Հաղարծին (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հաղարծին
Ընդհանուր տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԳևորգ Թամրազյան
Այլ անվանումներմինչև 1940Ջարխեչ
մինչև 1992Կույբիշև
Մակերես36.7 կմ²
ԲԾՄ980 մ
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3842 [1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմԱրադավան, Ավետարանական, Հայ Առաքելական
Տեղաբնականունհաղարծնեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ37426895
Փոստային ինդեքս3908
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքtavush.mtaes.am/about-communities/736/ (հայ.)
Հաղարծին (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Հաղարծին (Տավուշի մարզ) (Հայաստան)
Հաղարծին (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)##
Հաղարծին (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)

Հաղարծին գյուղը (մակերես՝ 36.7 կմ քառակուսի) Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 23 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 110 կմ Աղստև գետի ափին, Իջևան-Հրազդան երկաթուղու վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 19 C է, ձմռանը՝ -2 C։ Հաղարծին գյուղը բնակչության քանակով Հայաստանի 953 գյուղերի ցուցակում զբաղեցնում է 23-րդ տեղը (1985թ.֊ին 5-րդն էր)։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1815 թվականի օգոստոսի 11-ին Ճար Արծրունի իշխանի կողմից։ Գյուղի տարածքը մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունինք գավառի մեջ: Գյուղի անունը եղել է Ջարխեչ։ Ըստ Հրաչյա ԱՃառյանի, , Հայերեն արմատական բառարանի, , ` ԽԵՉ-նշանակում է, , նեցուկ, հենարան, , Ջարխեչ-Ճար իշխանի հենարան: 19-րդ դարի սկզբին ունենալով 35 ծուխ, մտել է ռուսական կայսրության կազմի մեջ։ Խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է Կույբիշև, իսկ 1991 թվականի ապրիլի 3-ին վերանվանվել է Հաղարծին։ Գյուղից 2 կմ արլ. է գտնվում Քսանջուր գյուղատեղին, գյուղի կիսաքանդ Սուրբ Կարապետ վանքը և Սբ. Սարգիս մատուռը։ Աղստև գետի աջ ափին է գտնվում Անդրհող տարածքը, որտեղ կան մ. թ. ա. 4-րդ հազարամյակի հայկական գերեզմաններ։ Ոչ ստույգ տվյալներով Գագիկ Ա-ի կինը թագուհի Կատրամիդեն թաղված է Հաղարծին-Ջարխեչ տարածքում։ Առաջին բնակիչները տեղափոխվել են Աչաջուր գյուղից, նրանք 7 ընտանիք են եղել-Թամրազյաններ, Աղաջանյաններ, Հովհաննիսյաններ և այլն: Աչաջուր եկածների մի մասը եկած են արցախյան Դրմբոն, Վանք, Տիզակ (Դիզակ) գյուղերից: Իջևանի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հաղարծին գյուղը, բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարում: Արշակունիների թագավորության անկումից հետո Աղստևի հովիտն ընկնում է պարսիկների իշխանության տակ և վարչականորեն մտնում է Մեծ Հայքի Գուգարքի մարզի Կայեն աշխարհի (Սևորդյաց երկիր) մեջ: 13-րդ դարում թաթար-մոնղոլները գրավում են Կայեն աշխարհը (Սևորդյաց երկիրը), քանդում բնակավայրերը, կոտորում կամ գերի են վերցնում բնակիչներին: Կայեն (Սևորդյաց երկիր) աշխարհը մեծ ծաղկում է ապրում XII-XIV դարերում, երբ ամբողջ Աղստևի հովիտն անցնում է Արծրունիների և Զաքարյանների իշխանության տակ: Այդ շրջանում կառուցվում և վերականգնվում են եկեղեցական համալիրները, առաջանում են նոր բնակավայրեր, կառուցվում են կամուրջներ, իջևանատներ: Այդ շրջանի հուշարձանների թվին են պատկանում Հաղարծինի, Գոշավանքի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Ջուխտակ և այլ վանքային համալիրները, որոնք նաև առաջատար մշակութային օջախներ էին: Հաղարծինի համալիրի հետ է կապված միջնադարի հոգևոր գործիչ` Խաչատուր Տարոնացու անունը, որի հիմնադրած եկեղեցական դպրոցում ուսուցանում էին ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ առարկաներ, այդ թվում երաժշտություն (հին հայկական նոտաներով` խազերով): Հաղարծին գյուղը գտնվում է Դիլիջանից 12 կմ և Իջևանից 23 կմ հեռավորության վրա: Գյուղի հյուսիս արևելքում է գտնվում Միափորի լեռնաշղթայի Աբեղաքար լեռը բ.ծ.մ. 2050 մ.: Գյուղի տարածքում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները, որը կառուցվել է 1846 թ. և որի կառուցողներից է եղել Ոսկան քահանան: Սարիքարի (բ.ծ.մ. 2170 մ.) ստորոտում է գտնվում Թագնիստի բլուր արքայկան հանգրվանը, որը եղել է Էջմիածին-Սանահին ճանապարհին: Գյուղի այժմյան անունը Հաղարծինը Հրաչյա Աճառյանը ստուգաբանում է որպես. հաղ- ամբողջ, մեկ / ար- նրանից / ծին-ծնված այսինքն, , միածին, ,: Կա տեղական տարբերակ հաղ-խաղ և արծիվ, ստուգաբանվում է արծվի խաղ: Արգիշտի Ա-ի (786 – 764 թթ.մ. թ. ա.) թագավորության ժամանակ այս տարածքը հայտնի է եղել Ալիշտու անունով: Աղստև գետը հայտնի է եղել Լոփնաս (Լոգնաս) ձևով: Աղստև անունը Ղևոնդ Ալիշանը ստուգաբանել է որպես, , հորդառատ, , : Գյուղի արևելքով հոսում են Աղստևի երկու վտակները` Խալքարը, որը գրվել է սխալմամբ, , քարխանա, , իսկ այժմ չգիտես ինչու Ձնաջուր անունն ունի և Քսանջուրը, այժմ չգիտես ինչու Քռսնաջուր է կոչվում: Գյուղի տարածքով են անցնում Աղստևի 3 ձախակողմյան վտակները: Աղստևի ամենախոշոր վտակը` ձախ Սպիտակաջուր վտակն է:


Հավաքեց և կազմեց Արմեն Սարենցը

Բնակչություն

Բնակչության մի մասն այստեղ է գաղթել Իջևանի Աչաջուր գյուղից 1815 թ., որոնք Արցախի Վանք, Տիզակ (Դիզակ) և Դրմբոն գյուղերից վերաբնակվածներ են։ Ըստ Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծի` Հաղարծին գյուղի հեռանկարային բնակչությունը 2010 թ. համար հաշվարկված էր 5600 մարդ: Ներկա դրությամբ Հաղարծին գյուղի բնակչությունը կազմում է 3842 մարդ:Բնակչության հիմնական զբաղմունքն է հանդիսանում անասնապահությունն և հողագործությունը։ Հաղարծնի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2004 2012
Բնակիչ 371 1304 2136 2655 2811 3357 4497 3842 3635 3784

Տնտեսություն

Հաղարծին գյուղական համայնքն ընդգրկված է «Դիլիջան» ազգային արգելոցի տնտեսական գոտում: 2002 թ. «Դիլիջան» արգելոցը, դրան հարակից տարածքներն ընդգրկվել են «Դիլիջան» ազգային արգելոցի սահմաններում: Արգելոցը գտնվում է Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 հա տարածություն, այդ թվում անտառածածկ` 26010 հա: Արգելոցում պահպանվում են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական և բնության եզակի հուշարձանները: Արգելոցի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական տարածագործառնական գոտիների: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և բանջարեղենի մշակությամբ։ Գյուղի տնտեսությունը 1960-ականներին լավ զարգացած է եղել Մաթևոս Խաչատուրի Թամրազյանի ղեկավարման ժամանակ, իսկ վերընթաց է ապրել Բաբկեն Սերգոյի Արզումանյանի ղեկավարման (1972-1980 թթ.) ընթացքում, հատկապես անասնապահությունը, ծխախոտագործությունը և այգեգործությունը: 1985 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակված «Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծում» հաշվի է առնված նաև Հաղարծին (Կույբիշև) գյուղը` որպես առողջարանային գոտու հեռանկարային զարգացման տարածք: 1985 թ. Կույբիշև գյուղի բնակչությունը կազմել է 6940 մարդ (Թեղուտի հետ միասին), տարածքը` 143.5 հա: Գետի ողողահունում կառուցված են եղել արդյունաբերական կետեր, մաքրման կայան: Աղստև գետի ձախ ափով անցնում էր երկաթգիծը` «Կույբիշև» կայարանով: Երկաթգծի օտարման գոտով անցկացվել է Դիլիջան-Իջևան մայրուղին:

Պատմամշակութային կառույցներ

Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան Հաղարծինում, 1985 թ., գյուղի կենտրոնում

Ստորև բերվում է Հաղարծին գյուղի պատմամշակութային հուշարձանների ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցուցակը:

  • Հաղարծին գյուղից դեպի հարավ արևելք 1 կմ հեռավորության վրա է գտնվում Անդրհողեր բրոնզեդարյան տեղանքը:
  • Ամրոց մ.թ.ա. 3-1 հազ.գյուղից 4 կմ հվ-աե, Հաղարծին տանող ճանապարհից աջ, անտառում
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 1 կմ աե, Քսնաջրի աջ ափին, հրվանդանի վրա
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 3 կմ հս-աե Քսնաջրի աջ ափին
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.ամրոցի տարածքում և մերձակայքում
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 3 կմ հս-ամ Ղալաքարից(Խալաքար) 0.3 կմ ամ, գոմերի մոտ, բլրի վրա
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 3 կմ հս-ամ Ղալաքարից(Խալաքար) հվ
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.ամրոցիցի հս-ամ սարահարթի վրա
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 3.5 կմ հս, բլրի վրա
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.մասամբ ամրոցի տարածքում և մերձակայքում
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 3.5 կմ հս-աե, Քսնաջրի աջ ափին, Աբեղաքար լեռան հվ ստորոտին
  • Ամրոց մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 4 կմ հս-աե, Քսնաջրի ձախ ափին
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.ամրոցի հս, հվ և աե մասերում
  • Ամրոց 13-17 դդ.գյուղից 2 կմ ամ Հաղարծինի վանական համալիրից 2 կմ ամ, Խզնաքարում
  • Ամրոց «Ղալաքար»մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 6 կմ հս-ամ, Ղալաքար սարի գագաթին
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.ամրոցի ամ, հս-ամ և հվ-ամ կողմերում
  • Բնակատեղի մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 2 կմ հս-ամ, Ղալաքար տանող ճանապարհի երկու կողմում «Պալախկուտ» վայրում
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.բնակատեղիի ամ և հս կողմերում
  • Բնակատեղի մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 4.5 կմ հս-ամ, Ղալաքար տանող ճանապարհին
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.բնակատեղիի հս մասում
  • Բնակատեղի մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 6 կմ հս-աե Քսնաջրից 3 կմ աե
  • Բնակատեղի մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 7 կմ հս-ամ Ղալաքարից 2 կմ հվ-ամ, բլրի վրա
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.բնակատեղիից հվ
  • Բնակելի տուն 1850-1900-ական թթ.գյուղի մեջ, «Ժամի թաղ» թաղամասում կիսավեր է
  • Գերեզմանոց 13-15 դդ.գյուղից 6.5 կմ հս-ամ, Հաղարծինի վանքից 3.5 կմ աե, վանք տանող ճանապարհից ձախ, անտառում
  • Խաչքար 13 դ.
  • Գյուղատեղի 10-14 դդ.գյուղից 6 կմ հվ, Գոշ տանող անտառամեջ ճանապարհին, «Տերտերի հանդեր» վայրի «Քոչ յոլ» բացատում
  • Մատուռ 12-13 դդ.գյուղատեղիի հվ մասում ավերված է
  • Գյուղատեղի 13-15 դդ.գյուղից 1.5 կմ հվ-ամ «Խաչի յալ» վայրում անտառի եզրին
  • Գյուղատեղի 13-17 դդ.գյուղից 7 կմ հս-ամ, Հաղարծինի վանքից 3 կմ աե, վանք տանող ճանապարհից ձախ, անտառում
  • Գյուղատեղի «Աշղի» միջնադար գյուղից 2.5 կմ հվ-աե, ձորի երկու կողմում
  • Գերեզմանոց 8-12 դդ.գյուղատեղիի ամ մասում, ձորի ձախ կողմում
  • Գերեզմանոց 12-14 դդ.գյուղատեղիի հվ-ամ մասում, ձորի ձախ կողմում
  • Մատուռ 12-13 դդ. Թարխանագետի աջ ափին ավերված է
  • Գյուղատեղի «Եղցի» 5-17 դդ.գյուղից 2.5 կմ հվ, Փոխլու և Քարխանա (Թարխանա) գետերի միջև
  • Գերեզմանոց 5-17 դդ.գյուղատեղիի հս-աե մասում
  • Եկեղեցի «Եղցի» 5-6 դդ.կիսավեր է
  • Գյուղատեղի «Հաղարծին» 10-15 դդ.գյուղից 4 կմ հս-ամ, *Հաղարծինի վանքից 4 կմ հվ-աե, վանք տանող ճանապարհից աջ, անտառում
  • Գյուղատեղի «Շլորկուտ» 10-14 դդ.գյուղից 3 կմ հվ, «Կեղտոտ ջրի» («Փոխլու») ձախ ափին
  • Մատուռ12-13 դդ.գյուղատեղիի հս մասում ավերված է
  • Գերեզմանոց 12-14 դդ.գյուղատեղիի ամ մասում
  • Գյուղատեղի «Սուլթան» 5-17 դդ.գյուղից 3 կմ հս-ամ, Ղալաքարից հվ, բլրակի վրա տարածքում եղել է բրոնզեդարյան բնակատեղի, ներկայումս մելիորացված
  • Գերեզմանոց 15-17 դդ.
  • Գյուղատեղի «Քսնաջուր»10-15 դդ.գյուղից 3 կմ հս-աե
  • Գերեզմանոց 10-15 դդ.
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.գյուղի հս մասում ավերված է
  • Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազ.գյուղից 2 կմ աե, Դիլիջան-Իջևան խճուղուց աջ, Աղստև գետի աջ ափին
  • Եկեղեցի19 դ.գյուղի մեջ, «Ժամի թաղ» թաղամասում
  • Խաչքար 13-14 դդ.ագուցված է մկրտարանի հս պատին
  • Խաչքար 13 դ.Հաղարծինի վանքից 4 կմ աե, վանք տանող ճանապարհից ձախ
  • Խաչքար` Թևավոր (Խաչքար «Պորտավոր»)1287 թ.գյուղից 4 կմ հս-ամ, Հաղարծինի վանք տանող ճանապարհի ձախ կողմում
  • Կամուրջ 19 դ.Դիլիջան-Իջևան ճանապարհին, Հաղարծին գետի վրա, նոր կամրջի հս կողմում
  • Մատուռ Սբ. Սարգիս 16 դ.«Վիրի կալեր» վայրում կիսավեր է
  • Խաչքար 12-13 դդ.ծառայում է որպես վեմքար
  • Վանական համալիր Հաղարծին 10-13 դդ. կառուցել է Իվանե Զաքարյանը, շինարարությանն աջակցել են Զաքարյանների վասալ Աթանեսը և Արտավազը: Ճարտ.` Մինաս և Գրիգորես:
  • Քարայր-կացարան 10-13 դդ.Հաղարծինի վանք տանող ճանապարհի 2.5 կմ-ի վրա, ճանապարհից 300 մ աջ, անտառում
  • Դպրոց- գործել է 1915-21 թթ. հետագայում` բնակելի տուն («Բարսեղանց տներ»)

Հավաքեց և կազմեց Արմեն Սարենցը

Եղանակային պայմաններ

Հաղարծնի գյուղական համայնքի տարածքը (ՀՀՇՆ II-7.01.96 շինարարական նորմերի) գտնվում է «չափավոր» շինարարակլիմայական գոտում` տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով: Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան կայուն և խորը շերտով: Միջին տվյալներով ձմեռը սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսին և ավարտվում մարտի առաջին տասնօրյակում: Հունվարի միջին ջերմաստիճանը -1.70C, ձմռան բացարձակ նվազագույնը` -230C: Ձմեռային եղանակները փոփոխական են: Գերակշռում են չափավոր ցուրտ և ձնհալքային եղանակները: Գարունը չափավոր խոնավ է, երկարատև, տեղումների միջին քանակը կազմում է 49-110 մմ: Գարնանային ցրտահարություններն ավարտվում են ապրիլի 2-րդ և 3-րդ կեսերին: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հարաբերական խոնավությունը տատանվում է 76-79%: Հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է 120C, ամռան բացարձակ առավելագույնը հասնում է 380C, տեղումների քանակը տատանվում է 49-110 մմ: Ամպամած եղանակները մեծ տոկոս են կազմում: Աշունը չափավոր է, երկրորդ կեսում` խոնավ: Առաջին աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին (ամենավաղը` հոկտեմբերի սկզբին): Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է 240-265 օր: Տեղումների տարեկան քանակը կազմում է 500-650 մմ:

Հաղարծին գյուղի տարածքի հանքահումքի հեռանկարները

1. Հաղարծինի հանքային դաշտ` տիտան-մագնետիտային ավազաքարերի ֆորմացիա, որն ընդգրկում է Հաղարծին գետի ավազանը: 2. Մայմեխի հանքային դաշտ` ոսկի-բազմամետաղային ֆորմացիա, որը տեղադրված է Մայմեխ լեռան լանջերին: 3. Գետիկի հանքային դաշտ` ոսկի-պղնձահանքային ֆորմացիա, որն ընդգրկում է համանուն գետի ջրավազանի ստորին հոսանքները: Հանքային միներալները ներկայացված են մագնետիտով, տիտանամագնետիտով, հեմատիտով, մարտիտով, լիմոնիտով, ռուտիլով, իլմենիտով և պիրիտով:Հաղարծինի հանքային դաշտի տիտան-մագնետիտային ավազաքարերը համարվում են արտակարգ հանքային հումք բազմանպատակ օգտագործման համար և, ըստ վերջին տվյալների, պարունակում են ոսկի, արծաթ և պլատինի խմբի մետաղներ, որոնց առկայությունը նոր հեռանկարներ է բացում հանքավայրի շահագործման համար: Հանքային միներալները ներկայացված են սֆալերիտով (Zn - 5.3%), գալենիտով (Pb - 1.34%) և խալկոպիրիտով (C ~ 1%):Ավելի խորը հորիզոններում հանքայնացումը ներկայացված է քվարց-մոլիբդենային, շեելիտային և պղինձ-հրաքարային հանքատեսակներով:

Հաղարծին գյուղի շրջակայքի տեղանուններ 2016թ.

  • Շունքար լեռ-նախկին Շնքար -բարձրությունը ծովի մակերևույթից (բ.ծ.մ.) 2079 մ.
  • Դիմաց լ.-Սարի քար-նախկին-Սյանգյարլու լ.-բ.ծ.մ. 2360 մ.
  • Պատվար լ.Սարի քար նախկին Մուղամլու լ.-բ.ծ.մ. 2526 մ.
  • Շորքար ժայռ-բ.ծ.մ. 1665 մ.
  • Աբեղաքար լ.-բ.ծ.մ. 1654, 8 մ.
  • Հովասար լ.նախկին Հախկխլու լ. -բ.ծ.մ. 1797, 5 մ.
  • Հովվասար լ.նախկին Չոբանողլի լ.-բ.ծ.մ.2092, 3 մ.
  • Իջևան լ.-2502 մ.Հաղարծին գյուղից 9 կմ հս./արմ.
  • Խածկաբակ լ.նախկին Ղազաղ բեկ լ.-1720 մ.Հաղարծին գյուղից 10 կմ հար./արմ.
  • Անճար լ.նախկին Մեծ Մայմեխ լ.(մայմեխ-հայերեն-անճար)-բ.ծ.մ. 2642 մ. Հաղարծին գյուղից 12 կմ հար./արմ.
  • Եղջերվասար լ.նախկին Փոքր Մայմեխ-բ.ծ.մ.2559 մ.Հաղարծին գյուղից 9 կմ հար./արմ.
  • Շտողան լ.(Խառնասար)-նախկին Ղշտողան լ.-բ.ծ.մ.2291 մ.(շտոգանել-հայերեն-խառնել)
  • Հաղարծին լ.-բ.ծ.մ.2093, 2 մ.
  • Սառցապատ լ. նախկին Բուսխանա լ.-բ.ծ.մ.2532 մ.Հաղարծին գյուղից 9 կմ հյուսիս- արևելք
  • Լերկասար լ. նախկին Ղռուդաղ լ. -բ.ծ.մ.1981 մ.
  • Եղեգնասար լ.նախկին Անայնեյ լ. -բ.ծ.մ.2669, 7 մ.
  • Գանձաքար ժայռ նախկին Խազնաքար
  • Փոշոտ հանդ նախկին Թոզլաղան
  • Ձնաջուր գետակ նախկին Քարխանա
  • Շաղոտ ջրվեժ նախկին Թոզլաղանի չռչռ
  • Տոնատեղի հանդ նախկին Բայրամի ուրթ
  • Իրիկնատեղի հանդ նախկին Իշիկ(Կիշիկ) ուրթ
  • Դատարկատեղի հանդ նախկին Խալի ուրթ
  • Փեշիկ հանդ նախկին Փիշիկ ուրթ
  • Կատրանատեղ(Գագիկ Ա-ի (990-1020) կինը) նախկին Ռուստամի ուրթ
  • Հորթավեր նախկին Դանաղռան
  • Իշխանալանջ նախկին Խանըխլարա յալ
  • Ժայռահողեր նախկին Ճեռի (ճռճռան)ֆեղեր
  • Վերնավրան նախկին Վիրի բինա
  • Պալախկուտ-(Պալ-խոշոր ապառաժ քար)
  • Գդակասար նախկին Փափախ քար

Հավաքեց և կազմեց Արմեն Սարենցը

Տես նաև

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1589-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Արմեն Սարենց -Ծանոթություն Հայաստանի հետ 2000թ.(անտիպ)
  • Մատենադարանի վավերագրերը. հրովարտակներ, պր. IV, կազմեց Ք. Կոստիկյանը, Երևան, 2008, էջ 8 Ս. Ջ ա լ ա լ յ ա ն ց. Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, հ. Բ, Տփխիս, 1858, էջ 259, Ր ա ֆ ֆ ի. Երկերի ժողովածու, հ. 9, Երևան, 1987, էջ 428:
  • Դիվան հայ վիմագրության, պրակ VI, կազմեցին Ս. Ավագյան, Հ. Ջանփոլադյան, Ե., 1977, էջ 71

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 14-ին.

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=40837