Ընդհանուր մակերեսը՝ 1466 կմ², որից 967 կմ² բաժին է ընկնում «հիմնական կղզի», Մեյնլանդին։ Խոշոր կղզիներ են Ելը, Անստը, Ֆետլարը։ Մակերևույթը բլրավոր հարթավայրեր ու սարավանդներ են՝ կազմված բյուրեղային թերթաքարերից և քվարցիտներից։ Կան տորֆաճահիճներ, մարգագետիններ, թռչնաշուկաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անասնապահությամբ։ Շոտլանդական կղզիների մոտ կա ծովային նավթարդյունահանություն։
Կղզիները կազմում են Շոտլանդիայի 32 շրջաններից մեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 484)։