Սոլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սոլակ
Սոլակ գյուղի երկաթուղային կայարանի շենքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2454 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սոլակ (Հայաստան)##
Սոլակ (Հայաստան)

Սոլակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 9 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի ձախ ափին, բլրապատ վայրում։ Այստեղ է ծնվել մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը։

Բնակչություն

Նախնիների մի մասը գաղթել են Ալաշկերտի, Արճեշի, Վանի գավառների ու Սալմաստի գյուղերից։

Սոլակի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 363 1339 1297 1759 1833 2175 2110 2147 2548 2418

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սոլակի հյուսիս-արևմուտքում՝ “Տափակ մայրի” վայրում, գտնվում է VII դարի Սբ. Աստվածածին եկեղեցին, որի վրա կա 1224 թ.-ի արձանագրություն, շուրջը՝ XIII-XIX դարերի խաչքարերով գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև միջին դարերի հռչակավոր Մայրավանքը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 181» (PDF). Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.