Jump to content

«Ռազմիկ Վասիլյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 21. Տող 21.
| Ռոդովոդ =
| Ռոդովոդ =
}}
}}
'''Ռազմիկ Արսենի Վասիլյան''', ([[նոյեմբերի 10]], [[1960]], [[Երևան]] - [[մարտի 15]], [[2005]], [[Երևան]]), [[արցախյան ազատամարտ]]ի հերոս, [[Հայոց ազգային բանակ|Հ.Ա.Բ.]] ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։
'''[https://mamul.am/images/pics/razmik-vasilyany-het-u53073-1.jpg Ռազմիկ] Արսենի Վասիլյան''', ([[նոյեմբերի 10]], [[1960]], [[Երևան]] - [[մարտի 15]], [[2005]], [[Երևան]]), [[արցախյան ազատամարտ]]ի հերոս, [[Հայոց ազգային բանակ|Հ.Ա.Բ.]] ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

13:16, 8 Մայիսի 2024-ի տարբերակ

Ռազմիկ Վասիլյան
նոյեմբերի 10,1960 - մարտի 15, 2005
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան (1988)
Պարգևներ
Արիության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Ռազմիկ Արսենի Վասիլյան, (նոյեմբերի 10, 1960, Երևան - մարտի 15, 2005, Երևան), արցախյան ազատամարտի հերոս, Հ.Ա.Բ. ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից։

Կենսագրություն

Ռազմիկ Վասիլյանը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի թիվ 117 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երևանի Քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ զուգահեռ աշխատելով «Հայգազ»-ում։ Կրթությունը շարունակելու նպատակով 1985 թվականին ընդունվել է Մոսկվայի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը, սակայն կիսատ թողնելով այն, 1988 թվականին վերադարձել է Հայաստան՝ արցախյան շարժմանը մասնակից դառնալու համար։

ՀԱԲ-ի ստեղծումը

1989 թվականի ապրիլի 24-ին հիմնադրել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցը, որի գլախավոր հրամանատարն էլ դարձել է հենց ինքը։ Կենսական անհրաժեշտություն համարելով հայկական կանոնավոր բանակ ունենալը, Ռազմիկ Վասիլյանը բազմիցս հայտարարել է դրա ստեղծման անհրաժեշտության մասին՝ իր անձը նվիրելով բանակի ստեղծման ու կայացման սուրբ գործին։ Ստեղծման պահից ՀԱԲ-ը սկսեց լայն թափով կազմակերպվել։ Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք հանձն առան Հայաստանի սահմանների պաշտպանությունը՝ ներառելով Արցախը։ Ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ում կար շուրջ 160 հազար զինվոր։ ՀՀ իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով, չընտրելով նրանց հետ առճակատման և երկրի ներքին կայունությունը խախտելու ճանապարհը, Ռազմիկ Վասիլյանը որոշեց լուծարել ՀԱԲ-ը, սակայն ջոկատի ազատամարտիկները շարունակեցին մասնակցել պատերազմին տարբեր ջոկատների կազմում,իսկ պատերազմի ավարտից հետո շատերը համալրեցին նաև հայկական բանակի սպայական կազմը։

Ռազմիկ Վասիլյանը մահացել է 2005 թվականի մարտի 15-ին Երևանում՝ պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդության պատճառով։ Աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում։

Պարգևներ

Աղբյուրներ