Բերդ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդ (այլ կիրառումներ)
Քաղաք
Բերդ
Բերդի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Հիմնադրված է898 թ.
Այլ անվանումներՈլորուտ, Բերդագյուղ, Բերդգյուղ
Մակերես3,5 կմ²
ԲԾՄ930 մ
Բնակչություն7 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (267)
Փոստային ինդեքս4201
Ավտոմոբիլային կոդ5
Բերդ (քաղաք) (Հայաստան)##
Բերդ (քաղաք) (Հայաստան)
Մաշտոցի պողոտա, քաղաք Բերդ

Բերդ, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 54 կմ արևելք, Տավուշ գետի հովտում։

Անվանում

Բերդը իր անունը ստացել է տեղական ամրոցից։

Աշխարհագրություն

Գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է[2]։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Բերդի շրջանում գտնվում են Նավուր, Չինչին, Իծաքար, Տավուշ և Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսեսգյուղ, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար գյուղերը։

Քաղաքի մոտ գտնվում են X դարի հայկական Տավուշ ամրոցի ավերակները, Նոր Վարագավանք և Խորանաշատ (XII դար) վանքերը, կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. I հազարամյակ) և Բերդի թանգարանը։

Տարեգրության էջեր

Մատենագրության մեջ Բերդը հիշատակվում է նաև Բերդագյուղ, Բերդգյուղ, Թավուզղալա, Թուզկալա, Թաուզքենդ, Թովուզկալա, Թոուս, Թոուս ղալե, Ղալաքյանդ, Շլորուտ, Ոլորուտ անուններով։ Քաղաքատիպ անվան, նախկին Շամշադինի վարչական շրջանի կենտրոնն է, գտնվում է Կուրի աջակողմյան վտակ Տավուշ գետի ձախ ափին՝ շրջապատված է ոչ բարձր լեռներով, որոնց լանջերին տեղ-տեղ կան թփուտներ։ Անունը ստացել է Տավուշ բերդի անունից։ Տեղանքը ընդարձակ է, կաթսայաձև իջվածք, որի միայն արևելյան կողմը երիզում է Խնձորուտի լեռնաշղթան, իսկ մյուս կողմերը օղակված են Տավուշի լեռների ճյուղերով։ Բնակավայրի կենտրոնական հատվածը ծովի մակարդակից 909 մ վրա է գտնվում, իսկ բնակավայրը կիսող առուն ձախից Տավուշ գետն է թափվում 877 մ բարձրության վրա։

Բնակավայրը մոտիկից երիզող Կարմիր քարը, Սորան և Տավուշ բերդի վերջին հատվածը ծովի մատարդակից 1100-1200 մ բարձրություն ունեն, իսկ ավելի հեռվից օղակող լեռների գագաթները՝ Արջաքարը, Արամա և Թեղուտ սարերը, հատում են 1500 մ և ավելի բարձր մակարդակները։ Բնիկները նախկինում տեղահանվել, գերեվարվել ու ոչնչացվել են։ Ներկա բնակչությունը սերվում է այլ վայրերից՝ Արցախից, Վրաստանից, Երևանի նահանգներից եկած ընտանիքներից։ Վերաբնակվածները, նրանց սերունդները կապ են հաստատել այլ վայրերի մարդկանց հետ, որտեղից տեղափոխվել են իրենց նախնիները։

Բնակչություն

Բերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]


Տնտեսություն

Բերդում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ, ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ։

Կրթություն

Գործում են նախադպրոցական հաստատություն, 4 հանրակրթական գեղարվեստի և մարզական դպրոցներ, «Ալիք» համալսարանի մասնաճյուղը, պետական քոլեջ, պատմական թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն և այլն[4]։

Պատմամշակութային կառույցներ

Բերդ քաղաքում գործում է Սուրբ Հովհաննես եկեղեցին, 4 կմ արևմուտքում՝ Շեկ աղբյուր, 3 կմ հյուսիս՝ Ոսկեվան, 3 կմ արևելք՝ Խլեզձոր և 5 կմ հյուսիս՝ Սռի գյուղատեղիները։

Քաղաքում գործում է Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանը:

Հայտնի անձինք

Տես նաև

Արտաքին հղումներ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Տավուշ» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
  4. «Հայաստան» հանրագիտարան. Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա. 2012. էջ 1164. ISBN 978-5-89700-040-1.

Արտաքին հղումներ