Իջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իջևան
Զինանշան

Իջևանի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներՔարվանսարա
Մակերես4,6 կմ²
ԲԾՄ700 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն20 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Տեղաբնականունիջևանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (263)
Փոստային դասիչ4001, 4002
Ավտոմոբիլային կոդ57
Պաշտոնական կայքijevancity.am
Իջևան (Հայաստան)##
Իջևան (Հայաստան)

Իջևան (նախկինում՝ Քարվանսարա), քաղաք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Աղստև գետի ափին, Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Քաղաքի կարգավիճակ ստացել է 1961 թվականին։

Անվանում

Այժմյան քաղաքի տեղում հնում գտնվել են իջևանատներ, որոնք սպասարկել են Ասորիքից ու Դվինից դեպի Պարտավ և Հյուսիսային Կովկաս գնացող առևտրական տարանցիկ ճանապարհը։ Պարսկական տիրապետության շրջանում այդ վայրը կոչվել է Իստիբուլաղ (պարսկերեն բառացի՝ «տաք աղբյուր», ուր 1780֊ական թվականներին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատումից հետո վերանվանվել է Իջևան։ Քաղաքի կարգավիճակ ունի 1961 թվականից[2]։

Աշխարհագրություն

Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին։ Քաղաքը գտնվում է Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։

Կլիմա

Իջևանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում, կլիման բավականին մեղմ է. ամռանը ոչ շատ շոգ է, իսկ ձմռանը՝ ոչ սաստիկ ցուրտ։ Օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին կազմում է մոտ 23 °C, հունվարին մոտ 0 °C տարեկան տեղումների քանակությունը 563 մմ։

Իջևանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.9
(40.8)
6.2
(43.2)
11.4
(52.5)
18.0
(64.4)
23.2
(73.8)
27.1
(80.8)
30.5
(86.9)
29.9
(85.8)
25.7
(78.3)
19.3
(66.7)
12.4
(54.3)
6.8
(44.2)
17.95
(64.31)
Միջին օրական °C (°F) 0.5
(32.9)
1.6
(34.9)
6.1
(43)
12.0
(53.6)
17.0
(62.6)
20.7
(69.3)
23.9
(75)
23.5
(74.3)
19.3
(66.7)
13.4
(56.1)
7.6
(45.7)
2.6
(36.7)
12.35
(54.23)
Միջին ցածր °C (°F) −3.8
(25.2)
−2.9
(26.8)
0.9
(33.6)
6.0
(42.8)
10.8
(51.4)
14.4
(57.9)
17.4
(63.3)
17.1
(62.8)
12.9
(55.2)
7.6
(45.7)
2.8
(37)
−1.6
(29.1)
6.8
(44.23)
Տեղումներ մմ (դյույմ) 17
(0.67)
24
(0.94)
33
(1.3)
46
(1.81)
72
(2.83)
62
(2.44)
36
(1.42)
31
(1.22)
28
(1.1)
36
(1.42)
27
(1.06)
17
(0.67)
429
(16.88)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Բնակչություն

Իջևանի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1976 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 440 1016 1790 2261 4426 7639 15006 18681 19100 20223 20300 20800

Տնտեսություն

Իջևանը հայտնի է իր գորգագործությամբ։ Այստեղ է գտնվում Հարավային Կովկասի ամենամեծ գորգագործական կոմբինատը, որը մեծ համբավ ուներ ողջ խորհրդային միությունում։ Իջևանյան գորգագործության նմուշները այսօր ևս պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Իջևանը հայտնի է նաև իր գինիներով։ Քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը։

Զբոսաշրջություն

Իջևանի մոտակայքում գտնվող Կիրանց վանքը

Իջևանի տեսարժան վայրերից են կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին (Դենդրո պարկը), Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը և այլն։ Ավանդաբար յուրաքանչյուր տարի Իջևանում տեղի է ունեցել ճարտարապետների միջազգային սիմպոզիում, որի արդյունքում ստեղծված գործերը տեղադրված են կենտրոնական զբոսայգում։

Իջևանի տարածաշրջանը հայտնի է նաև իր պատմաճարտարապետական կոթողներով, որոնցից ամենահայտնին Մակարավանքն է։ Այն կառուցվել է X-XIII դարերում՝ գտնվում է Աչաջուր գյուղի մոտ՝ Իջևանից 10 կմ հեռավորության վրա։ Տարածքի լեռներում բազմաթիվ են քարանձավները (Լաստիվեր՝ գ. Ենոքավան 3 կմ)։

Իջևանը հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարելի է կազմակերպել ձիարշավներ, հետիոտնային, հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։

Պատմամշակութային կառույցներ

Հին Քարվանսարան գտնվում էր այժմյան Իջևան քաղաքից 10 կմ հարավ, Աղստևի ձախ ափին։ Քաղաքի արևմտյան մասում է գտնվում 13-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 14-ին.