«Հայերն ԱՄՆ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 170. Տող 170.
|}
|}


{{Ծանոթագրություններ}}

{{Հայկական սփյուռք}}
{{Հայկական սփյուռք}}



07:45, 3 Մարտի 2012-ի տարբերակ

Հայերը ԱՄՆ-ում, ԱՄՆ-ում բնակվող հայերը: Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 1.270.000 է: ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆորնիան է հաճախ նրան անվանում են Ամերիկյան Հայաստան:

Հայերը ԱՄՆ-ում թվականներով[1]
Տարի Հայերի բնակչությունը
1890
1.500
1898
14.000
833.3
1900
25.000
78.6
1914
65.950
163.8
1920
100.000
33.3
1930's
200.000
50
1945
215.000
7.5
1972
450.000
109.3
1979
550.000
22.3
1983
700.000
27.3
1986
800.000
14.3
1994 [2]
1.000.000
25
2003 [2]
1.200.000
20
2009 [2]
1.270.000
5.8

Պատմություն

Ամերիկահայերի ընտանիք Բոստոնում, 1908 թ.:

Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ: Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին: Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը: Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում:

Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին:

Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950-70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ: Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները:

Ներկայումս

Լոս Անջելեսի Փոքր Հայաստան թաղամասը:

Ներկայումս ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 270 հզ. է. բնակվում են հիմնականում Կալիֆորնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Մասաչուսեթս, Իլինոյս, Ֆլորիդա, Կոնեկտիկուտ, Տեխաս նահանգներում: Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ: Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում: Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թ-ին (Հայոց Ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության արժանի են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը:

Կրոն և հասարակական կազմակերպություններ

Ամերիկահայ գաղութի հոգևոր կյանքում առանցքային դեր ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Առաջին Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1851 թ-ին Ուստրում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մոտ 90 հայկական եկեղեցիներ: Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական կազմակերպություններ: Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թ-ին Նյու Յորքում, որը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում: Նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը:

Կրթություն

ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:

Հայտնի ամերիկահայեր

Հայտնի ամերիկահայերից են Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը:

ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն ամերիկահայ գիտնականները: Դեռևս 1843 թ-ին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թ-ին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967 թ-ին) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է: Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերգինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ), կենսաքիմիկոս Մանասե Սևակը, էլեկտրատեխնիկայի քաջագիտակ Հրաչ (Չառլզ) Փափազյանը, պատմաբաններ Հրանտ Արմենը, Ռիչարդ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հատնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում: Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը, որը թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» (1989 թ-ի մարտ) և «Կոլումբիա» (1991 թ-ի հունիս) տիեզերանավերով: Ամերիկահայ գաղութն ամենասերտ հարաբերություններն է պահպանում մայր հայրենիքի՝ ՀՀ-ի հետ:

ԱՄՆ-ի հայաբնակ նահանգները

Վայր Նահանգ Հայկական բնակչությունը Հայերի բնակավայրերը
1 Կալիֆորնիա 865.000 Լոս Անջելես, Գլենդեյլ, Բերբանկ, Ֆրեզնո, Փասադենա, Սան Ֆրանցիսկո
2 Մասաչուսեթս 30.000 Բոստոն, Ուեթերթաուն, Ուորչեսթեր
3 Նյու Յորք 25.000 Նյու Յորք
4 Նյու Ջերսի 20.000 Նյուարկ
5 Միչիգան 16.000 Դետրոյթ
6 Ֆլորիդա 10.000 Մայամի, Տամփա
7 Փենսիլվանիա 8.500 Ֆիլադելֆիա
8 Իլինոյս 8.000 Չիկագո
9 Ռոդ Այլենդ 7.000 Փրովիդենս
10 Տեխաս 5.000 Դալաս, Հյուստոն, Սան Անտոնիո

Խոշոր հայկական համայնքները Կալիֆորնիայում

1. Լոս Անջելես 600.000
2. Գլենդեյլ 150.000
3. Բերբանկ 30.000
4. Ֆրեզնո 22.000
5. Փասադենա 16.000
6. Մոնթեբելլո 11.000
7. Սան Ֆրանցիսկո 10.000
8. Ալտադինա 8.000
9. Սան Դիեգո 7.500
10. Լա Կրեզենտա Մոնրոուզ 5.600
11. Սան Խոսե 4.500
  1. Viktor Hambardzumyan, Soviet Armenian Encyclopedia, Armenian Academy of Sciences, 1974-1987, Yerevan
  2. 2,0 2,1 2,2 Կաղապար:Hy icon Tigran Ghanalyan, ARMENIANS IN THE USA (ՀԱՅԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ), "Noravank" Scientific-Research Foundation, 2009, Yerevan