Ջեյսոն Մոմոա
Ջեյսոն Մոմոա Jason Momoa | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, Հավայի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | բուդդիստ[1] |
Կրթություն | Norwalk High School? և Des Moines Area Community College? |
Երկեր | Արդարության լիգա[1], Ակվամեն և Գահերի խաղ |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, մոդել և ռեժիսոր |
Ամուսին | Լիզա Բոնետ (2007-այժմ) |
Երեխաներ | 2 |
Կայք | jasonmomoa.com |
Jason Momoa Վիքիպահեստում |
Ջոզեֆ Ջեյսոն Նամակեա Մոմոա (անգլ.՝ Joseph Jason Namakaeha Momoa, օգոստոսի 1, 1979, Հոնոլուլու, ԱՄՆ), առավել հայտնի որպես՝ Ջեյսոն Մոմոա, ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Առավելապես հայտնի է այնպիսի հեռուստատեսային դերերի համար, ինչպիսիք են Ռոնոն Դեքսին (2005-2009) «Աստղային դարպասներ» ռազմական գիտաֆանտաստիկ սերիալում (2004-2009), Խալ Դրոգոն HBO-ի «Գահերի Խաղ» ֆենտեզի հեռուստասերիալում (2011-2012) և Ֆիլիպ Կոպուսը՝ «SundanceTV»-ի «Կարմիր ճանապարհ» դրամատիկական սերիալում (2014-2015)։
Մոմոայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Բարբարոս Կոնանը» (2011), որտեղ մարմնավորել է գլխավոր կերպարին, «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» (2016) այլն[2][3]։
Առաջին պրոդյուսերական և սցենարիստական աշխատանքը կատարել է «Պալոմա տանող ճանապարհ» ֆիլմում, որտեղ նաև մարմնավորել է գլխավոր հերոսին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 11-ին։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1979 թվականին, Հավայիի վարչակենտրոն Հոնոլուլույում՝ լուսանկարչուհի Քոնի և նկարիչ Ջոզեֆ Մոմոայի ընտանիքում[4]։ Եղել է ընտանիքի միակ զավակը։ Պատանեկությունն անցկացրել է Այովայի Նորվոլք քաղաքում, մոր հետ[5]։ Հայրը ծագումով բնիկ հավայացի է, իսկ մայրն ունի գերմանական,իռլանդական և բնիկ ամերիկյան ծագում[6]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո սկսում է սովորել Այովայի քոլեջի ծովային կենսաբանության բաժնում, որոշ ժամանակ հետազոտություններ անցկացնելով Ֆլորիդա Քիս արգելախութային կղզեխմբում։ Փոխադրվելով Կոլորադոյի նահանգային համալսարան, Մոմոան փոխում է ուսումնասիրության հիմնական բնագավառը վայրի կենսաբանության։ Մինչև համալսարանային աստիճանն ստանալը, Մոմոան վերադառնում է Հավայան կղզիներ՝ հոր հետ վերամիավորվելու համար[7]։
Երիտասարդ հասակում Մոմոան շատ է ճանապարհորդում, Փարիզում մասնակցում պաստելային նկարչության դասընթացների, Տիբեթում ուսումնասիրում բուդդայականության ուսմունքը[8][9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Մոմոային բացահայել է ճապոնացի միջազգային դիզայներ Տակեո Կոբայաշին, ով քաջալերում է նրա մոդելային կարիերան։ 1999 թվականին Մոմոան ճանաչվում է «Հավայիի տարվա մոդել», ինչպես նաև նույն տարում վարում «Միս դեռահաս Հավայի» (Miss Teen Hawaii) գեղեցկության մրցույթը։ 19 տարեկանում, մինչև «Մալիբուի փրկարարները» (գլխավոր դերերում՝ Պամելա Անդերսոն, Դեյվիդ Հասելհոֆ և այլք) ռեյտինգային հեռուստասերիալում դեր ստանալը, Մոմոան կես դրույքով աշխատում էր սերֆինգային պարագաների խանութում[7]։ Հեռուստասերիալում Մոմոայի կերպարը կոչվում էր Ջեյսոն Իոան (1999–2001)։
Բացի «Հյուսիսային ափ» (2004-2005), «Ջոնսոնների ընտանիքի արձակուրդը» (2004) և «Աստղային դարպասներ» (2005-2009) նախագծերում նկարահանվելուց, Մոմոան նաև նկարահանվել է «Խաղը» կատակերգական դրամա հեռուստասերիալի չորս էպիզոդներում (2009)։ «Բարբարոս Կոնանը» (2011), ֆիլմում Մոմոան մարմնավորում է գլխավոր կերպարին՝ Կոնանին։ 1982 թվականի համանուն օրիգինալ ֆիլմում Կոնանին դերը խաղում էր Առնոլդ Շվարցենեգերը։ Շուտով Մամոան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» հեռուստասերիալում ստանում է Դոթրակիի առաջնորդ-ցեղապետ Խալ Դրոգոյի դերը։ Դրոգոյի դերը Մոմոային էր տրվել այն բանից հետո, երբ քասթինգի ժամանակ վերջինս կատարեց նորզելանդական մաորի ցեղի հակա կոչվող ծիսական պարը[10]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանումը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2004 | Ջոնսոնների ընտանիքի արձակուրդը | Նավարո | |
2007 | Խողովակաշարը | Կայի | |
2011 | Բարբարոս Կոնանը | Կոնան | (նաև «Գահերի Խաղ») |
2012 | Անզսպելին (ֆիլմ, 2012) | Կիգան | |
2014 | Պալոմա տանող ճանապարհ | Ռոբերտ Վուլֆ | Նաև ռեժիսոր պրոդյուսեր և սցենարի համահեղինակ |
2014 | Կարգաբերում | Իամ | |
2014 | Գայլերը | Կոննոր | |
2016 | Բեթմեն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին | Արթուր Քարրի / Ակվամեն[11] | Կամեո |
2016 | Վատ Կուսակցություն | Մայամիի մարդ | |
2016 | Շաքարի սար | Ջո Բրայթ | |
2016 | Գնալ տակով | Սարդ | |
2017 | Խիզախը | ||
2017 | Արդարության լիգա | Արթուր Քարրի/ Ակվամեն | Նկարահանման ընթացքի մեջ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://theworldofmovies.com/jason-momoa-all-you-need-to-know-about-him/
- ↑ McNary, David (2010 թ․ հունվարի 21). «Momoa Set for 'Conan' – New Barbarian Set for Franchise Reboot». Variety. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ McMillian, Graeme (2014 թ․ հոկտեմբերի 20). «Jason Momoa Talks 'Aquaman' Plans, Confirms 'Justice League' Appearance». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Sophia Ahmad (2010 թ․ փետրվարի 19). «Interview with Norwalk's 'Conan' star Jason Momoa | Des Moines Register Staff Blogs». Blogs.desmoinesregister.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Jason Momoa's short Biography on TVguide
- ↑ Staff (July 19, 2004)
- ↑ 7,0 7,1 «"Game of Thrones" Star Jason Momoa – Katie Couric». Katiecouric.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Jason Momoa Biography - Yahoo Movies Canada». Ca.movies.yahoo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Jason Momoa Biography». Starpulse.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «The Haka - Dance of War - Maori Haka - New Zealand | Tourism NZ». New Zealand. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «It's Official: Jason Momoa is 'Aquaman'; Solo Movie Coming 2018». Screen Rant. 2014 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Մոմոա» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1979 ծնունդներ
- Օգոստոսի 1 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոնոլուլու քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ