Բրայան Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Ջոնսոն
Brian Johnson
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Brian Johnson
Ի ծնե անունանգլ.՝ Brian Francis Johnson
Ծնվել էհոկտեմբերի 5, 1947 (76 տարեկան)
Դանսոն
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Ժանրերհարդ ռոք, ռոքնռոլ, բլյուզ ռոք
Մասնագիտություներաժիշտ, երգահան
Երգչաձայնբարիտոն և contratenor?
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI, Epic, Atlantic
ԱնդամակցությունGeordie? և AC/DC
ԿապվածAC/DC, Geordie, Sting
Կայքacdc.com
 Brian Johnson Վիքիպահեստում

Բրայան Ջոնսոն (անգլ.՝ Brian Johnson, հոկտեմբերի 5, 1947 թ.), անգլիացի երգիչ և երգահան։ 1980 թվականից եղել է ԷյՍիԴիՍի ռոք խմբի մենակատարը։

Բրայանը ծնվել է 1947 թվականին անգլիական Դանսթոն քաղաքում։ Նրա հայրը ավագ սերժանտ էր անգլիական բանակում, իսկ նրա մայրը՝ իտալուհի։ Փոքր տարիքում Բրայանը երգում էր տեղի եկեղեցու երգչախմբում, նա նույնիսկ հայտնվել էր հեռուստատեսային հայտնի հաղորդման մեջ։

Բրայանի առաջին խումբը եղել է Gobi Desert Canoe Club, ավելի ուշ երգել է Fresh խմբում, սակայն նրա գրած առաջին ալբոմը՝ I Can't Forget You Now-ն եղել է Geordie խմբի կազմում։ Բայց դա նրան հաջողություն չի բերել։ Դրան հաջորդող երկու տարիների ընթացում նա զբաղվում էր ավտոմեքենաների վերանորոգմամբ։ ԷյՍիԴիՍի խմբի նախկին մենակատարի՝ Բոն Սքոթի մահվանից հետո, երբ խումբը փնտրում էր նոր անդամի, Բրայանը հայտ է ուղարկում և հրավիրվում խումբ։

Ջոնսոնն առաջին անգամ ամուսնացել է 1968 թվականին Կարոլինայի հետ, նրանք ունեցել են երկու երեխա, սակայն ամուսնալուծվել։ 2009 թվականի սեպտեմբերին նրա մոտ հայտնաբերվել է Բարրեթի ախտանիշ, որի պատճառով չեղյալ են հայտարարվել համերգային մի քանի շրջագայություններ։ Բրիտանական "Կիրակնօրյա" թերթի 2011 թվականի հարուստ մարդկանց ցուցակի համաձայն՝ Բրայանի կարողությունը կազմում էր 50.000.000£:

Geordie խմբի կազմում թողարկված ալբոմներ

ալբոմի վերնագիրը թողարկումը
Hope You Like It 1973
Don't Be Fooled by the Name 1974
Save the World 1976
Save the World 1978

AC/DC խմբի կազմում թողարկված ալբոմներ

ալբոմի անվանումը թողարկումը վաճառքը ԱՄՆ-ում վաճառքը ամբողջ աշխարհում
Back in Black 1980 թվականի հուլիս 22.000.000 50.000.000
For Those About to Rock 1981 թվականի նոյեմբեր 4.000.000 7.000.000
Flick of the Switch 1983 թվականի սեպտեմբեր 1.000.000 4.000.000
Fly on the Wall 1985 թվականի հուլիս 1.000.000 4.200.000
Who Made Who 1986 թվականի մայիս 5.000.000 10.000.000
Blow Up Your Video 1988 թվականի հունվար 2.000.000 4.000.000
The Razors Edge 1990 թվականի սեպտեմբեր 5.000.000 12.000.000
Live 1992 թվականի հոկտեմբեր 5.000.000 8.000.000
Ballbreaker 1995 թվականի սեպտեմբեր 2.000.000 6.000.000
Stiff Upper Lip 2000 թվականի փետրվար 1.000.000 4.000.000
Black Ice 2008 թվականի սեպտեմբեր 2.500.000 6.200.000