Ջուջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ջուջևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Հիմնադրված է1874 թ.
Այլ անվանումներՃչեվանք
ԲԾՄ1100 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն581[1] մարդ (2001)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ջուջևան (Հայաստան)##
Ջուջևան (Հայաստան)

Ջուջևան, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, մարզկենտրոնից 42 կմ հյուսիս-արևմուտք, Բաղանիս գետի վերնագավառում։ Գտնվում է Երևանից 180 կմ, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 7 կմ հեռավորության վրա։

Կլիմա

Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 °C է, ձմռանը՝- 2 °C։

Բնակչություն

Հիմնադրվել է 1874 թ.` հիմնականում Արցախից տեղափոխվածների կողմից։ Նախնիների մի մասը եկել են Այրումից, Հաղպատից և Լճկաձորից։

Ջուջևանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 73 172 328 380 481 547 520 583 581 569

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղի զբաղեցրած տարածքը՝ 958.8 հա է, որից՝ 253 հա արոտներ, իսկ 170.1 հա՝ վարելահողեր։

Պատմամշակույթային կառույցներ

Ջուջևանում են գտնվում Սբ. Գրիգոր և XIX դարի “Ջուջեվանք” եկեղեցիները, “Խեչ” սրբատեղին և XII-XIV դարերի մատուռը։

Հասարակական կառույցներ

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 162» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 24-ին.