«Հայոց ցեղասպանությունը վերապրածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Situssbobet828bet (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Տաթևիկ Թումանյան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.3]
Տող 93. Տող 93.
* [[Գուրգեն Յանիկյան]]
* [[Գուրգեն Յանիկյան]]
* [[Նաիրի Զարյան]]
* [[Նաիրի Զարյան]]
*[https://iblismimpi.net Link Alternatif Judi Online]


== Փաստավավերագրական ֆիլմեր ==
== Փաստավավերագրական ֆիլմեր ==

03:36, 22 Ապրիլի 2020-ի տարբերակ

Հայոց Ցեղասպանությունը վերապրածների քարտեզ

Հայոց ցեղասպանությունը վերապրածներ, արևմտահայեր, որոնց 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ չեն սպանել։ Վերապրածների մեծ մասը փախստականներ դարձան Թուրքիայից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետությունից դուրս։

Մոտ 70 000 հայեր մնում են Թուրքիայում, գլխավորապես Ստամբուլում։ Այս ցուցանիշը չի ներառում անհայտ թվով ձուլված ծպտյալ հայերին:

Բաշխվածություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթուղթը հայկական բնակչության վերաբերյալ, 1921թ․

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով 1922 թվականին երկրում հաշվվում էր Թուրքիայից ժամանած 817 873 հայ փախստական[1]։ Այս թիվը հիմնված է Կոստանդնուպոլսում Բրիտանական դեսպանատան տրամադրած տեղեկատվության և Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի 1921թ. տվյալների վրա։ Ընդհանուր թվի մեջ չէին մտնում աշխատունակ հայերը, որոնք ձերբակալվել են քեմալական Թուրքիայի կողմից, ինչպես նաև հայ կանայք ու երեխաները՝ Ազգերի Լիգայի տվյալներով մոտավորապես 95 հազար հայ, ովքեր ստիպված են եղել մահմեդականություն ընդունել։

Նույն աղբյուրի համաձայն 1921 թվականին Թուրքիայում դեռ բնակվում էր 281 000 հայ՝ 150 000 Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) և 131 000 Փոքր Ասիայում։

Արևելյան Հայաստան

Տես նաև. Հայաստանի ժողովրդավարական հանրապետությունը և փախստականների հարցը:

Հայկական բնակավայրերի խնդիր ևս կար, որը հանգեցրեց հակամարտության այլ էթնիկ խմբերի բնակիչների հետ։ Ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրությունից փախել էր ավելի քան 300 000 չարացած և համբերության բաժակը լցված հայ գաղթականներ, որոնք այդ ժամանակ գտնվում էին Հայաստանի ժողովրդավարական հանրապետության կառավարության պատասխանատվության տակ։ Դա անհաղթահարելի մարդասիրական խնդիր էր։ Հիմնական հիվանդություններից էր տիֆը, քանի որ այն ազդում էր հատկապես երեխաների վրա: Պայմանները հեռավոր շրջաններում, որոնք բնակեցված էին ոչ միայն փախստականներով, ավելի լավը չէին: Օսմանյան կառավարական կառույցն ու ռուսական բանակն արդեն դուրս էին բերվել տարածաշրջանից։ Հայաստանի կառավարությունը ոչ ժամանակ, ոչ էլ միջոցներ ուներ ենթակառույցի վերականգնման համար։ 393 700 փախստականներ նրանց իրավասության տակ էին գտնվում հետևյալ բաշխվածությամբ.

Տարածաշրջան Փախստականների թիվը
Երևան 75,000
Էջմիածին 70,000
Նոր-Բայազեթ (Գավառ) 38,000
Դարալագյազ (Վայոց Ձոր) 36,000
Բաշ-Ապարան (Ապարան) 35,000
Աշտարակ 30,000
Ախթա- Ելենովկա(Հրազդան-Սևան) 22,000
Բաշ-Գառնի (Գառնի) 15,000
Ղարաքիլիսա 16,000
Դիլիջան 13,000
Հայաստան 350,000

Հովհաննես Քաջազնունու կառավարությունը բախվեց սթափեցնող իրողության հետ 1918-1919 թվականների ձմռանը[2]։ Նոր ձևավորված կառավարությունը պատասխանատու էր Կովկասում ավելի քան կես միլիոն հայ փախստականների համար։ Երկար ու դաժան ձմեռ էր։ Մարդկային անտուն զանգվածները, որոնք զրկված էին սննդից, հագուստից ու դեղորայքից, իրենց մարմնի վրա էին զգում այդ դաժանությունը։ Ցուրտն ու քաղցը հաղթահարածներից շատերը մահացան քայքայիչ հիվանդություններից։ 1919 թվականի գարնանը տիֆի համաճարակը նահանջեց, եղանակը տաքացավ, և Մերձավոր Արևելքում Ամերիկյան Օգնության Կոմիտեն Բաթում հասցրեց ցորենի առաջին խմբաքանակը։ Բրիտանական բանակը օգնությունը հասցրեց Երևան։ Սակայն այդ պահի դրությամբ մոտ 150 000 փախստական էր արդեն զոհվել։ Սիմոն Վրացյանը կարծում էր, որ այս թիվը կազմում էր շուրջ 180 000, կամ ամբողջ նորակազմ հանրապետության բնակչության գրեթե 20%-ը: Ըստ 1919 թվականի սկզբի հաշվետվության զոհվել էր Սարդարապատի բնակչության 65%-ը, Էջմիածնի մերձակա ութ գյուղերի բնակչության 40%-ը և Աշտարակի բնակչության 25%-ը:

Վերապրածներ

Փաստավավերագրական ֆիլմեր

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Approximate number of Armenian in the world, November 1922».
  2. Hovannisian, Richard G. (1971). The Republic of Armenia: The First Year, 1918-1919, Vol. I. Berkeley: University of California Press. էջեր 126–155. ISBN 0-520-01984-9.
  3. «Grandma's Tattoos».

Արտաքին հղումներ

  • Heghine Abrahamyan, Հայոց Ցեղասպանությունը վերապրածներից մեկը պատմում է իր պատմությունը.
  • Setrak Keshishian, Հայոց Ցեղասպանությունը վերապրածներից մեկը պատմում է իր պատմությունը.
  • Genocide Survivors