ՀԽՍՀ դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:31, 22 փետրվարի 2019 տարբերակ, Nooberella (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշ
Տեսակազգային դրոշ
ԵրկիրՀԽՍՀ
Իրավասության տարածքՀայկական ԽՍՀ
Հարաբերություն1:2
Ընդունված է1952 թվականի դեկեմբերի 17
Չեղյալ1990 թվականի օգոստոսի 24 [1]
Գույներկարմիր, կապույտ և ոսկեգույն
Պատկերված էմուրճ և մանգաղ և Կարմիր աստղ

ՀԽՍՀ դրոշ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական խորհրդանիշ: Ընդունվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդի հրամանով 1952 թվականի դեկտեմբերի 17-ին:

Ըստ Հայաստանի սահմանադրության (1978) 167-րդ հոդվածի.

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն, որի կենտրոնական մասում ամբողջ երկարությամբ ձգվում է կապույտ գիծ: Դրոշի վերևի ձախ մասում պատկերված է ոսկյա մանգաղ և մուրճ, իսկ նրանց վերևում գտնվում է կարմիր հնգաթև աստղ՝ ոսկեգույն երիզով: Էջի երկարության և լայնության հարաբերությունը 1:2 է:

1981 թվականի ապրիլի 29-ին հայտարարվեց դրույթ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշի մասնին: Այն մասնավորապես տալիս է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշի մանրամասն նկարագրությունը:

«Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյունաձև պաստառ, որի կենտրոնական մասում ամբողջ երկարությամբ ձգվում է կապույտ գիծ: Դրոշի վերևի ձախ մասում պատկերված է ոսկյա մանգաղ և մուրճ, իսկ նրանց վերևում գտնվում է կարմիր հնգաթև աստղ՝ ոսկեգույն երիզով: Էջի երկարության և լայնության հարաբերությունը 1:2 է:

Մուրճը և մանգաղը տեղակայված են քառակուսու մեջ, որի մի կողմը հավասար է դրոշի լայնության 1/5-ի: Մանգաղի սուր ծայը ուղված է դեպի վեր, իսկ բռնակները՝ դեպի վար: Մուրճի երկարությունը կազմում է քառանկյան անկյունագծի 3/4 մասը: Հնգաթև աստղը 1/10 լայնության տրամագծով ներգծվում է շրջանագծի մեջ՝ շոշափելով քառանկյան վերին կողմի կենտորնին: Աստղի, մանգաղի և մուրճի ուղղահայաց առանցքի հեռավորությունը բևեռից հավասար է դրոշի լայնության 1/4 մասի: Դրոշի վերին եզրի հեռավորությունը աստղի կենտորնից կազմում է դրոշի լայնության 1/11 մասը:»

Ծանոթագրություններ