«Վիրահայոց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎19-րդ դար: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ Ռոբոտը կատարեց ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 16. Տող 16.
| առաջնորդ = [[Վազգեն Միրզախանյան]]
| առաջնորդ = [[Վազգեն Միրզախանյան]]
| հոգևորականների թիվ =
| հոգևորականների թիվ =
| թեմի տարածք =69 700
| թեմի տարածք = 69 700
| թեմի բնակչություն =4.630.841
| թեմի բնակչություն = 4.630.841
| հետևորդների թիվ =250.000-400.000
| հետևորդների թիվ = 250.000-400.000
| հետևորդների տոկոս =6%-9
| հետևորդների տոկոս = 6%-9
| կայք =
| կայք =
}}
}}
Տող 57. Տող 57.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2397 Թամարա Վարդանյան, Թիֆլիսահայ համայնք. հոգևոր ոլորտի հիմնահարցեր]
* [http://noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID= 2397 Թամարա Վարդանյան, Թիֆլիսահայ համայնք. հոգևոր ոլորտի հիմնահարցեր]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

22:19, 21 հունվարի 2012-ի տարբերակ

ՀԱԵ Վիրահայոց թեմ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՎարչկենտրոնԹբիլիսի
Հիմնադրված12-րդ դար
Մայր տաճարՍուրբ Գևորգ
ԱռաջնորդՎազգեն Միրզախանյան
Թեմի տարածք69 700 կմ²
Թեմի բնակչություն4.630.841 մարդ
Հետևորդների թիվ250.000-400.000 մարդ
Հետևորդների տոկոս6%-9 %

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց (Վրաստանի) թեմ — ՀԱԵ թեմ, որը ընդգրկում է Վրաստանի Հանրապետության տարածքը: Թեմի առաջնորդանիստը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում:

Պատմություն

12-18-րդ դարեր

Ենթադրվում է, որ թեմը հիմնվել է XII դարում: Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին (XIII դարից): Թեմակալ առաջնորդների մասին ամենահին հիշատակությունը վերաբերում է XII դ. 70-ական թթ.: Հիշվում է Բարսեղ (Բասիլիոս) արքեպիսկոպոսը, որը 1178-ին մասնակցել է Հռոմկլայի եկեղեցական ժողովին: Նախքան թեմի հիմնվելը, դեռևս VII դ. վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները: 754-ին Տփղիսում կառուցվել է հայկական Հրեշտակապետաց եկեղեցին (1593-ին ավերվել է, հիմնովին վերակառուցվել է 1781-ին և վերջնականապես քանդվել 1937-ին): Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ, 850-ական թթ. Տփղիսում գործել է հայ Կիրակոս քահանան, որը գերազանց տիրապետել է վրաց գրին ու գիտությանը: 931-ին կառուցվել է Հարանց վանքը (վերանորոգվել է 1430, 1715-ին, իսկ 1900-ին՝ հայ մեծահարուստ բարերար Ա. Մանթաշովի միջոցներով): Եկեղեցուն կից եղել է հայկական գերեզմանատուն: Ըստ հս-արմ. արտաքին պատի արձանագրության, Կաթողիկե Ս. Գևորգ եկեղեցին կառուցել է հայազգի իշխան Ումեկը 1251-ին՝ վերակառուցելով արաբական արշավանքների ժամանակ հիմնահատակ քանդված եկեղեցին: Եկեղեցու հս. պատի տակ են գտնվում գուսան Սայաթ-Նովայի (ավանդություն) և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի գերեզմանները: Եկեղեցու բակում են թաղված հայ նշանավոր զորավարներ կոմս Մ. Լոռիս-Մելիքովը, գեներալներ Ա. Տեր-Ղուկասովը, Հ. Լազարյանը, Բ.Շելկովնիկովը և ուրիշներ:

Հետագա դարերում Տփղիսում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Մուղնու Ս. Գևորգը (կառուցվել է 1356-ին, նորոգվել՝ 1752, 1860-ին), Նորաշենի Ս. Աստվածածինը (կառուցվել է 1507-ին, նորոգվել՝ 1650, 1795, 1830-ին): Վերջինիս ներսում պահպանվել են XVIII դ. պալատական նկարիչ Հովնաթան Հովնաթանյանի որմնանկարները: Հիշատակության արժանի են նաև Թիֆլիսի Բեթղեհեմի Ս. Աստվածածին (կառուցվել է XIII դ. 2-րդ կեսին, նորոգվել՝ 1718, 1884, 1898-ին, ներկայումս վերածված է վրացական եկեղեցու), Կուսանաց Ս. Ստեփանոս (կառուցվել է 1727-ին, նորոգվել՝ 1868, 1910-ին), Ս. Նշան Նիկողայոս (կառուցվել է 1703-ին, նորոգվել՝ 1784, 1868-ին) եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին: Վերջինս հայ իշխան Բեհբութովները 1655-ին կառուցել են որպես տապանատուն, որը վերածվել է պանթեոնի: Այստեղ են թաղվել հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի հայտնի դեմքեր Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Գրիգոր Արծրունին, Ջիվանին, Նար-Դոսը, Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Մ. Եկմալյանը և ուր.:

19-րդ դար

Էջմիածին եկեղեցին հայաբնակ Հավլաբար թաղամասում

1804-ին Թիֆլիսում գործել է շուրջ 35 հայկ. եկեղեցի և մեկմենաստան: Վիրահայոց թեմի առաջնորդներից շատերը եղել են ականավոր հոգևորականներ, մտավորականներ, հաս-քաղ. գործիչներ, ովքեր ազգանվեր աշխատանք են կատարել ոչ միայն Վրաստանի, այլև համայն հայության կյանքում: Նրանցից վեցը՝ Սարգիս Դ Վրաստանցին, Հովհաննես Ը Կարբեցին, Ներսես Ե Աշտարակեցին, Մակար Ա Թեղուտցին, Գևորգ Ե Սուրենյանցը, Գևորգ Զ Չորեքչյանը, հետագայում օծվել են Ամենայն հայոց կաթողիկոս, Գարեգին Ա Հովսեփյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս: Վիրահայոց թեմի առաջնորդներ են եղել բանաստեղծ, մանկավարժ, հաս-քաղ. գործիչ Հարություն վրդ. Ալամդարյանը, Ստեփանոս արք. Արղությանը, որի օրոք Թիֆլիսում կառուցվել է թեմի եռահարկ առաջնորդարանը: 1824-ին Ներսես արք. Աշտարակեցին հիմնել է Ներսիսյան դպրոցը, որը նշանակալից դեր է խաղացել հայոց կրթ., հոգևոր և մշակութ. կյանքում:

1826–28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Թիֆլիսում Ներսես արք. Աշտարակեցու և Հ. Ալամդարյանի նախաձեռնությամբ ստեղծվել են հայկ. կամավոր. գումարտակներ՝ ռուս. բանակի կովկասյան կորպուսի ռազմ. գործողություններին աջակցելու նպատակով: 1827-ի մայիսի 15-ին Ս. Գևորգ եկեղեցու գավթում առաջին գումարտակին հանձնվել է հատուկ զինադրոշ: Առաջին աշխարհամարտի ժա- մանակ Վ. թ-ի եռանդուն աջակցությամբ հայկ. կամավոր. ջոկատներ են ստեղծվել Կովկասյան ռազմաճակատում գործող ռուս. բանակը համալրելու և Հայաստանը թուրք. լծից ազատագրելու նպատակով:

Վիրահայոց թեմում իր գործունեությամբ աչքի է ընկել հատկապես արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունին: Նրա առաջնորդության 20 տարիների ընթացքում կառուցվել են շուրջ 60 եկեղեցի, բազմաթիվ հայկ. դպրոցներ, որոնցից նշանավոր են նոր Կարապետյան վարժարանը (հիմն. 1842–44-ին) Ախալցխայում և Մեսրոպյան արական դպրոցը՝ Ախալքալաքում: 1837-ին Վրաստանում հաշվվում էր 198 հայկ. եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903-ին, ներառյալ Արդվին-Արտանուշ շրջանը, եկեղեցիների թիվը հասել է 256-ի: Խորհրդ. իշխանության տարիներին ծավալված բռնությունների և հալածանքների հետևանքով փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը: Թբիլիսիում քանդվել են Կուկիայի Ս. Գրիգոր (կառուցվել է 1789-ին), Հավլաբարի Ս. Կարապետ (կառուցվել է 1400-ին, վերակառուցվել 1790-ին), Ս. Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1894-ին), Խարփուխի Ս. Սարգիս (կառուցվել է 1716-ին), Հարանց վանք, Հրեշտակապետաց, Մետեխիի Ս. Վարդան (կառուցվել է 1893-ին), Ջիգրաշենի Ավետյաց Ս. Աստվածածին (կառուցվել է 1704-ին), Նավթլուղի Ս. Գևորգ (կառուցվել է 1897-ին), Խոջիվանքի և այլ եկեղեցիներ ու վանքեր: Վրաստանում VII–XX դդ. կառուցվել է մոտ 650 հայկ. եկեղեցի, որոնցից կանգուն են շուրջ 320-ը:

20-րդ դարից մինչ մեր օրերը

Թբիլիսիում ներկայումս գործում են Կաթողիկե Ս. Գևորգ և Հավլաբարի Էջմիածնեցոց Ս. Գևորգ, Ախալքալաքում՝ Ս. Խաչ, Նինոծմինդայում (նախկին Բոգդանովկա)՝ Ս. Սարգիս, Ախալցխայում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Ախալցխայի Ծուղրութ գյուղում ցայսօր պահվում է միջնադարյան արվեստի և մանր անկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններ «Ծուղրութի Ավետարանը» (X դ.) և «Գինոսենց Ավետարանը» (X դ. 1-ին կես): Վերականգնող. աշխատանքներից հետո սկսել են գործել ևս 4 եկեղեցի Ախալցխայի շրջանում, Ս. Փրկիչը՝ Բաթումում, Ս. Աստվածածինը՝ Մառնեուլի շրջանում: Վ. թ-ի առաջնորդն է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը : Մեսխեթ-Ջավախքում առաջնորդական փոխանորդն է Բաբկեն աբեղա Սալբիյանը (2000-ից), Բաթումում հոգևոր հովիվ է կարգվել Աբգար աբեղա Հովակիմյանը (1998-ից):

Վրաստանի թեմի խնդիրները

Իրավական կարգավիճակ

Խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիների վերադարձ

Ներկայումս Վիրահայոց թեմը պահանջում է վրաց իշխանություններից վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցխայում՝ Սուրբ Նշան եկեղեցին: Վրաց իշխանությունները դեռևս չեն ընդառաջել այդ պահանջին[1]:

Տես նաև

Գրականություն

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: