Jump to content

Բրեմենյան դիտահոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:06, 27 Մարտի 2024 տարբերակ, Meri Baghramyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բրեմենյան դիտահոր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcollecting box?
Ստեղծում2007
Երկիր Գերմանիա
ԲնակավայրՄիտտե
Նյութբրոնզ
 Bremer Loch Վիքիպահեստում

Բրեմենյան դիտահոր (գերմ.՝ Bremer Loch), կլոր բրոնզե ծածկ, որը նման է սովորական կափարիչի։ Այն ծածկում է կոյուղու դիտահորը և ներկառուցված է մայթին: Ակուստիկ սոցիալական բանկ է, նվիրատվության բնօրինակ անոթ: Տեղադրվել է Բրեմեն քաղաքի շուկայի հրապարակում՝ քաղաքային խորհրդարանի շենքի դիմաց։ Դիտահորի կափարիչի տակ կա մի դույլ, որի մեջ ընկնում են զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների կողմից նետված մետաղադրամները: Դրանից հետո կափարիչի տակից լսվում է աքաղաղի բարձր կանչ, էշի զռռոց, կատվի մլավոց կամ շան հաչոց[1]:

Նկարագրություն

Բրեմենի շուկայի հրապարակում, որտեղ գտնվում են Բրեմենի քաղաքապետարանը, տաճարը և քաղաքային խորհրդարանի շենքը, վերջին շենքի դիմաց տեղադրվել է նվիրատվության անսովոր տարա: Ողորմության հավաքման վայրը կարծես կոյուղու դիտահորի կլոր բրոնզե ծածկ լինի: Կափարիչի կենտրոնում մի փոքր անցք է արվել, որպեսզի մարդիկ այնտեղ մետաղադրամներ նետեն։ Դրամ նետելուն ի պատասխան հնչում է հայտնի «Բրեմենյան երաժիշտների» չորս կերպարներից մեկի՝ էշի, շան, կատվի կամ աքաղաղի ձայնը[2]։

«Երգող դիտահորը» յուրօրինակ և հետաքրքիր միջոց է զբոսաշրջիկներին տեղական բարեգործական նախագծերին նվիրատվություններ անելու համար: Նվիրատվության տարան 91,44 սմ խորությամբ և 50,8 սմ տրամագծով պողպատե տարա է: Երբ մետաղադրամն անցնում է կափարիչի ճեղքի միջով, հնչում են Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտների» մասին հայտնի հեքիաթի հերոսների ձայները ՝ շան հաչոց, աքաղաղի կանչ, կատվի մլավոց կամ էշի զռռոց։ Երբ մետաղադրամները հարվածում են բնիկին, նրանք անցնում են ֆոտոէլեմենտով, որն էլ ազդանշանը փոխանցում է ձգանին։ Այնուհետև ինտեգրալ չիպը սկսում է հնչեցնել նախապես ձայնագրված կենդանիների ձայներից մեկի ձայնը: Հավաքված գումարը պատկանում է բարեգործական հիմնադրամին՝ Վիլհելմ Կայզենի անվան քաղաքացիների օգնության կազմակերպությանը (գերմ.՝  Wilhelm-Kaisen-Bürgerhilfe, WKB)։ Այն անվանվել է Բրեմենի նախկին քաղաքապետի անունով, որն օգտագործում էր դրանք տարբեր քաղաքային նախագծերին աջակցելու համար։ 2017 թվականի սկզբին տեսարժան վայրի հիմնադրումից ի վեր հավաքված ընդհանուր գումարը կազմում էր մոտ 150,000 եվրո[3]։ Կենդանիներից յուրաքնչյուրի ձայնը հնչում է մեկ անգամ, ուստի շատ այցելուներ մեկը մյուսի հետևից մետաղադրամ են նետում, որպեսզի լսեն բոլոր չորս կերպարների ձայները, որոնք Բրեմենի համար յուրօրինակ խորհրդանիշ են[4]։

Բրեմենի երգող դիտահորը աջակցում է բարեգործական նախագծերին։ Այն պրոֆեսոր և դիզայներ Ֆից Հաասեի գաղափարն է (գերմ.՝ Fitz Haase), ով ստեղծել է նվիրատվությունների հավաքման արտասովոր արկղը, որպեսզի օգնի քաղաքի բարեգործական կազմակերպությանը[5]։Միջոցների կառավարումն ու բաշխումն իրականացվում է բարեգործական հիմնադրամի կողմից, որը դրանք ուղղում է տարբեր կազմակերպություններում և ընկերություններում հաշմանդամներին օգնելու համար: Նվիրատվությունները Բրեմենում կարիքավոր մարդկանց ուղարկվում են նպատակային, առանց բյուրոկրատական քաշքշուկների։ Դրանք ուղղվում են՝ ծանր և անհույս հիվանդ մարդկանց աջակցելու նախագծերին, զբոսայգիների ստեղծմանը, մանկապարտեզներում հաշմանդամ երեխաների սպասարկմանը, տեղեկատվական կայքերին և այլ բարեգործական գործընթացներին: Բրեմենի երգող դիտահորը տեղադրվել է 2007 թվականին, որի մեջ տարեկան միջինը 12 000-ից 17 000 եվրո է գցվում [6]։

Ծանոթագրություններ

  1. Анастасия Буцко (2012-05-24). «Бременские коммерсанты, или Как продает себя город». dw.com. Արխիվացված է օրիգինալից 2022-06-09-ին. Վերցված է 2022-06-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Die akustische Sozial-Spardose». CityInitiative Bremen Werbung eV (գերմաներեն). Վերցված է 2022-05-05-ին.
  3. «Bremer Loch - It crows, meows, barks and brays». walled-in-berlin (անգլերեն). Վերցված է 2022-05-06-ին.
  4. Kaushik Patowary. «Bremer Loch: The Hole of Bremen». amusingplanet.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին. Վերցված է 2022-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Wilhelm Kaisen Bürgermahl». Wilhelm Kaisen Bürgerhilfe (գերմաներեն). Վերցված է 2022-05-05-ին.
  6. «Mehr als 15.000 Euro sind im Bremer Loch gelandet». Weser Report (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-14-ին. Վերցված է 2020-01-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)