Քլայդ Տոմբո
Քլայդ Տոմբո Clyde William Tombaugh | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1906[1][2][3][…] Streator, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 17, 1997[1][2][3][…] (90 տարեկան) Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | ունիտարական ունիվերսալություն |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[4] |
Ալմա մատեր | Կանզասի համալսարան, Northern Arizona University? և Կանզաս նահանգի համալսարան |
Պարգևներ | |
Clyde Tombaugh Վիքիպահեստում |
Քլայդ Տոմբո (անգլ.՝ Clyde William Tombaugh, փետրվարի 4, 1906[1][2][3][…], Streator, ԼաՍելլ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 17, 1997[1][2][3][…], Լաս Կրուսես, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Լոուելի աստղադիտարանում, հայտնաբերել է Պլուտոն գաճաճ մոլորակը 1930 թվականին (1930-ից 2006 թվականները Պլուտոնը համարվում էր մոլորակ), ինչպես նաև մեծ թվով աստերոիդներ:
Կենսագրություն
Տոմբոն ծնվել է աղքատ ֆերմերի ընտանիքում: 12 տարեկան հասակում առաջին անգամ աստղագիտական փողի միջոցով դիտել է Լուսինը, և այդ պահից սկսած տարվել աստղագիտությամբ: Երբ նա ավարտեց միջնակարգ դպրոցը, նրա համադասարանցիները շրջանավարտների գրքում գրել են «Նա կհայտնաբերի նոր աշխարհ» գուշակությունը: Քլայդի հետագա կրթությունը չհաջողվեց, քանի որ ծնողները դրամ չունեին: Այդ պատճառով նա որոշեց ինքնուրույն ուսումնասիրել աստղագիտությունը և պատրաստել ինքնաշեն աստղադիտակ:
Առաջին անհաջող աստղադիտակի ռեֆլեկտորի ապակու մշակման փորձերից հետո, ջերմաստիճանային պայմանները պահպանելու համար փորեց նկուղ, և այնտեղ սկսեց մշակել ապակե սկավառակներ իր 9-դյույմանոց աստղադիտակի համար: Իր կատարած լուսնային խառնարանների, Յուպիտերի արբանյակների և Մարսի մակերևույթի լուսանկարները նա ուղարկեց Լոուելի աստղադիտարան, որտեղ դրանց որակը գնահատվեցին բավականին բարձր մասնագետների կողմից:
Քլայդ Տոմբոն ամուսնացել է 1934 թվականին Պատրիսիա Էդսոնի հետ, ում հետ չի բաժանվել մինչև մահ: Տոմբոյի մահվան պահին նրանք ունեին մեկ տղա և մեկ դուստր, 5 թոռ և 8 ծոռ[5]:
Քլայդ Տոմբոյի մեխրի մոտ մեկ ունցիա տեղադրվել է «Նոր հորիզոններ» ավտոմատ միջմոլորակային կայանի մեջ, որը ուղարկվել է դեպի Պլուտոն 2006 թվականին[6]: Սա մարդու առաջին մնացորդներն են, որոնք դուրս կգան Արեգակնային համակարգից միջաստղային տարածություն:
2017 թվականի սեպտեմբերի 7-ին Միջազգային աստղագիտական միությունը Տոմբոյի պատվին անվանեց Պլուտոնի վրա շրջան[7]:
Մասնագիտական գործունեություն
1928 թվականի վերջում Լոուելի աստղադիտարանի տնօրեն դոկտոր Վեստո Սլայֆերը (1875—1969) ուղարկեց Քլայդին նամակ, որով հրավիրում էր նրան աշխատանքի: տոմբոն ընդունվեց աստղադիտարան աշխատելու որպես լաբորանտ-լուսանկարող:
1929 թվականի ապրիլի սկզբում Քլայդը 13-դյույմանոց աստղադիտակով սկսեց լուսանկարել Երկվորյակներ համաստեղությունում գտնվող աստղերը, այստեղ, համաձայն Պարսիվալ Լոուելի հաշվարկների պետք է գտնվեր «Իքս մոլորակը»: Մոլորակի որոնման ընթացքում նա համեմատում էր միևնույն երկնքի հատվածի լուսանկարները, կատարված 2-3 գիշեր տարբերությամբ: Աշխատում էր օրական 14 ժամ:
Այս ընթացքում Տոմբոն հայտնաբերեց նոր գիսաստղ, նոր աստերոիդներ, բազմաթիվ փոփոխական աստղեր, կատարեց նաև գալակտիկաների տարածական բաշխման հետազոտություններ:
1930 թվականի փետրվարի 18-ին լուսաթիթեղների վերլուծության ժամանակ Քլայդը տեսավ, որ Երկվորյակների դելտա աստղի մոտակայքում գտնվող թույլ երևացող կետերից մեկը տեղաշարժվել է, դա Պլուտոնն էր:
1932 թվականին Քլայդ Տոմբոն ընդունվեց Կանզասի համալսարան, որը ավարտեց 1936 թվականին: Շարունակել է աշխատել Լոուելի աստղադիտարանում մինչև 1943 թվականը: 1943-ից 1945 թվականները դասավանդել է Ֆլագստաֆում գտնվող Արիզոնայի քոլեջում, դրանից հետո մեկ տարի Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում:
1946 թվականից սկսած աշխատել է Աբերդինի բալիստիկ լաբորատորիայում, իսկ 1955 թվականից սկսած նաև դասավանդել է Նյու Մեքսիկո նահանգի համալսարանում (1965-ից պրոֆեսոր, 1973 թվականից պատվավոր պրոֆեսոր):
Պլուտոնի հայտնաբերման համար Քլայդ Տոմբոին շնորհվեց հատու մեդալ, որի վրա պատկերված էր Ուիլիամ Հերշելը: Բացի դրանից աստղագիտության մեջ ներդրման համար ստացել է Լոնդոնի թագավորական աստղագիտական միության Հ. Ջեկսոն-Գուիլթի անվան մեդալ 1931 թվականին, և այլ պարգևներ:
Պլուտոնի հայտնաբերում
Լոուելի աստղադիտարանում Տոմբոյի աշխատանքներից մեկն էր «Նեպտունի մոլորակի» համակարգված որոնումը (այս մոլորակը նաև անվանում էին X մոլորակ), որի գոյությունն ու գտնվելու վայրը կանխագուշակել էին Պարսիվալ Լոուելը և Ուիլիամ Պիկերինգը:
Տոմբոն օգտագործում էր աստղադիտարանի 13-դյույմանոց աստղաչափը, որով լուսանկարում էր երկնքի միևնույն մասերը տարբեր գիշերներին: Լուսանկարների համեմատության համար օգտագործվում էր բլինկ-մանրադիտակ: Այս դեպքում լուսանկարների փոխելիս երևացող մարմինները, այնպիսիք ինչպիսին են մոլորակները, կփոխեին իրենց տեղը լուսանկարում, իսկ ավելի հեռու գտնվող մարմինները կմնային անշարժ: Տոմբոն հայտնաբերեց այսպիսի շարժվող մարմին, իսկ հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ դա մոլորակ է: Հայտնաբերումը գրանցվեց 1930 թվականի փետրվարի 18-ին, ավելի վաղ ստացված լուսանկարների հիման վրա:
«Պլուտոն» անվանումը առաջարկել է 11-ամյա անգլիացի դպրոցական Վենեցիա Բերնին: 1930 թվականի մայիսի 1-ին Լոուելի աստղադիտարանի հայտարարագրում պաշտոնապես հայտարարվեց, որ մոլորակը կրելու է Պլուտոն անվանումը[8]: Անվանումը ընտրվել էր այնպես, որ մոլորակի անվանման առաջին երկու տառերը «Պ» և «Լ» կրկնում էին Պերսիվալ Լոուելի անվան առաջին տառերը:
Այժմ Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ և հանդիսանում է տրանսնեպտունային մարմինների խմբի անդամ, այս մարմինների խումբը խոչվում է «պլուտինո»:
Հայտնաբերված աստերոիդներ
Տոմբոն Պլուտոնի որոնման և դրանից հետ կատարված X մոլորակի որոնումների ընթացքում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 15 աստերոիդ[9]: 1931 թվականին նա նաև հայտնաբերել է 274P/Տոմբո—Տենագրա գիսաստղը:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ https://cdm16338.contentdm.oclc.org/digital/collection/Ms0407
- ↑ «Clyde Tombaugh Dead at 90», Կենսագրություն
- ↑ Happy 100th Birthday, Clyde Tombaugh
- ↑ «Pluto Features Given First Official Names». Միջազգային աստղագիտական միություն. 2017-09-07. Վերցված է 2017-09-15-ին.
- ↑ Kevin Schindler (2016). Lowell Observatory. Arcadia Publishing. էջ 72. ISBN 9781439655726.
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին. Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
- Clyde Tombaugh papers at New Mexico State University
- Many biographical articles on Clyde Tombaugh
- Biography, Interviews, Photo Gallery of Clyde Tombaugh, achievement.org
- Illinois proposes a Pluto Day and reinstate Pluto as a Planet in honor of C. Tombaugh: Illinois General Assembly, Senate Resolution SR0046 2/26/2009
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլայդ Տոմբո» հոդվածին։ |
|