Քեթի (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քեթի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՄեծ Քեթի
Մակերես17.5 կմ²
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1117[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունքեթեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Քեթի (գյուղ) (Հայաստան)##
Քեթի (գյուղ) (Հայաստան)

Քեթի, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս, արևելքից Ուխտի սար և հյուսիսից Պոլոզսար լեռնաշղթաների մեջ փռված գոգավորությունում։

Քեթի գյուղը գտնվում է Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա, Գյումրիից 10 կմ, Երևանից՝ 135 կմ հեռավորության վրա։

Քեթի գյուղը հիմնադրվել է 1829 թ.-ին։ Սկզբում կոչվել է Մեծ Քեթի, հետագայում անվանումը փոխվել է՝ Քեթի։

Բնակչություն

Նախնիները գաղթել են Կարսից, Մուշի և Բասենի գյուղերից։

Քեթիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 258 913 528 921 872 865 807 895 1105 1141

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է՝ ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի, բանջարաբոստանային կուլտուրաների և մրգերի արտադրությունը։

Պատմամշակութային կառույցներ

Մ.թ.ա. III-II հազարամյակների կիկլոպյան ամրոցի, դամբարանադաշտերի և բնակատեղիների, V-XIX դարերի և XII-XX դարերի եկեղեցիների և մատուռների հետքերը, VII-XX դարերի և XIX-XX դարերի գերեզմանոցները վկայում են գյուղի՝ որպես բնակատեղի, հազարամյա պատմության մասին։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական բարձրարժեք դրածոներ։

Գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք “Քարոտ հողեր” հանդամասում հայտնաբերվել է դամբարանադաշտ։ Այստեղ է գտնվում մ.թ.ա. X-IV դարերի “Զորանոց” ամրոցը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ