Բագրատաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բագրատաշեն
ռուս.՝ Ламбалу
ադրբ.՝ Ləmbəli
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՀովսեփ
Այլ անվանումներմինչև 1960Լամբալու
մինչև 1972Դեբեդաշեն
ԲԾՄ450 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2 833[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբագրատաշենցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս4104
Փոստային դասիչ4104
Բագրատաշեն (Հայաստան)##
Բագրատաշեն (Հայաստան)

Բագրատաշեն, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, Դեբեդ գետի ափին, մարզկենտրոնից 73 կմ հյուսիս-արևմուտք։

Նախկին անվանումներից է՝ Լամբալու (մինչև 1960 թ.-ի հունիսի 18), Դեբետաշեն (մինչև 1972 թ.-ի փետրվարի 23)[2]: Բագրատաշեն է վերանվանվել 1972 թ.-ի փետրվարի 23-ին։

Բնակչություն

Բագրատաշենի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 11 385 986 1289 1151 2733 1821 2555 3023 2990

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և գինեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Բագրատաշենն ունի մի ընդարձակ (8 հա) մշակույթի ու հանգստի զբոսայգի՝ մերձարևադարձային դեկորատիվ ծառերով ու թփերով։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 37.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 23-ին.