդիայի ղեկավար Քևին Ֆայգին հայտարարել է, որ Սև այրու մասին առանձին ֆիլմ ստեղծելու մասին ծրագրերը արդեն քննարկվել են, բայց նախընտրությունը տրվել է «Վրիժառուները» քրոսովերի ստեղծման վրա կենտրոնանալուն[12]։ «Վրիժառուներից» հետո[13] Յոհանսոնը նկարահանվել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի հետևյա նախագծերում՝ «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը»[14], «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը»[15], «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ»[16], «Վրիժառուները: Անվերջության պատերազմ»[17] և «Վրիժառուները. Վերջնախաղ»[18]։ «Ալտրոնի դարաշրջան» ֆիլմի պրեմիերայից հետո դերասանուհին խոստովանել է, որ Marvel-ը փոփոխել է ֆիլմերի քանակը նրա պայմանագրում՝ Սքարլեթ Յոհանսոնի դերակատարմամբ կերպարի վերաբերյալ դիտողների դրական արձագանքների շնորհիվ[19]։

Հաջորդ տարվա ապրիլին Յոհանսոնը ցանկություն է արտահայտել անհատական ֆիլմում նկարահանվելու համար[20], այն պայմանով, եթե հանդիսատեսը դեմ չլինի[21]։ Օգոստոսին ռեժիսոր Նիլ Մարշալը, արդեն պատրաստ էր էկրանավորմամբ զբաղվելու համար և հայտարարել է, որ՝ «Այդ կերպարը իսկապես հետաքրքիր է, նա չունի սուպերունակություններ, միայն արտասովոր հմտություններ, նրա աշխարհը (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախկին վարձու մարդասպան) անհավատալիորեն սքանչելի է»[22]։ Հետո Յոհանսոնը հայտնել է, որ նրա կերպարը արդեն գտել է իր տեղը Marvel-ի կինոտիեզերքում[19]։ «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմի պրեմիերայի հաջորդ տարվա ապրիլին, Ֆայգին նշել է, որ «Սև այրի» ֆիլմը կարող է թողարկվելչորս կամ հինգ տարի անց[23]։ Պրոդյուսերը ավելացրել է, որ Marvel-ը «ստեղծագործաբար և էմոցիոնալորեն» պետք է աշխատի կինոկոմիքսի վրա[24]։

2016 թվականի հուլիսին «Վրիժառուներ» ֆիլմի առաջին երկու մասերի ռեժիսոր՝ Ջոս Ուիդոնը հայտարարել է, որ նա կարող է նկարահանել «Սև այրի» ֆիլմը և դարձնել այն լրտեսական թրիլլեր, որը նմանություն կունենա Ջոն Լե Կարրեի արտադրության ֆիլմերի հետ[25]։ Հոկտմբերին Յոհանսոնը բնութագրել է իր հնարավոր կինոնախագիծը որպես պրիքվել, Սքարլեթը ասել է, որ՝ «Կարելի է Նատաշային վերադարձնել Ռուսաստան։ Զբաղվել «Այրի» նախագծի ուսումնասիրությամբ։ Շատ իրադարձություններ կարելի է մտածել»։ Դերասանուհին նաև նշել է, որ չի ուզում անդադար «կրել կիպ գրկող կոմբինիզոն»[26]։

2017 թվականի հոկտեմբերին Marvel ստուդիան բանակցություններ սկսեց մի շարք սցենարիստների հետ[27]։ Դեկտեմբերին Քևին Ֆայգին հանդիպել է Ժակ Շեֆերի հետ, վարձելով նրան կինոկոմիքսի սցենարական աշխատանքների համար[28][29]։ Ավելի ուշ Marvel-ը անցել է կին ռեժիսորի որոնմանը[30]։ Թեկնածուների շարքում եղել են՝ 65 բեմադրող[31], այդ թվում նաև՝ Դենիս Գամզե Հերգյուվեն, Քլոե Չժաո, որին հետո ներգրավեցին «Հավերժների» նկարահանման համար[32], Ամմա Ասանթե[30] և Լին Շելթոն[33]։ Հաջորդող ամիսներում թեկնածուների ցանկը կրճատվեց, հասնելով մինչև 49-ի, հետո հունիսին գլխավոր հավակնորդներ՝ Քեյթ Շորթլանդը, Ասանթեն և Մեգի Բեթսը հանդիպեցին Սքարլեթ Յոհանսոնի և Քևին Ֆայգիի հետ[34]։ Արդյունքում ռեժիսորի աթոռը բաժին հասավ Շորթլանդին[35]։

Նախապատրաստում

2019 թվականի փետրվարին Marvel-ը հրավիրեց Նեդ Բենսոնին սցենարը արտագրելու համար[36]։ Միևնույն ժամանակ համացանցում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիան կտա կինոկոմիքսին R վարկանիշ, սակայն Քևին Ֆայգին ժխտեց տվյալ տեղեկությունը[37]։ Հետո Ֆլորենս Պյուն բանակցությունների մեջ մտավ նկարահանումների համար[38]։ Նաև Marvel ստուդիան դիտարկում է կինոնկարում Սիրշա Ռոնանի մասնակցությունը[39], իսկ հետո Ֆլորենսը ընդգրկվել է պրոյեկտի մեջ[40]։ 2019 թվականի ապրիլին դերասանական կազմը ավելացավ Դեվիդ Հարբորով[41], Ռեյչել Վայսով[42] և Ֆագբենլիով[43]։

Նկարահանումներ

Մեծ Բրիտանիայում արտադրության սկիզբը նշված է 2019 թվականի հունիսի 3-ին և պատրաստվում են անց կացնել մինչև սեպտեմբեր ամիսը[44][45]։

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Black Widow — 2021.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
  3. Kroll J. Ray Winstone Joins Marvel’s ‘Black Widow’New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2019. — ISSN 0042-2738
  4. https://variety.com/2021/film/box-office/black-widow-box-office-opening-weekend-1235013414/
  5. 5,0 5,1 https://www.boxofficemojo.com/title/tt3480822/?ref_=bo_rl_ti
  6. «Lions Gate & Marvel Sign Iron Fist & Black Widow Deal» (անգլերեն). Superhero Hype!. February 26, 2004. Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին. Վերցված է July 26, 2014-ին.
  7. «David Hayter to Direct The Black Widow!» (անգլերեն). Superhero Hype!. April 28, 2004. Արխիվացված է օրիգինալից September 22, 2015-ին. Վերցված է July 26, 2014-ին.
  8. Weinberg, Scott (June 6, 2006). «Lionsgate Squashes the "Black Widow"» (անգլերեն). Rotten Tomatoes. Արխիվացված է օրիգինալից December 4, 2012-ին. Վերցված է July 26, 2014-ին.
  9. Fleming, Michael (January 14, 2009). «Emily Blunt rumored for 'Iron Man 2'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից August 21, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
  10. Moore, Roger (February 25, 2009). «Emily Blunt on losing Black Widow…» (անգլերեն). Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից August 21, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին. {{cite news}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Finke, Nikki (March 11, 2009). «Another 'Iron Man 2' Deal: Scarlett Johannson To Replace Emily Blunt As Black Widow For Lousy Lowball Money». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից August 21, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
  12. Pirrello, Phil (September 22, 2010). «Black Widow: The Movie?» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից October 31, 2014-ին. Վերցված է July 26, 2014-ին.
  13. «Marvel-ous Star Wattage: Actors Assemble For Comic-Con Panel Including 'The Avengers', 'Captain America', & 'Thor[[:Կաղապար:'-]]». Deadline.com (անգլերեն). July 24, 2010. Արխիվացված է օրիգինալից July 5, 2011-ին. Վերցված է July 25, 2010-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  14. Fleming, Mike (October 2, 2012). «Five Actresses Testing For 'Captain America 2′ Role; Black Widow Might Drop By As Well». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից October 2, 2012-ին. Վերցված է October 2, 2012-ին.
  15. Maresca, Rachel (September 29, 2013). «Scarlett Johansson flaunts curves in new magazine photo shoot, reveals details on 'The Avengers' sequel» (անգլերեն). Daily News. Արխիվացված է օրիգինալից September 29, 2013-ին. Վերցված է September 29, 2013-ին.
  16. Arrant, Chris (January 15, 2015). «Captain America: Civil War Directors: Black Widow Will Be Back, More» (անգլերեն). Newsarama. Արխիվացված է օրիգինալից January 16, 2015-ին. Վերցված է January 15, 2015-ին.
  17. Welch, Alex (June 7, 2017). «Avengers: Infinity War – Black Panther Actor Starts Filming» (անգլերեն). Screen Rant. Արխիվացված է օրիգինալից June 8, 2017-ին. Վերցված է June 8, 2017-ին.
  18. Mithaiwala, Mansoor (October 28, 2017). «Robert Downey Jr. Announces Avengers 4 Return» (անգլերեն). Screen Rant. Արխիվացված է օրիգինալից November 4, 2017-ին. Վերցված է November 4, 2017-ին.
  19. 19,0 19,1 Chitwood, Adam (April 15, 2015). «BLACK WIDOW Movie: Scarlett Johansson and Kevin Feige Have Discussed a Series of Films» (անգլերեն). Collider. Արխիվացված է օրիգինալից April 16, 2015-ին. Վերցված է April 17, 2015-ին.
  20. https://itc.ua/blogs/chyornaya-vdova-v-ispolnenii-skarlett-yohansson-vsyo-taki-poluchit-svoy-sobstvennyiy-film/
  21. Keyes, Rob (April 2014). «Captain America 2 Interview: Scarlett Johansson Talks 'Black Widow' Solo Film» (անգլերեն). ScreenRant. Արխիվացված է օրիգինալից July 27, 2014-ին. Վերցված է July 26, 2014-ին.
  22. Лущинский, Юрий (26 августа 2014). «Нил Маршалл хочет Чёрную вдову». КГ-Портал (ռուսերեն). Վերցված է 2019-04-13-ին.
  23. Davis, Erik (April 11, 2016). «Here's When We'll Know Who's Starring in And Directing Marvel's 'Captain Marvel' Movie» (անգլերեն). Fandango.com. Արխիվացված է օրիգինալից April 12, 2016-ին. Վերցված է April 11, 2016-ին.
  24. Fleming Jr., Mike (May 6, 2016). «Kevin Feige On 'Captain America: Civil War' And All Things Marvel – Deadline Q&A». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից May 6, 2016-ին. Վերցված է May 6, 2016-ին.
  25. Yehl, Joshua (July 23, 2016). «Comic-Con 2016: Joss Whedon Would Direct a Black Widow Movie if Marvel Asked» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից July 25, 2016-ին. Վերցված է July 25, 2016-ին.
  26. Setoodeh, Ramin (October 12, 2016). «Scarlett Johansson on Black Widow Movie, 'The Avengers' and Donald Trump». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից October 13, 2016-ին. Վերցված է October 14, 2016-ին.
  27. Justin Kroll [@krolljvar] (January 10, 2018). «Couple side notes on this one, Feige met with ScarJo either right before or right after Thanksgiving to talk about direction they wanted to go with this pic before meeting with writers» (Թվիթ). Արխիվացված է օրիգինալից January 13, 2018-ին. Վերցված է January 13, 2018-ին – via Թվիթթեր.
  28. Kroll, Justin (January 10, 2018). «Marvel's Standalone 'Black Widow' Movie Gains Momentum With Jac Schaeffer Writing». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից January 11, 2018-ին. Վերցված է January 10, 2018-ին.
  29. Justin Kroll [@krolljvar] (January 10, 2018). «Jac had two meetings with Marvel, the last one being with Feige the week before Xmas, decision was made before the New Year» (Թվիթ). Արխիվացված է օրիգինալից January 13, 2018-ին. Վերցված է January 13, 2018-ին – via Թվիթթեր.
  30. 30,0 30,1 Kit, Borys (April 26, 2018). «'Jessica Jones' Director in Talks to Helm 'Star Trek 4'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից April 27, 2018-ին. Վերցված է April 27, 2018-ին.
  31. Justin Kroll [@krolljvar] (May 2, 2018). «Fun fact: More then 65 directors have met for the BLACK WIDOW job. Marvel being extremely thorough on this one» (Թվիթ). Արխիվացված է օրիգինալից May 3, 2018-ին. Վերցված է May 3, 2018-ին – via Թվիթթեր.
  32. Kit, Borys (September 21, 2018). «Marvel Studios' 'The Eternals' Finds Its Director With Chloe Zhao». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից September 21, 2018-ին. Վերցված է September 21, 2018-ին.
  33. «Marvel Approached 'Laggies' Director Lynn Shelton to Direct 'Black Widow'». Variety (անգլերեն). March 10, 2019. Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին. Վերցված է March 20, 2019-ին.
  34. Fleming Jr, Mike (June 20, 2018). «Marvel Eyes Female Helmers For 'Black Widow' Film: Watch For Cate Shortland». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից June 20, 2018-ին. Վերցված է June 20, 2018-ին.
  35. Kit, Borys (July 12, 2018). «'Black Widow' Movie Finds Director in Cate Shortland (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից July 12, 2018-ին. Վերցված է July 12, 2018-ին.
  36. Sneider, Jeff (February 15, 2019). «Exclusive: Marvel, Scarlett Johansson Tap Ned Benson to Rewrite 'Black Widow' Movie». Collider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին. Վերցված է February 16, 2019-ին.
  37. Davis, Brandon (February 22, 2019). «'Black Widow': Kevin Feige Rules Out R-Rating». ComicBook.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին. Վերցված է March 20, 2019-ին.
  38. Kit, Borys (March 18, 2019). «Florence Pugh in Talks to Join Scarlett Johansson in 'Black Widow'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին. Վերցված է March 20, 2019-ին.
  39. Justin Kroll [@krolljvar] (March 18, 2019). «Marvel has been high on Florence since December for the part but did open it up at the top of the year with other actresses meeting (Saorise also in the mix) but in the end she wins the coveted role» (Թվիթ). Արխիվացված է օրիգինալից March 22, 2019-ին. Վերցված է March 22, 2019-ին – via Թվիթթեր.
  40. Kroll, Justin (March 18, 2019). «Scarlett Johansson's 'Black Widow' Movie Adds Florence Pugh». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին. Վերցված է March 20, 2019-ին.
  41. N'Duka, Amanda (April 3, 2019). «David Harbour Set For Disney/Marvel 'Black Widow' Standalone». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից April 3, 2019-ին. Վերցված է April 3, 2019-ին.
  42. Kroll, Justin (April 3, 2019). «'Black Widow': Rachel Weisz Circling Key Role in Marvel's Standalone Film». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից April 3, 2019-ին. Վերցված է April 3, 2019-ին.
  43. N'Duka, Amanda; D'Alessandro, Anthony (April 10, 2019). «Marvel's 'Black Widow' Snares 'The Handmaid's Tale' Actor O-T Fagbenle». Deadline.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից April 10, 2019-ին. Վերցված է April 11, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  44. Fiduccia, Christopher (February 8, 2019). «Black Widow Filming Reportedly Delayed Until June» (անգլերեն). Screen Rant. Արխիվացված է օրիգինալից March 20, 2019-ին. Վերցված է March 20, 2019-ին.
  45. Tyler, Jacob (April 3, 2019). «Marvel Studios' 'Black Widow' adds David Harbour and Florence Pugh; Filming Begins June 3rd in Pinewood Studios». Omega Underground (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից April 3, 2019-ին. Վերցված է April 3, 2019-ին.

Արտաքին հղումներ