Երանոս (Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)
Գյուղ
Երանոս
Երանոս գյուղի մուտքի կամարը, կառուցվել է 2013 թ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1828-1830 թ.
Մակերես53.4 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6127[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Երանոս (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Երանոս, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գյուղը գտնվում է Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում, մարզկենտրոն Գավառից 25 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա։ Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։


Երանոս՚ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է “խաղաղասեր” կամ “խաղաղարար”։ Գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մսուր մանկապարտեզ, կոմունալ տնտեսություն, ընտանեկան բժշկության ամբուլատորիա, առևտրի և սպասարկման օբյեկտներ։

Պատմություն

Գյուղը կազմավորվել է 1828-1830 թվականներին։ Եկել են Ալաշկերտի Խաստուր գյուղից, Մուշից, սակայն գյուղը ունի ավելի հին պատմություն։

Հուշարձանները

Գյուղի հյուսիսային մասում կա երկու ամրոց՝ ՙՆեղ բողազ (մ.թ.ա 3-րդ հազարամյակ)՚ և ՙՇեն դվոր (մ.թ.ա 2-րդ -1-ին հազարամյակ)՚։ Գյուղում կա Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի-սրբավայր (1215 թ.), Թուխ Մանուկ, Խոնարհված Սուրբ, Սուրբ Սոֆյա մատուռներ, դամբարաններ և 15-17դդ. խաչքարեր։

Կլիմա

Գյուղի կլիման ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Տնտեսություն

Գյուղի ազգաբնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը։ Տղամարդիկ հիմնականում մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Երանոս (Գեղարքունիքի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 45, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ