Մայրերի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մայրերի օր

Տեսակտոն և Ֆինլանդիայի դրոշի օր
Ամսաթիվ30 Shevat?, Մարտի 3, Մարտի 8, Մարտի 21, Laetare?, Մարտի 25, Ապրիլի 7, first Sunday in May?, Մայիսի 10, Մայիսի 15, Մայիսի 27, Մայիսի 30, Օգոստոսի 12, Հունիսի 1, Օգոստոսի 15, Դեկտեմբերի 8, Դեկտեմբերի 22, 20 Jumada al-Thani?, second Sunday in May?[1][2][3], հունվար[4], Հոկտեմբերի 14[5] և third Sunday in October?
Տոնվում էաշխարհում
Տոնումմարտի 3, մարտի 8, մարտի 21, Laetare, մարտի 25, ապրիլի 7, մայիսի առաջին կիրակի օրը, մայիսի 10, մայիսի 15, մայիսի 27, մայիսի 30, օգոստոսի 12, հունիսի 1, օգոստոսի 15, դեկտեմբերի 8, դեկտեմբերի 22
Անվանված էմայրերի պատվին
Ի հիշատակմայր
Նմանկանանց միջազգային օր (մարտի 8)

Մայրերի օր, միջազգային տոն մայրիկների պատվին։ Այս օրը հաճելի է շնորհավորել մայրերին և հղի կանանց՝ ի տարբերություն Կանանց միջազգային օրվա, երբ շնորհավորանքները ընդունում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչները։

Տոնում

Տարբեր երկրներում այս տոնը տարբեր օրերի է նշվում։ Հիմնականում Մայրերի օրը աշխարհում նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, այդ թվում՝ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Կիպրոսում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում և Բրազիլիայում։

Մայրերի օրը Ռուսաստանում նշվում է նոյեմբերի վերջին կիրակի օրը, Եգիպտոսում՝ մարտի 21-ին, Բելոռուսում՝ հոկտեմբերի 14-ին, Վրաստանում՝ մարտի 3-ին, Հայաստանում՝ ապրիլի 7-ին։ Ղազախստանի հանրապետությունում մայրերի օրը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը, Կիրգիզիայում՝ մայիսի երրորդ կիրակի օրը, Մեծ Բրիտանիայում՝ մարտի առաջին կիրակի օրը, Հունաստանում՝ մայիսի 9-ին, Լեհաստանում՝ մայիսի 26-ին։ Շվեդերն ու ֆրանսիացիները իրենց մայրերին շնորհավորում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը։ Սերբերը տոնում են դեկտեմբերին[6]։ Իսպանիայում, Պորտուգալիայում և Լիտվայում[7] մայրերի օրը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը, իսկ Ֆիլիպիններում՝ մայիսի 10-ին։

Մայրերի պաշտամունքի օր

Տոնը սկսվում է մայրերի հին հունական մշակույթից։ Պաշտոնական միստերիաները, իր տարազներով հանդերձ, Կիբելա կամ Ռեյ աստվածների մեծագույն մայրերի պատվին ստեղծվում էին մարտյան իդեր ամբողջ Փոքր Ասիայով։

Մայրերի օրը Ռուսաստանում

Ռուսաստանում մայրերի օրը հռչակվել է 1998 թվականին։ Այդ տոնի հռչակման նախաձեռնությունը պատկանում է Պետական դումայի կոմիտեին, որը զբաղվում էր կանանց, ընտանիքների և երիտասարդների գործերով։

Ի սկզբանե Մայրերի տոնը անցկացվել է 1988 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվի № 228 դպրոցում։ Այդ միջոցառման հեղինակն է Էլմիրա Ջավադի Հուսեյնովան՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին։ 1988 թվականից սկսած՝ Էլմիրա Հուսեյնովան տարեցտարի անց էր կացնում Մայրերի տոնը Բաքվում, այնուհետև՝ Ստավրոպոլում։ Բարի ավանդույթը ներքաշել է պետության շատ դպրոցների, հետզհետե տոնը դարձել է համաժողովրդական։

Ծանոթագրություններ

  1. 母の日(ははのひ)とは - コトバンクShogakukan, 1984.
  2. https://zakon.rada.gov.ua/laws/show/489/99
  3. https://publicholidays.sg/mothers-day/
  4. https://yangonlife.com.mm/en/article/myanmar-mothers-day-review
  5. https://mpt.gov.by/ru/news/12-10-2020-6770
  6. Празднование дня матери
  7. «День матери в Литве». Արխիվացված է օրիգինալից 2017-01-18-ին. Վերցված է 2017-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)