Սևքար (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Սևքար
Սևքարի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԹելոյան Թաթուլ
Այլ անվանումներՂարադաշ
ԲԾՄ800 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1997[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսևքարեցի
Ժամային գոտիUTC+4
Սևքար (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Սևքար (Տավուշի մարզ) (Հայաստան)

Սևքարը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, մարզկենտրոնից 18 կմ հյուսիս, Սևքար գետի հովտում։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 6-7 բալլանոց սեյսմիկ գոտում։

Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ.[2]

Աշխարհագրություն

Պատմական Սևքարը շրջակայքի կենտրոնն էր։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ։ Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է՝ 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721 թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը և այգեգործությունը։ Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ.[2] Գտնվում է Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, Իջևանից մոտ 20 կմ հեռավորությամբ։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 1-ին սեյսմիկ գոտում։

Սևքարը ծավալված է Աղստև և Սևքար գետերի միջև։ Գյուղի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից 700 - 1700 մ բարձրության վրա, հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ընդհանուր թեքությամբ։ Առանձին լեռների բարձրությունը հասնում է 2500 մ և ավել։ Առավելում են լեռնատափաստանային և, հարավարևմտյան մասում՝ լեռնաանտառային լանդշաֆտները։

Կլիմա

Գյուղը ունի բարեխառն կլիմա, բարեխառն շոգ ամառներով և մեղմ ձմեռներով։ Ցածրավայրերում կլիման համարյա հասնում է սուբտրոպիկայինին։ Միջին տարեկան ջերմաստիճանը. ցածրավայրերում՝ 12 °C, բարձրավայրերում՝ 4 °C։ Առավելագույն ջերմաստիճանը՝ 37 °C, նվազագույնը՝ -20 °C։ Միջին տարեկան տեղումները՝ 500 - 800 մմ, ձյան ծածկույթը՝ 10 - 15 սմ։

Բնություն

Բուսականության մեջ առավելում են տարածքի նշանակալի մասը զբաղեցնող անտառները (600 - 2500 մ բարձրության վրա)։ Այստեղ աճում են 120 բույսերի տեսակներ։ Հիմնական ծառերն են հաճարենին, կաղնին, բոխին։ Աճում են նաև ընկուզենիները, լորենիները, հացենիները, կեչիները, գիհիներ։ Տարածված են բազմամյա խոտերը։

Բնակչություն

Սևքարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2004
Բնակիչ 1019 2411 1511 2363 1626 2158 2153 2222 1997

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Սևքարից 2 կմ հարավ կա XVII դարի եկեղեցի, իսկ 3 կմ արևմուտքում գտնվում է XVI-XVII դարերի Դարպասի գյուղատեղին։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. 2,0 2,1 Գյուղպետարանի տվյալներով.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 179» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 20-ին.