Պիացցա դելլա Ռեպուբլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Piazza della Repubblica
Պիացցա դելլա Ռեպուբլիկա
Պիացցա դելլա Ռեպուբլիկա
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Նախկին անվանումներPiazza dell'Esedra
Միանում էvia Nazionale?
Անվանվել էհանրապետություն
Քարտեզ
Քարտեզ

Պիացցա դելլա Ռեպուբլիկա (իտալ.՝ Piazza della Repubblica), կիսաշրջանաձև հրապարակ Հռոմի կենտրոնում։ Տեղակայված է Վիմինալ բլրի գագաթին, Տերմինի կայարանի և Դիոկլետիանոսի բաղնիքների մոտ։ Հրապարակից սկիզբ է առնում քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Վիա Նացիոնալեն։ Հռոմի մետրոպոլիտենի A Գծի Ռեպուբլիկա-Տեատրո դել Օպերա կայարանը գտնվում է հրապարակի տակ։ Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի բազիլիկը ևս գտնվում է այստեղ։

Պատմություն

Հրապարակի նախկին անվանումը եղել է Piazza dell'Esedra, որը այսօր ևս շատ տարածված է տեղաբնակների միջև։ Հին անվանումը ստացել է Դիոկլետիանոսի բաղնիքների ընդարձակ պատշգամբից։ Նրա ձևը կրկնվում է նաև հրապարակի սյունաշարում։ Սյուները կանգնեցվել են 1887-1898 թվականներին Գաետանո Կոխի նախագծով՝ ի հիշատակ տեղի անտիկ շինություններին։ 16-րդ դարում այստեղ կառուցվում է Սանտա Մարիա դելի Անջելի է դեյ Մարտիրի բազիլիկը, որը ենթադրվում է, որ կառուցված է ըստ Միքելանջելոյի նախագծի։ Հրապարակի կնետրոնում գտնվում է Նայադների շատրվանը, որի հեղինակն է քանդակագործ Մարիո Ռուտելլին (1901 թ․)։

Նայադների շատրվան

Հրապարակում կառուցված շատրվանը ի սկզբանե Ակվա Պիա շատրվանն էր, որը պատվիրել էր Պիոս IX Պապը 1870 թվականին։ 1888 թվականին Ալեսսանդրո Գուերրիերին ավարտեց կառուցումը։ Այն իրենից ներկայացնում էր 4 կավճե առյուծներ։ 1901 թվականին վերջիններս հեռացվեցին և փոխարինվեցին Նայադների արձաններով։ Աշխատանքի հեղինակն էր Մարիո Ռուտելլիին, նախկին քաղաքապետ և քաղաքական գործիչ Ֆրանչեսկո Ռուտելլիի ծոռը։ Նայադները ներկայացնում են լճերի, գետերի, օվկիանոսների և ստերգետնյա ջրերի հավերժահարսներին։ Շատրվանի կենտրոնում Ռուտելլի Գլաուկոյի խումբն է, որը խորհրդանշում է մարդու իշխանությունը բնության նկատմամբ։



Գրականություն

  • Roma. — Roma: Touring Club Italiano, 2004.
  • Willy Pocino Le curiosità di Roma. — Roma: Newton & Compton Editori, 2004. — ISBN 8854100102

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիացցա դելլա Ռեպուբլիկա» հոդվածին։