Ներքին Կարմիրաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ներքին Կարմիրաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՄանվել Կամենդատյան
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1072 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆերքին կարմիաղբյուրեցի
(բարբ.՝ ներքին կարմրըխպրեցի)
Ժամային գոտիUTC+4
Ներքին Կարմիրաղբյուր (Հայաստան)##
Ներքին Կարմիրաղբյուր (Հայաստան)

Ներքին Կարմիրաղբյուրը, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Երևանից՝ 192 կմ, մարզկենտրոնից՝ 59 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Գյուղը գտնվում է շրջկենտրոնից 8 կիլոմետր հեռավորության վրա՝ Տավուշ գետի ձախափնյակում։ Ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, մոտակայքում է Շիշթափա գագաթը՝ 926 մ բարձրությամբ։ Գյուղի ծագումը սկսվում է XVI դարից և ունեցել է Վարդաշեն անունը։ Փոքր բնակավայրն ունեցել է երկու թաղամաս՝ մեծ և փոքր, որը գտնվում է Մարցալու ձորի աջ և ձախ կողմերում։ Վարդաշենի բնակիչների նախնիները եկելն են Ղարաբաղից, Վարդաշեն, Բարդա և այլ բնակավայրերից։ Գյուղը սահմանամերձ է, առանձնատների մեծ մասն ավերվել է ադրբեջանցիների հրետակոծություններից։ Բնակչությունը նվազել է։ 1965 թվականին սկսել է գործել միջնակարգ դպրոցը[1]։ Գյուղից 5 կմ հյուսիս արևմուտք գտնվում են Շենատեղեր գյուղատեղին և 10-15 դդ. խաչքարերով գերեզմանոցը։

Կլիմա

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։

Բնակչություն

Ներքին Կարմիրաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[2]

Տարի 1908 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 374 893 1175 1221 1348 1214 1241 1061 934 1072

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։

Հայտնի անձինք

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզպետարան, Ներքին Կարմիրաղբյուր
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 145» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 20-ին.